Ֆելիքս Գուատարի
Ֆելիքս Գուատարի ֆր.՝ Félix Guattari | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1930[1][2][3][…] կամ մարտի 30, 1930[4][5] Villeneuve-les-Sablons |
Մահացել է | օգոստոսի 29, 1992[5][6][1][…] (62 տարեկան) La Borde clinic, Cour-Cheverny բնական մահով |
Գերեզման | Grave of Guattari |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հոգեբույժ, փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հոգեբան և Marxist |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7][8] |
Ազդվել է | Ժիլ Դելյոզ, Suely Rolnik? և Անտոնիո Նեգրի |
Կուսակցություն | Կանաչներ |
Երեխա(ներ) | Emmanuelle Guattari? |
Ստորագրություն | |
Félix Guattari Վիքիպահեստում |
Ֆելիքս Գուատարի (ապրիլի 30, 1930[1][2][3][…] կամ մարտի 30, 1930[4][5], Villeneuve-les-Sablons - օգոստոսի 29, 1992[5][6][1][…], La Borde clinic, Cour-Cheverny), ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ։ Նա հանդիսանում է շիզոանալիզի և էկոսոֆիայի հիմնադիրներից մեկը, և առավել հայտնի է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզի հետ ունեցած իր համագործակցության համար։ Դելյոզի հետ համատեղ նա հեղինակել է իր ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Կապիտալիզմ և շիզոֆրենիա», որի երկու հատորներն են կազմում «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ» գրքրեը։ Չնայած այն փաստին որ Գուատարին աշխատում էր Լա Բորդի հոգեբուժարանում, նա կրթություն չուներ, և իր հիմնական գիտելիքները ձեռք էր բերել այն շրջանում, երբ աշակերտում էր ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականի մոտ։
Լա Բորդի հոգեբուժարանի նորարարություններից մեկը այն էր, որ հակառակ Ֆրոյդի կատարած անհատական հոգեվերլուծական աշխատանքներին, Լա Բորդի հոգեվերլուծողները միանգամից աշխատում էին տարբեր հիավանդների հետ և այսպիսով դիտարկում թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էին իրենք հիվանդները։
1968 թվականին Գուատարին առաջին անգամ հանդիպում է Դելյոզին և միասին նրանք սկսեցին աշխատել է «Հակա-Էդիպուսը» աշխատության վրա, որը Միշել Ֆուկոն մեկնաբանել է. «Ծանոթություն հակաֆաշիստական կյանքին»։
Գուատարին երբեք իրեն չի սահմանափակել միայն մի առարկայի ուսումնասիրությամբ և նա բազմիցս անդրադարձել է փիլիսոփայության, ճարտարապետության և լեզվաբանության բնագավառներին։
Գուատարին մահացել է 1992 թվականի ապրիլի 29-ին սրտի կաթվածից։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոլեկուլյար հեղափոխություն. Հոգեբուժարան և քաղաքականություն» (1984)
- «Քաոսոֆիա» (1995)
Դելյոզի հետ գրված աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հակա-Էդիպուս» (1972)
- «Կաֆկա» (1975)
- «Հազարավոր բարձրավանդակներ» (1980)
- «Ի՞նչ է փիլիսոփայությունը» (1991)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Գուատարի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Մարտի 30 ծնունդներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1992 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հոգեբաններ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի հոգեբույժներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ազատական սոցիալիստներ
- Պոստմոդեռնիզմ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Փիլիսոփայության պատմաբաններ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Սրտի կաթվածից մահացածներ