Jump to content

Օրատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Oրատորիա, (իտալ․ իտալ.՝ oratorio, < ուշ լատ․ oratorium – աղոթարան, լատ․ oro – ասում եմ, աղոթում եմ), մեծակտավ, սովորաբար բազմամաս երաժշտական ստեղծագործություն՝ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, որը, որպես կանոն, ունի դրամատիկական սյուժե, բայց նախատեսված է ոչ թե բեմական, այլ համերգային կատարման համար։

Օրատորիա մոտ է կանտատին, որից տարբերվում է ավելի մեծ մասշտաբներով և որոշակի սյուժեի առկայությամբ։ Ծագել է Իտալիայում, XVI–XVII դդ․ սահմանագծին։ Օրատորիաի ձևավորման վրա ազդեցություն են գործել օպերայի և մադրիգալի ժանրերը։ Լատիներեն տեքստով օրատորիա կազմավորվել է որպես մի քանի լիթուրգիական մոտետների միավորում, իտալերեն տեքստով օրատորիա, զարգացել է դրամատիկացված դիալոգիկ լաուդաներից։ Լատիներեն տեքստով օրատորիաի խոշորագույն վարպետներ Էին Ջ. Կարիսիմին, Ա․ Սկարլաատին, իաալերեն տեքստով օրատորիաի՝ Բ․ Պասկուինին, Ֆ․ Մ․ և Ա․ Վերաչինիները, Զ․ Դաբրիելլին, Ջ․ Լեգրենցին, Ա․ Ստրադելլան և ուրիշներ։ XVIII դ․ իտալական օրատորիայում առավել մեծ նշանակություն են ստացել մենակատարային հատվածները՝ ռեչիտատիվները և da capo արիաները։ Օրատորիան մոտեցել է օպերային, երբեմն կատարվել բեմում։ XVIII դ․ Օրատորիաներ են գրել իտալական օպերային շատ կոմպոզիտորներ՝ Ա․ Սկարլատտին, Զ․ Պերգոլեզին, Դ․ Չիմարոզան, Բ․ Դալուպպին, Զ․ Պաիզիելլոն, Ա․ Սալիերին և ուրիշներ։ Ձևավորվել և զարգացել են գերմանական, ավստիական, ֆրանսիական օրատորիաները, ծագել է օրատորիաի առանձնահատուկ ձև՝ այսպես կոչված «Չարչարանաց երգեր»։ ժանրի զարգացման մեջ մեծ ավանդ են Դ․ Ֆ․ Հենդելի օրատորիաները։ Օրատորիաի զարգացման կարևոր փուլ է Յո․ Հայդնի օրատորիաները («Աշխաիհի ստեղծումը», «Տարվա եղանակները»), որոնք կրում են գործիքայինսիմֆոնիկ մտածողության ազդեցությունը և նախատեսված են արդեն ոչ թե եկեղեցու, այլ համերգային կատարման համար։ XIX դ․ օրատորիար ստեղծել են Ֆ․Մենդելսոն–Բարտոլդին, Հ․ Բեոլիոզը, Ֆ․ Լիստը, Ռ․ Շումանը, Կ․ Մեն–Սանսը, ժ․ Մասնեն, Մ․ Ֆրանկը, Է․ Էլգարը, Ո․ Վոան– Ուիլյամսը, XX դ․՝ Ա․ Հոնեգերը, Պ․ Հինդեմիթը և ուրիշներ։

Մեծապես զարգացել է սովետական օրատորիա։ Այն մատչելի և գործուն ձևով բացահայտում է նշանակալից թեմաներ, արտացոլում հասարակականպատմ․ խոշոր իրա–դարձություններ։ Սովետական օրատորիաներից են՝ Մ․ Վ․ Կովալի «Եմելյան Պուգաչով», Յու․ Ա․ Շապորինի «Ասք ռուսական հողի համար մղված ճակատամարտի մասին», Ս․ Ս․ Պրոկոֆևի խաղաղության պաշտպանության դիրքերում», Դ․ Վ․ Սվիրիդովի «Պաթետիկ օրատորիա», Գ․ Դ․ Դալինինի «Աղջիկը և մահը» ևն։ Օրատորիաի ժանրը հայկական երաժշտության մեջ զարգացում է ապրել 1960-ական թթ․։ Ստեղծվել են Բ․ Փարսադանյանի «Ապրեցեք դարերով» օրատորիա–ռեքվիեմը (1964), Վ․ Կոտոյաօր «ԴԵպի ապագան» (1964), Հ․ Սաեփանյանի «Մեծ եղեռն» (1964), Գ․ Տախինյանի «Թոնդրակեցիներ» (1966) և այլ օրատորիաներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ширинян Р․, Оратория и кантата, М․, 1960․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրատորիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 582