Jump to content

Օֆելիա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օֆելիա
(S/1986 U 8; Ուրան VII)
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Օֆելիան (վերևում օղակի մեջ)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է1986 թ. հունվար 20 թ. (Ռիչարդ Տերիլ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից53 763,390 ± 0,847 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք53 763,390 ± 0,847 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00992 ± 0,000107[1]
Սիդերիկ պարբերություն0,37640039 ± 0,00000357 օր[1]
Թեքվածություն0,10362 ± 0,055° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ54 × 38 × 38 կմ (23 ± 4 կմ)[2]
Մակերևույթի մակերես~6600 կմ²[3]
Ծավալ~41 000 կմ³
Զանգված~5,1 × 1016 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0070 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,018 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում0,0°
Ալբեդո0,08 ± 0,01[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Օֆելիա (անգլ.՝ Ophelia), Ուրանի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականին։ Այն ստացել է S/1986 U 8 ժամանակավոր անվանումը[5], այդ ժամանակից այլևս չէր դիտվել, մինչև «Հաբլ» աստղադիտակով համապատասխան լուսանկարի ստանալը 1997 թվականին։
Իր անվանումը ստացել է Շեքսպիրի Համլետ պիեսի կերպարի անունից։
Նույնպես նշանակվում է Ուրան VII[6]։

Բացի ուղեծրից[1], շառավղից[2] և երկրաչափական ալբեդոից[4] Օֆելիայի մասին գործնականորեն ոչինչ հայտնի չէ։ «Վոյաջեր-2» փոխանցած լուսանկարների վրա Օֆելիան երևում է որպես երկարավուն մարմին, իր հիմնական առանցքով ուղղված դեպի Ուրանը։ Նրա լայնության հարաբերությունը երկարությանը կազմում է 0,7 ± 0,3։
Օֆելիան կատարում է «հովիվ արբանյակի» դեր Ուրանի Էպսիլոն օղակի համար[7]։ Օֆելիայի ուղեծիրը գտնվում է Ուրանի սինքրոն ուղեծրի ներսում, որի հետևանքով այս արբանյակի ուղեծիրը աստիճանաբար իջնում է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  2. 2,0 2,1 2,2 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  3. Հաշվարկվել է մյուս պարամետրերից ելնելով։
  4. 4,0 4,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  5. Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ. 4168. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Էսպոզիտո, Լ. Վ. (2002). «Մոլորակների օղակներ». Ֆիզիկայի առաջխաղացումների հաշվոտվություններ. 65: 1741–1783. doi:10.1088/0034-4885/65/12/201. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]