Ֆրանց Շալկ
Ֆրանց Շալկ գերմ.՝ Franz Schalk | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1863[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1931[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ռայխենաու ան դեր Ռակս, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | դիրիժոր և մանկավարժ |
Ամուսին | Lili Schalk? |
Ստորագրություն | |
Franz Schalk Վիքիպահեստում |
Ֆրանց Շալկ (գերմ.՝ Franz Schalk, մայիսի 27, 1863[1][2][3], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - սեպտեմբերի 3, 1931[1][2][3], Ռայխենաու ան դեր Ռակս, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]), ավստրիացի օպերային և սիմֆոնիկ դիրիժոր և մանկավարժ։ 1918-1929 թվականներին՝ Վիեննայի պետական օպերայի տնօրեն։ Հայտնի է որպես գերմանական ռեպերտուարի, առաջին հերթին Ռ. Շտրաուսի խոշորագույն մեկնաբան[5]։ Զալցբուրգյան ֆեստիվալի հիմնադիրներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Շալկը ծնվել է Վիեննայում։ Սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում, որտեղ նրան հարմոնիա և ձայնակարգության տեսություն է դասավանդել Անտոն Բրուքները։ Ջութակի ուսուցիչը եղել է Յ. Հելմեսբերգերը, իսկ դաշնամուրինը՝ Յու. Էփշտեյնը։ 1988 թվականից Ռեյհենբերգի նվագախմբի ղեկավարն էր։ 1890-1895 թվականներին աշխատել է Գրացի օպերային թատրոնում, իսկ 1895-1998 թվականներին ղեկավարել է Պրահայի ազգային թատրոնի նվագախումբը։ 1988, 1907 և 1911 թվականներին օպերային մի շարք ներկայացումների դիրիժորն է եղել Լոնդոնի Քովենտ Գարդեն թատրոնում, 1988, 1989 թվականներին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում, 1898—1901 թվականներին՝ Բեռլինի պետական օպերայում։ 1900 թվականից Գ. Մալերի հրավերով միաժամանակ աշխատել է Վիեննայի Պալատական օպերայում, իսկ Խ. Ռիխտերի՝ իր վաստակած հանգստին անցնելուց հետո զբաղեցրել է թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ 1918 թվականին Շալկը տնօրեն է նշանակվել այդ թատրոնում, որը միապետության տապալումից հետո վերանվանել են Վիեննայի պետական օպերա։ 1919 թվականից նրա հետ համատեղ տնօրեն էր աշխատել նաև Ռիխարդ Շտրաուսը։ Երկու տնօրենների անորոշ և անհասկանալի վիճակն ավարտվել է նրանով, որ 1924 թվականին[6] Շտրաուսը պաշտոնաթող է եղել, և մինչև 1929 թվականը Շալկը միանձնյա ղեկավարել է Վիեննայի օպերան։ 1904-1921 թվականներին գլխավորել է «Երաժշտության ընկերների» միությունը (Վիեննայի ֆիլհարմոնիան)[7], իսկ 1909-1919 թվականներին դիրիժորություն է դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շալկի գլխավորությամբ Վիեննայի թատրոնում ներկայացվել են Հանս Պֆիցների «Պալեստրինա», Կորնհոլդի «Մեռած քաղաքը», Ռիխարդ Շտրաուսի օպերաները, այդ թվում՝ «Կանայք առանց ստվերի» ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Շալկը եղել է Բրուքների 5 սիմֆոնիաների պրեմիերաների դիրիժորը, ինչպես նաև նրա երաժշտության մեծ տարածողը։ 1917 թվականից ակտիվորեն աշխատել է Զալցբուրգյան ֆեստիվալի ստեղծման ուղղությամբ, որտեղ 1921 թվականին դիրիժորել է Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերան։
Ֆրանց Շալկի մեդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ֆրանց Շալկի 100-ամյակի պատվին շնորհեց մրցանակ «Ֆրանց Շալկի մեդալ»։ «Achtet mir auf meine Philharmoniker» կարգախոս ունեցող ոսկե մեդալով պարգևատրվում են նվագախմբին տրված հատուկ ծառայությունների համար։ Այդ մրցանակին արժանացածների շարքում են Վիեննայի օպերային թատրոնի տնօրեն Յոն Հոլենդերը[8], Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյպլը[9] և այլք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Мугинштейн, 1 том — Мугинштейн М. Л. 4 // Хроника мировой оперы. 1600 – 2000. 400 лет – 400 опер – 400 интерпретаторов. Электронная видеоэнциклопедия (в 4-х частях).. — Т. 1 (1600-1850).
- ↑ Gilliam, Bryan (1999). The Life of Richard Strauss. Cambridge University Press. էջ 112. ISBN 0-521-57895-7.
- ↑ de:Gesellschaft der Musikfreunde
- ↑ «Franz Schalk Medal Awarded to Ioan Holender» (անգլերեն). Венский филармонический оркестр. Официальный сайт. 2002 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Franz Schalk Medal for Dr. Michael Häupl» (անգլերեն). Венский филармонический оркестр. Официальный сайт. 2005 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանց Շալկը Արխիվացված 2019-03-20 Wayback Machine Երաժշտական հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Շալկ» հոդվածին։ |
|