Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնվել է | 1917 |
Ակումբների քանակ | 8,506 |
Ազգային առաջնություններ | Ֆրանսիայի սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Պարի Սեն-Ժերմեն (11-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Պարի Սեն-Ժերմեն (11 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք |
Շառլ Սիմոնի գավաթ, կամ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ (ֆր.՝ Coupe de France), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար, որը կազմակերպվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Գավաթը անվանված է Շառլ Սիմոնի պատվին, ով ֆրանսիացի սպորտսմեն էր և մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Գավաթի եզրափակիչը անցկացվում է Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, իսկ հաղթողը հայտավորվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում պարտության մատնեց Անժեին[1]։
Ֆրանսիայի գավաթը անցկացվում է 1917-18 մրցաշրջանից ի վեր, և 2016-17 մրցաշրջանը դարձավ գավաթի 100-րդ խաղարկությունը։ Մեծ թիմերը դժվարությամբ են մրցում Ֆրանսիայի գավաթում, քանի որ այստեղ գործում են պատահական վիճակահանության և 1 խաղից կազմված հակամարտությունների համակարգերը։ Այդ պատճառով Լիգա 2-ում հանդես եկող 2 թիմեր կարողացել են հաղթել Ֆրանսիայի գավաթը՝ Հավրը 1959 թվականին[2] և Գենգանը 2009-ին[3]։
2013-14 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթին մասնակցեց 7,656 ակումբ, իսկ 2011-12 մրցաշրջանում՝ 7,422 ֆուտբոլային ակումբ։
Համարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի գավաթի խաղերում ֆուտբոլիստները պարտավոր են կրել 1-18 համարի մարզաշապիկները՝ անկախ իրենց սովորական համարից։ Մեկնարկային կազմի ֆուտբոլիստները պետք է կրեն 1-11 համարները՝ ըստ իրենց խաղային դիրքերի։ Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը կրում է 1-11 համարներից որևէ մեկը, նա կարող է կրել այն նաև Ֆրանսիայի գավաթի խաղում՝ անկախ իր դիրքից, սակայն եթե այդ խաղացողը խաղը սկսում է պահեստային նստարանից, այդ համարը անցնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկին։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմենը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը։ Օլիմպիկ Մարսելը ռեկորդային 18 անգամ դուրս է եկել գավաթի եզրափակիչ[4]։ ՊՍԺ-ն 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը նույն մրցաշրջանում (1995, 1998, 2015 և 2016)։ Մարսելը 4 ֆրանսիական ակումբներից է, որ 2 տարի անընդմեջ պարտվել է գավաթի եզրափակչում։
Իլ դը Ֆրանս երկրամասի ակումբները ամենաշատն են հաղթել Ֆրանսիայի գավաթում՝ 23 անգամ։ Դրան հաջորդում է Պրովանս Ալպեր Լազուր Ափ երկրամասը, որտեղ գտնվում է Մարսելը։
Մրցաշարի ամենահաջողակ ֆուտբոլիստներն են Դոմինիկ Բատենայը, Ալեն Ռոշը և Մարսյո Սոմերլինկը, ովքեր հաղթել են Ֆրանսիայի գավաթը 5-ական անգամ։
Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Հաղթող | 2-րդ տեղ | Հաղթած տարիներ | Երկրորդ տեղ գրաված տարիներ |
---|---|---|---|---|
ՊՍԺ | 11 | 4 | 1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010, 2015, 2016, 2017 | 1985, 2003, 2008, 2011 |
Մարսել | 10 | 9 | 1924, 1926, 1927, 1935, 1938, 1943, 1969, 1972, 1976, 1989 | 1934, 1940, 1954, 1986, 1987, 1991, 2006, 2007, 2016 |
Սենտ Էտիեն | 6 | 3 | 1962, 1968, 1970, 1974, 1975, 1977 | 1960, 1981, 1982 |
Լիլ | 6 | 3 | 1946, 1947, 1948, 1953, 1955, 2011 | 1939, 1945, 1949 |
Մոնակո | 5 | 4 | 1960, 1963, 1980, 1985, 1991 | 1974, 1984, 1989, 2010 |
Ռասինգ Փարիզ | 5 | 3 | 1936, 1939, 1940, 1945, 1949 | 1930, 1950, 1990 |
Լիոն | 5 | 3 | 1964, 1967, 1973, 2008, 2012 | 1963, 1971, 1976 |
Ռեդ Սթար | 5 | 1 | 1921, 1922, 1923, 1928, 1942 | 1946 |
Բորդո | 4 | 6 | 1941, 1986, 1987, 2013 | 1943, 1952, 1955, 1964, 1968, 1969 |
Օսեր | 4 | 2 | 1994, 1996, 2003, 2005 | 1979, 2015 |
Նանտ | 3 | 5 | 1979, 1999, 2000 | 1966, 1970, 1973, 1983, 1993 |
Ստրասբուրգ | 3 | 3 | 1951, 1966, 2001 | 1937, 1947, 1995 |
Նիս | 3 | 1 | 1952, 1954, 1997 | 1978 |
Սետ | 2 | 4 | 1930, 1934 | 1923, 1924, 1929, 1942 |
Ռեն | 2 | 4 | 1965, 1971 | 1922, 1935, 2009, 2014 |
Սեդան | 2 | 3 | 1956, 1961 | 1965, 1999, 2005 |
Սոշո | 2 | 3 | 1937, 2007 | 1959, 1967, 1988 |
Մոնպելիե | 2 | 2 | 1929, 1990 | 1931, 1994 |
Ռեյմս | 2 | 1 | 1950, 1958 | 1977 |
Մեց | 2 | 1 | 1984, 1988 | 1938 |
Գենգան | 2 | 1 | 2009, 2014 | 1997 |
ՍԱՍԳ Փարիզ | 2 | – | 1919, 1925 | |
Օլիմպիկ Փարիզ | 1 | 2 | 1918 | 1919, 1921 |
Բաստիա | 1 | 2 | 1981 | 1972, 2002 |
Շարանտոն | 1 | 1 | 1920 | 1928 |
Հավր | 1 | 1 | 1959 | 1920 |
Կլուբ Ֆրանսուա | 1 | – | 1931 | |
Կան | 1 | – | 1932 | |
Ռուբե | 1 | – | 1933 | |
Նանսի Լորեն | 1 | – | 1944 | |
Թուլուզ | 1 | – | 1957 | |
Նանսի | 1 | – | 1978 | |
Լորյան | 1 | – | 2002 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Angers 0-1 Paris St-Germain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Histoire de la Coupe de France Saison Saison 1958-1959 Le Havre Sochaux 3 - 0 2 - 2». www.om4ever.com. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Guingamp, c'est fou !». Eurosport. 2009 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ «COUPE DE FRANCE 2017-2018 - Chiffres - FFF». Fédération Française de Football (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.