Ֆրանսիայի կինեմատոգրաֆ
Ֆրանսիայի կինեմատոգրաֆ ( ֆր.՝ Cinéma français), Ֆրանսիայի ազգային կինոն և կինոարտադրությունը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց Ֆրանսիայում է ստեղծվել կինեմատոգրաֆը, երբ 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցիների բուլվարի «Գրան Կաֆե»-ի նկուղում կայացավ Լյումիեր եղբայրների գյուտի հրապարակային ցուցադրությունը։ Ֆրանսիական կինոն այդ ժամանակներից սկսած պահպանել է իր ճանաչվածությունը Ֆրանսիայում ու արտասահմանում, վարձույթում զիջելով միայն ամերիկյան և հնդկական կինոյին։
Իր զարգացման սկզբնական շրջանում ֆրանսիական կինոն հիմնականում տրյուկային էր, և կարևոր դեր էր խաղում նրանում կինոտրյուկային նկարահանման հայտնագործող Ժորժ Մելիեսը և «Ֆիլմ դ’ար» ընկերությունը, որը հրավիրել էր կինոյում աշխատել ազդեցիկ դրամատուրգների, թատերային դերասանների և կոմպոզիտորների։ 1910-ական թթ. միջազգային ճանաչում էր վայելում Մ. Լինդերի մասնակցությամբ կինոկատակերգությունը, Լ. Ֆեյադի արկածային շարքը։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆրանսիական կինոն թողարկում էր շուրջ համաշխարհային կինոարտադրանքի 90 %-ը։
Հետպատերազմյան տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր շարժում, որը պայքարում էր առևտրային նպատակներով կինոյի օգտագործման դեմ։ Շարժումը գլխավորում էին այդ ժամանակվա կինոավանգարդի ներկայացուցիչները։ Զբաղվելով ֆորմալ փորձարկումներով, ավանգարդիստներն այդ ընթացքում զգալի ընդլայնում էին կինոյի արտահայտչական հնարավորությունները։ Նրանց կողմից ստեղծվում էին կինոակումբներ, որենք քարոզում էին համաշխարահին կինոյի լավագույն ձեռքբերումները։
Ժամանակակից ֆրանսիական կինոյի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական ժամանակակից կինոն ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Սկսած 1946 թ.-ից երկու տարին մեկ, իսկ 1951թ.-ից ամեն տարի անցկացվում են միջազգային կինոփառատոներ Կաննում։
1940-ականների վերջում, և 1950-ականների սկզբում ճանաչում են ձեռք բերում դերասաններ՝ Ժերար Ֆիլիպը, Ժան Մարեն, Մարիա Կազարեսը, Լուի դը Ֆյունեսը, Սերժ Ռեջանին և ուրիշները։
Պատերազմից հետո համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին ֆրանսիական կլասսիկայի էկրանավորումները՝ «Կարմիրը և սևը» (1954), «Թերեզա Ռակեն» (1953) Էմիլ Զոլայի ստեղծագործությունների հիման վրա։ 1950-ականների վերջում ֆրանսիական կինոյի զարգացման մեջ կարևոր դեր խաղաց Ալեն Ռենեի «Հիրոսիմա, իմ սեր» (1959) ֆիլմը։
1950-ականներ, Նոր ալիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաթեժ պահին «նոր ալիքը» (50-ականների վերջ) կարճ ժամանակահատվածում ֆրանսիական նոր կինո են մտնում ավելի քան 150 նոր կինոռեժիսորներ, որոնց թվում կարևոր տեղեր զբաղեցրեցին Ժան-Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Կլոդ Լիլուշը, Կլոդ Շաբրոլը, Լուի Մալը.
Այդ ժամանակահատվածում առաջացան ռեժիսոր Ժակ Դեմիի ֆիլմ-մյուզիքլները՝ «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964) և Օրիորդները Ռոշֆորից (1967): 1950-ականների վերջի շատ ֆիլմեր զվարճալի բնույթ են կրում ու զուրկ են սոցիալական խնդիրների թեմաներից։
1960-ական թթ-ից 1970-ական տարիներին ֆրանսիական կինոյում ճանաչում ձեռք բերեցին բազմաթիվ նոր դերասաններ, որոնց թվում առավել հայտնի էին - Ժաննա Մորոն, Ժան-Լուի Տրենտինյանը, Ժան-Փոլ Բելմոնդոն, Ժերար Դեպարդիեն, Ալեն Դելոնը, Աննի Ժիրարդոն, Ժակ Փերրեն, Միշել Պիկոլին։
Ժամանակակից կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ֆրանսիական կինոն հաճախ բավականին հղկված կինո է, որտեղ սյուժեի հոգեբանությունը և դրամատիզմը զուգորդվում են բարձր գեղարվեստական օպերատորական աշխատանքի հետ։ Ոճը միշտ սահմանում են նորաձև ռեժիսորները։ ХХI դարի սկզբում նորաձև էին Լյուկ Բեսոնը, Ժան-Պյեր Ժենեն, Ֆրանսուա Օզոնը, Սերժ Բոզոնը, Ֆիլիպ Գարրելը։ Ճանաչված էին դերասաններ Ժան Ռենոն, Օդրի Տոտուն, Սոֆի Մարսոն, Քրիստիան Կլավյեն, Լուի Գարրելը, Մեթյու Կասսովիցը։
Ֆրանսիայի կառավարությունը ակտիվորեն աջակցում է ազգային կինեմատոգրաֆի զարգացմանն ու արտահանմանը։
Ֆրանսիական կատակերգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչում են ձեռք բերել Ֆրանսիայում կինոկատակերգությունը և նրանում նկարահանված կատակերգուները՝ Ֆեռնանդել (40-ական - 60-ական թթ.), Բուրվիլլ (50-ական - 60-ական թթ.), Լուի դե Ֆյունես (60-ական- 70-ական թթ.), Պյեր Ռիշար (70-ական - 80-ական թթ,).
Ֆրանսիական մուլտիպլիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին նկարված ֆիլմի ստեղծողը համարվում է Էմիլ Ռեյնոն 1892 թվականին, ով օգտագործեց յուրատեսակ պրակսինոսկոպ[1] : 1908 թ. Էմիլ Կոլը ստեղծեց մուլտֆիլմ, ձեռքով նկարված թղթի վրա։
Մեծ մուլիպլիկատորները, ովքեր համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին՝ Փոլ Գրիմոն, Ռենե Լալուն, Ժան-Ֆրանսուա Լագիոնին, և Ժան-Լուպ Ֆելիսիոլինէին։
Ֆրանսիայի կինոընկերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսիա. անիմացիայի արվեստ // artanimation.ru - հեղինակային մուլտիպլիկացիայի ամսագիր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի կինեմատոգրաֆ» հոդվածին։ |
|