Ֆելիպե Լուիս Կամսերսկին ծնվել է բրազիլական մունիցիպալիտետ Ժարագուա-դու-Սուլում, Սանտա-Կատարինա նահանգում։ Ֆելիպեն ունի լեհական ծագում, որովհետև նրա նախնիները գաղթել էին Լեհաստանից, դեռևս 1891 թվականին[1][2]։ Ֆելիպեն եղել է «Ֆիգեյռենսեյի» ֆուտբոլային դպրոցի սան։ Խաղացել է հիմնական կազմում և անցակցրել 24 խաղ, խփելով 1 գնդակ։ 2004 թվականին Ֆելիպեն վարձավճարով տեղափոխվում է Ամստերդամի«Այաքս»[3]։ Բայց հիմնական կազմում խաղալ նրան երբևիցե բախտ չվիճակվեց։ 2005 թվականի օգոստոսի 18-ին Ֆելիպեն պայմանագիր կնքեց ուրուգվայական «Ռենտիստասի» հետ, որտեղից էլ վարձավճարով տեղափոխվեց իսպանական «Ռեալ Մադրիդ»։ Ֆելիպեն ամբողջ մեկ տարին խաղաց «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»՝ սերուցքայինների երկրորդ թիմում։ Վարձավճարից վերադառնալով, նա կրկին վարձավճարով տեղափոխվեց իսպանական թիմ, բայց այս անգամ Դեպորտիվո Լա Կորունյա[4]։ Դեպորտիվոյում անկացնելով լավ մրցաշրջան, իսպանական ակումբը որոշում է վարձել նրան ևս մեկ մրցաշրջան։ 2008 թվականի հունիսի 10-ին Դեպորտիվոն 2,2 միլիոն եվրոյով գնում է Ֆելիպե Լուիսին նրա հետ և նրա հետ կնքում 5 տարվա պայմանագիր[5]։ Դառնալով ակումբի լիարժեք ֆուտբոլիստ, Ֆելիպեն դարձավ թիմի եզակի ֆուտբոլիստը ով անցկացրել էր 38 խաղ միայն Պրիմերայում։ Ֆելիպեն նաև աչքի ընկավ իր 2 խփած գնդակներով։ 2010 թվականի հունվարի 23-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպման ժամանակ, դարպասապահ Գորկա Իրայզոզ հետ բախումից հետո, Ֆելիպեն ստացավ ծանր վնասվածք[6]։ 2010 թվականի հունիսի 23-ին «Դեպորտիվոն» և «Ատլետիկո Մադրիդը» պայմանավորվեցին Ֆելիպե Լուիսի տեղափոխման հարցով։ Տրանսֆերի գինը կազմեց 7,5 միլիոն եվրո[7]։