Jump to content

Ֆլորենցիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենցիա
իտալ.՝ Provincia di Firenze
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՇրջանՏոսկանա
ՀամայնքՏոսկանա
Ներքին բաժանում44
ՂեկավարԱնդրեա Բադրուչի
Հիմնադրված է1865 թ.
Մակերես3 514 կմ2 կմ²
Բնակչություն933 860 մարդկմ2 մարդ
Խտություն265 մարդ/ մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ055 և 0571
Փոստային դասիչ50100
Ավտոմոբիլային կոդFI
Պաշտոնական կայքcittametropolitana.fi.it
Ֆլորենցիա (գավառ) (Իտալիա)##
Ֆլորենցիա (գավառ) (Իտալիա)

Ֆլորենցիա (իտալ.՝ Provincia di Firenze), գավառ Իտալիայի Տոսկանա մարզում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի տարածքը կազմում է 3514 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 980 հազար մարդ։ Գավառի հիմնական մասը գտնվում է Առնո գետի հովտում։ Գավառի հյուսիսարևմտյան մասը, որը գտնվում է Ապենինների վրա, չի ենթարկվել ուրբանիզացմանը։

Հյուսիսում սահմանակցում է Էմիլիա-Ռոմանիա մարզին, հարավում-արևելքում Արենցոյին, հարավում՝ Սիենա գավառին, արևմուտքում՝ Պիզա, Լուկա, Պիստոյա և Պրատո գավառներին։

Ֆլորենցիա քաղաքի կոմունան միաժամանակ համարվում է գավառի և Տոսկանա մարզի վարչական կենտրոնը։

Ֆլորենցիա գավառը հանդիսանում է Տոսկանա դքսության պրեֆեկտուրայի իրավահաջորդը։ 1860 թվականի Իտալիայի միավորումից հետո ստեղծվել է Ֆլորենցիայի մարզը։ 1865 թվականին № 2248 օրենքի հաստատումից հետո (1865 թվականի մարտի 20) երկրում ստեղծվում են գավառներ, որոնց թվում էր նաև Ֆլորենցիան, մունիցիպալիտետ՝ ընտրվող խորհրդժողովով։

1922 թվականի ֆաշիզմի հաստատումից հետո, խորհուրդը փոխարինվում է հատուկ հանձնաժողովով, իսկ 1928 թվականից ղեկավարությունը անցում է կառավարչին և ռեկտորներին, որոնք ընտրվում էին ներքին գործերի նախարարի կողմից։ Այս օրենքները գործում էին մինչև 1944 թվականի օգոստոսի 11-ը (ռեժիմի անկումը)։ Ֆաշիզմի տարիներին գավառը համակերպվում էր հաճախակի կատավող տարածքային փոփոխություններին։

Վերջապես, 1922 թվականին, գավառի կազմից դուրս են գալիս Պրատո, Կանտագալա, Կարմինյանո, Մոնտոմուրլո, Պոջո-ա-Կայանո, Վայանո և Վերնիո համայնքները, որոնցից կազմվել է Պրատո գավառը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]