Jump to content

Ֆլորա (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընթերցե՛ք «Ֆլորա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Ֆլորա Ֆարնես (Նեապոլ)
Ֆլորա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն և Sabine deity?
Սեռիգական
Երևի համընկնում էChloris?
 Flora (dea) Վիքիպահեստում

Ֆլորա, (լատ.՝ Flōra), հռոմեական դիցաբանության մեջ հանդիսանում է Սաբիններից սկիզբ առած ծաղիկների[1] և գարնան[2] աստվածուհին, բնության և ծաղիկների (հատկապես մայիս-ծաղկի) խորհրդանիշն է։ Քանի որ նա Հռոմեական դիցաբանության համեմատաբար փոքր կերպար էր, լինելով պտղաբերության տարբեր աստվածուհիներից մեկը, գարնան հետ ունեցած նրա կապը նրան առանձնահատուկ նշանակություն տվեց գարնանը[3], որպես իր դեր որպես երիտասարդության աստվածուհի[1]։ Նրա հունական կրկնորդը Քլորիսն է։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունը ծագում է լատիներեն flos բառից, որը նշանակում է ծաղիկ։ Ժամանակակից անգլերենում Flora-ն նշանակում է նաև որոշակի տարածաշրջանի կամ ժամանակահատվածի բույսեր[4]։

Տոնակատարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա տոնակատարությունը՝ Ֆլորալիան, տոնվել է ապրիլի 28-ից մայիսի 3-ը և խորհրդանշել է կյանքի փուլերի, խնջույքի և ծաղիկների վերահաստատումը։ [6] Տոնակատարությունն առաջին անգամ անցկացվել է մ.թ.ա. 240 թվականին և ըստ սիբիլինյան գրքերի, նրան նաև տրվեց տաճար մ.թ.ա. 238 թվականին։ Տոնակատարության ժամանակ ծաղիկների մեջ ընկղմված տղամարդկանց և որպես կանոն արգելված գույնզգույն հագուստով կանանց հետ հինգ օր անց էին կացնում զավեշտախաղերով և կատակներով[5] ներառյալ մերկությունը[6], որը հաջորդում էր այծերի և նապաստակների վեց օրվա որսին[1]։ Մայիսի 23-ին նրա պատվին անցկացվում էր մեկ այլ (վարդի) փառատոն։

Ֆլորայի հունական համարժեքը Քլորիսն է, որը նիմփա էր։ Ֆլորան ամուսնացած է Ֆավոնիուսի հետ, քամու աստվածը, որն առավել հայտնի է որպես Զեփյուռ, իսկ նրա ուղեկիցը Հերկուլեսն էր։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորան «Ֆլորայի զարթոնքը» բալետի գլխավոր հերոսն է։ Նա նաև հիշատակվում է Հենրի Պյորսելի «Նիմփաներ և Շեֆերդներ»-ում։

Կան Ֆլորայի բազմաթիվ հուշարձաններ, օրինակ, Հռոմում (Իտալիա) Կապիտոլիական թանգարաններում, Վալենսիայում (Իսպանիա) և Շեցինում (Լեհաստան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 H. Nettleship ed., A Dictionary of Classical Antiquities (1891) p. 238
  2. «Flora». Myth Index. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին.
  3. «Khloris, goddess of flowers». Theoi Project.
  4. Dictionary.reference.com
  5. P/ Green ed., Juvenal: The Sixteen Satires (1982) p. 156
  6. H. J. Rose, A Handbook of Latin Literature (1967) p. 151

ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ovid, Fasti V.193-212
  • Macrobius, Saturnalia I.10.11-14
  • Lactantius, Divinae institutions I.20.6-10

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա (դիցաբանություն)» հոդվածին։