Jump to content

Ֆուտբոլի Ասիայի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի Ասիայի գավաթ
անգլ.՝ AFC Asian Cup
Հիմնվել է 1956
Ակումբների քանակ 24 (եզրափակիչ մրցաշար)

47 (որակավորման փուլ)

Ներկայիս չեմպիոն Կատար Կատար (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Ճապոնիա Ճապոնիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայքը


Ասիայի ազգերի գավաթը միջազգային ֆուտբոլային մրցաշար է, որին մասնակցում են ասիական ֆուտբոլային հավաքականները։ Այն երկրորդ ամենահին մայրցամաքային գավաթն է աշխարհում Կոպա Ամերիկայից հետո։ Մրցաշարի հաղթող թիմը դառնում է Ասիայի չեմպիոն և ավտոմատ կերպով մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթին։

Ասիայի գավաթը առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին Հոնկոնգում և դրանից հետո անցկացվել է 4 տարին մեկ մինչև 2004 թվականի գավաթը։ Այնուամենայնիվ, Ասիայի գավաթի տարիներին անցկացվում էին նաև Եվրոպայի առաջնությունը և Ամառային օլիմպիական խաղերը, և կազմակերպիչները որոշեցին փոխել անցկացման տարիները ավելի քիչ իրադարձություններով լի տարի, և 2004 թվականից հետո հաջորդ Ասիայի գավաթը անցկացվեց 2007 թվականին, որից հետո նույնպես գավաթները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ։

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծումից 2 տարի անց՝ 1954 թվականին առաջին անգամ անցկացվեց Ասիայի գավաթը Հոնկոնգում։ 1956-ից 1964 թվականներին գավաթին մասնակցում էին 4 երկրներ՝ գավաթի հյուրընկալող երկիրը և Կենտրոնական, Արևելյան ու Արևմտյան Ասիաների գավաթների հաղթողները։ Իրանը հաղթեց 1968, 1972 և 1976 թվականների Ասիայի գավաթները[1]։

1980 թվականին Քուվեյթը դարձավ առաջին արաբական հավաքականը, որը հաղթել է Ասիայի գավաթում, ինչին հաջորդեցին Սաուդյան Արաբիայի՝ 1984 և 1988 թվականների տպավորիչ հաղթանակները[1]։

Ճապոնիան Ասիայի գավաթի ամենատիտղոսակիր հավաքականն է։ Նրանք հաղթել են 1992, 2000, 2004, 2011 թվականների գավաթները[2]։

2007 թվականին Ավստրալիան առաջին անգամ մասնակցեց Ասիայի գավաթին, սակայն դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ գավաթը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Իրաքը[3]։

2011 թվականի Ասիայի գավաթին Ավստրալիան հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց Ճապոնիային լրացուցիչ ժամանակում[4]։ 2015 թվականի գավաթը առաջին անգամ անցկացվեց Ավստրալիայում[5]։ Ավստրալիան և Հարավային Կորեան հասան եզրափակիչ, և Ավստրալիան հաղթեց լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով[6]։

2019 թվականի Ասիայի գավաթը անցկացվելու է ԱՄԷ-ում[7]։

Անցկացման ձևաչափը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցաշարը անցկացվում է 2 փուլով՝ խմբային փուլ և փլեյ-օֆֆ։ Խմբային փուլի ամեն խմբում մրցում են 4 թիմ, որոնք իրար մեջ խաղում են 3-ական խաղ։ Խմբի հաղթողն ու երկրորդ տեղ գրաված թիմն անցնում են փլեյ-օֆֆ։ Փլեյ-օֆֆ-ում 8 թիմերը զույգերով խաղում են 1 խաղ, իսկ հաղթողներն անցնում են հաջորդ փուլ։ Այսպես քառորդ եզրափակչից եզրափակիչ, որտեղ մրցող 2 թիմերի միջև որոշվում է գավաթի հաղթողը։ 2019 թվականից Ասիայի գավաթին կմասնակցի 16-ի փոխարեն 24 թիմ։

Տարի Հյուրընկալող

երկիր

Եզրափակիչ 3-րդ տեղի խաղ Թիմերի

քանակ

Չեմպիոն Հաշիվ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Հաշիվ Չորրորդ տեղ
1956 Հոնկոնգ Հոնկոնգ Հարավային

Կորեա

շրջանային

համակարգ

Իսրայել Հոնկոնգ շրջանային

համակարգ

Հարավային

Վիետնամ

4
1960 Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարավային

Կորեա

շրջանային

համակարգ

Իսրայել Թայվան շրջանային

համակարգ

Հարավային

Վիետնամ

4
1964 Իսրայել Իսրայել Իսրայել շրջանային

համակարգ

Հնդկաստան Հարավային

Կորեա

շրջանային

համակարգ

Հոնկոնգ 4
1968 Իրան Իրան Իրան շրջանային

համակարգ

Մյանմա Իսրայել շրջանային

համակարգ

Թայվան 5
1972 Թաիլանդ Թաիլանդ Իրան 2–1 աժ Հարավային

Կորեա

Թաիլանդ 2–2 աժ

(5–3) պեն

Կամբոջա 6
1976 Իրան Իրան Իրան 1–0 Քուվեյթ Չինաստան 1–0 Իրաք 6
1980 Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթ 3–0 Հարավային

