Jump to content

Ֆերենց Դեակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Դեակ
 
Կուսակցություն՝ Ընդդիմադիր կուսակցություն, Address Party?[1], Դեակի կուսակցություն[1] և Liberal Party?[2]
Կրթություն՝ Q59821583? (1821)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 17, 1803(1803-10-17)[3][4][5]
Ծննդավայր Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6]
Վախճանի օր հունվարի 28, 1876(1876-01-28)[3] (72 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[6]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Դինաստիա Deák family?
Քաղաքացիություն  Հունգարիա
Հայր Ferenc Deák?
Մայր Erzsébet Sibrik?
 
Ինքնագիր Изображение автографа

Ֆերենց Դեակ (հունգ.՝ Deák Ferenc, հոկտեմբերի 17, 1803(1803-10-17)[3][4][5], Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6] - հունվարի 28, 1876(1876-01-28)[3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[6]), քաղաքական գործիչ, 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի կնքահայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Դեակը ծնվել է 1803 թվականին, եղել է Ֆերենց Դեակի Ավագի և Էրժեբեթ Շիբրիկի վեցերորդ երեխան։ Դեակի մայրը մահացել է տղայի ծննդաբերության ժամանակ, և մինչև 1808 թվականը տղան դաստիարակվել է հորեղբոր՝ Յոզեֆ Դեակի մոտ Զալատարնոկում, այնուհետև կրտսեր եղբոր դաստիարակությամբ զբաղվել են նրա ավագ եղբայրն ու քույրերը՝ Անտալը, Յոզեֆան և Կլարան։

1817 թվականին Ֆերենց Դեակն ընդունվել է Դյորի Թագավորական ակադեմիա։ 1817-1819 թվականներին սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում, ինքնուրույն սովորել իրավունքի պատմություն ու սահմանադրություն։ Պեշտում երկու տարի անցել է իրավաբանական պրակտիկա։ 1823 թվականին ստացել է իրավաբանի վկայական։ Դեակը հրապուրվել է նաև գրականությամբ, նախընտրել է Շանդոր Կիշֆալուդիի և Միհայ Վյորյոշմարտիի պոեզիան։ Վերջինիս հետ Դեակը նամակագրական կապ է ունեցել, հետո անձամբ ծանոթացել, և նրանց միջև բարեկամական ջերմ հարաբերություններ են եղել։ 1839 թվականին ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1855 թվականին դարձել նրա նախագահը։

1824-1832 թվականներին Ֆերենց Դեակը Զալա կոմիտատում աշխատել է փաստաբան որբերի հարցերով։ 1833 թվականին Դեակը իր եղբայր Անտալին փոխարինել է Բրատիսլավայի սեյմում և միացել ընդդիմությանը։ Նա պաշտպանել է գյուղացիների իրավունքները, պայքարել խոսքի ու կրոնի ազատության, մահապատիժը վերացնելու համար։ Նրան հաջողվել է ընդդիմադիր շրջանակները միավորել «Դեակի կուսակցության» մեջ և ղեկավարել այն։ 1848 թվականին Լայոշ Բատթյանյիի հունգարական առաջին կառավարությունում նա դարձել է արդարադատության նախարար[7]։

Ֆերենց Դեակի արձանը Զալաէգերսեգում

Երբ 1848 թվականին հեղափոխությունը վերածվել է ազատագրական շարժման, Դեակը փորձել է բանակցություններով հանդես գալ հունգարական կառավարության ու Վիեննայի միջև։ Բանակցություններում անհաջողության մատնվելով՝ Դեակը մեկնել է Կեհիդակուստանի իր կալվածք։ Հեղափոխության ճնշումից հետո Դեակը կոչ է արել Հաբսբուրգների հետ պասիվ դիմադրության քաղաքականություն վարել։ 1854 թվականին նա վաճառել է իր կալվածքը և տեղափոխվել Պեշտ։ 1861 թվականին ներկայացուցիչների հավաքում Դեակն առաջադրվել է Պեշտից։ Նրան առաջին հերթին աջակցություն են հայտնել Յոզեֆ Էտվյոշը և Իշտվան Սեչենյին։

1865 թվականի ապրիլի 15-ին «Pesti Napló» թերթում հրատարակվել է Դեակի հայտնի հոդվածը, որով սկիզբ է դրվել բանակցություններին։ Դրանք ավարտվել են Ավստրո-հունգարական համաձայնագրով։ 1867 թվականից հետո Դեակը զգալի դեր է խաղացել քաղաքացիական օրենսգրքի նախապատրաստման գործում, այնուհետև անցել է ակտիվ քաղաքական կյանքի։ 1868 թվականին Ֆերենց Դեակը հանդես է եկել հունգարերենին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ։

Մահացել է 1876 թվականի հունվարի 28-ին սրտի հիվանդությունից և թաղվել Կերեպեշի գերեզմանոցում։

Ֆերենց Դեակի անունով է կոչվում Հունգարիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը և Բուդապեշտի մետրոպոլիտենի՝ նույն հրապարակի տակ գտնվող կայարանը։ Բուդապեշտում կանգնեցված է նրա արձանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.)Líceum Kiadó, 2020. — P. 269. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
  2. 2,0 2,1 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.)Líceum Kiadó, 2020. — P. 270. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Macartney C. A. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Деак Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Դեակ» հոդվածին։