Կորեա

Իրան 3–0 Հյուսիսային

Կորեա

10
1984 Սինգապուր Սինգապուր Սաուդյան

Արաբիա

2–0 Չինաստան Քուվեյթ 1–1(5–3) պեն Իրան 10
1988 Կատար Կատար Սաուդյան

Արաբիա

0–0 աժ

(4–3) պեն

Հարավային

Կորեա

Իրան 0–0(3–0) պեն Չինաստան 10
1992 Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիա 1–0 Սաուդյան

Արաբիա

Չինաստան 1–1(4–3) պեն ԱՄԷ 8
1996 ԱՄԷ ԱՄԷ Սաուդյան

Արաբիա

0–0 աժ

(4–2) պեն

ԱՄԷ Իրան 1–1(3–2) պեն Քուվեյթ 12
2000 Լիբանան Լիբանան Ճապոնիա 1–0 Սաուդյան

Արաբիա

Հարավային

Կորեա

1–0 Չինաստան 12
2004 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ճապոնիա 3–1 Չինաստան Իրան 4–2 Բահրեյն 16
2007 Ինդոնեզիա Ինդոնեզիա

Մալայզիա Մալայզիա

Թաիլանդ Թաիլանդ

Վիետնամ Վիետնամ

Իրաք 1–0 Սաուդյան

Արաբիա

Հարավային

Կորեա

0–0 աժ

(6–5) պեն

Ճապոնիա 16
2011 Կատար Կատար Ճապոնիա 1–0 աժ Ավստրալիա Հարավային

Կորեա

3–2 Ուզբեկստան 16
2015 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա 2–1 աժ Հարավային

Կորեա

ԱՄԷ 3–2 Իրաք 16
2019 ԱՄԷ ԱՄԷ 24

Արդյունքները ըստ երկրների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Հաղթող Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
Ճապոնիա Ճապոնիա 4 (1992, 2000, 2004, 2011) 1 (2007)
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 3 (1984, 1988, 1996) 3 (1992, 2000, 2007)
Իրան Իրան 3 (1968, 1972, 1976) 4 (1980, 1988, 1996, 2004) 1 (1984)
Հարավային Կորեա Հարավային Կորեա 2 (1956, 1960) 4 (1972, 1980, 1988, 2015) 4 (1964, 2000, 2007, 2011)
Իսրայել Իսրայել 1 (1964) 2 (1956, 1960) 1 (1968)
Քուվեյթ Քուվեյթ 1 (1980) 1 (1976) 1 (1984) 1 (1996)
Ավստրալիա Ավստրալիա 1 (2015) 1 (2011)
Իրաք Իրաք 1 (2007) 2 (1976, 2015)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2 (1984, 2004) 2 (1976, 1992) 2 (1988, 2000)
ԱՄԷ ԱՄԷ 1 (1996) 1 (2015) 1 (1992)
Հնդկաստան Հնդկաստան 1 (1964)
Մյանմա Մյանմա 1 (1968)
Հոնկոնգ Հոնկոնգ 1 (1956) 1 (1964)
Թայվան Թայվան 1 (1960) 1 (1968)
Թաիլանդ Թաիլանդ 1 (1972)
{{{2}}} Հարավային Վիետնամ/{{{2}}} Վիետնամ 2 (1956, 1960)
Կամբոջա Կամբոջա 1 (1972)
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 1 (1980)
Բահրեյն Բահրեյն 1 (2004)
Ուզբեկստան Ուզբեկստան 1 (2011)

Հաղթողները ըստ շրջանների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեդերացիա (Շրջան) Չեմպիոն(ներ) Քանակ
ԱԵԱՖՖ (Արևելյան Ասիա) Ճապոնիա (4), Հարավային Կորեա (2) 6 տիտղոս
ԱՄԱՖՖ (Արևմտյան Ասիա) Սաուդյան Արաբիա (3), Քուվեյթ (1), Իրաք (1) 5 տիտղոս
ԿԱՖԱ (Կենտրոնական Ասիա) Իրան (3) 3 տիտղոս
ԱՖՖ (Հարավարևելյան Ասիա) Ավստրալիա (1) 1 տիտղոս
ՀԱՖՖ (Հարավային Ասիա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Asian Cup: Know Your History - Part One (1956-1988) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  2. «Asian Cup: Know Your History - Part Two (1992-2007) - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  3. Editorial, Reuters. «Iraq ride wave of support to lift Asian Cup». Reuters UK (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  4. Association, Press (2011 թ․ հունվարի 29). «Japan claim fourth Asian Cup with extra-time win over Australia». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  5. «Australia host Asian Cup». Eurosport Australia. 2011 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  6. Connolly, Paul (2015 թ․ հունվարի 31). «Asian Cup final: Australia 2-1 South Korea (aet) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  7. «United Arab Emirates to host Asian Cup in 2019». The Sydney Morning Herald (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի Ասիայի գավաթ» հոդվածին։