Jump to content

Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինի
գերմ.՝ Friedrich Carl von Savigny
Ծնվել էփետրվարի 21, 1779(1779-02-21)[1][2][3][…]
Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5]
Մահացել էհոկտեմբերի 25, 1861(1861-10-25)[1][2][3][…] (82 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունիրավաբան, իրավունքի պատմաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան, Բեռլինի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտԻրավաբանություն
Պաշտոն(ներ)Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՄարբուրգի համալսարան, Ենայի համալսարան և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր[6]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7][8]
Եղել է գիտական ղեկավարՏիմոֆեյ Գրանովսկի
Հայտնի աշակերտներRudolf von Gneist?, Կառլ Էդուարդ Օտտո և Friedrich von Wyss?[9]
Պարգևներ
Սև արծվի շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Gunda von Savigny?
Երեխա(ներ)Karl Friedrich von Savigny? և Leo von Savigny?
ՀայրChristian Carl Ludwig Ritter von Savigny?
 Friedrich Carl von Savigny Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինի (գերմ.՝ Friedrich Carl von Savigny, փետրվարի 21, 1779(1779-02-21)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 25, 1861(1861-10-25)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5]), գերմանացի իրավաբան և պատմաբան, իրավունքի պատմության դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինին ծնվել է հուգենոտների ընտանիքում, որը պատկանում էր Լոթարինգիայի ազնվական ընտանիքին։ Ընտանիքի ներկայացուցիչներից մեկը 1630 թվականին՝ բողոքականների հալածանքների նոր ալիքի ժամանակ (Լա Ռոշելի անկումից կարճ ժամանակ անց) տեղափոխվեց Գերմանիա։ Սավինի ազգանունը գալիս է Մոզելում գտնվող ամրոցի անունից։

13 տարեկանում Ֆրիդրիխ Կարլը որբ է մնացել։ 1795 թվականին Սավինին ընդունվել է Մարբուրգի համալսարան։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանական քրեական իրավունքի բարեփոխիչներից Անտոն Բաուերը և միջնադարյան իրավունքի մասնագետ Ֆիլիպ Ֆրիդրիխ Վայսը։ Այնուհետև Սավինին իր ուսումը շարունակեց մի քանի այլ համալսարաններում, այդ թվում՝ Լայպցիգի, Գյոթինգենի և Ենայի։

1800 թվականին նա վերադարձել է Մարբուրգի համալսարան, որտեղ որպես դոցենտ դասախոսություններ է կարդացել քրեական և հռոմեական իրավունք վերաբերյալ։

1803 թվականին նա հրատարակեց «Սեփականության իրավունք» աշխատությունը (գերմ. Das Recht des Besitzes), որը նրան անմիջապես հռչակ բերեց[10]։ Այն պահպանում է իր նշանակությունը մինչ մեր օրերը։ Հաջորդ տարի Սավինին ամուսնացավ Կունիգունդե Բրենտանոյի՝ գրող Բետինա ֆոն Արնիմի և բանաստեղծ Կլեմենս Բրենտանոյի քրոջ հետ։

1810 թվականին Սավինին ստանձնել է Բեռլինի նորաստեղծ համալսարանի հռոմեական իրավունքի ամբիոնի ղեկավարությունը։ Սավինիի հետ այնտեղ հրավիրված էին նաև այն ժամանակվա այլ հայտնի գիտնականներ։ Սավինիի մտերիմ ընկերները դարձան իրավաբան Կարլ Ֆրիդրիխ Էյխորնը և պատմաբան Բարթոլդ Գեորգ Նիբուրը։ Նրա բազմաթիվ ուսանողների թվում էր նաև Կարլ Գուստավ Հոմայերը։

Միևնույն ժամանակ Սավինին գլխավորում էր հատուկ իրավական մարմինը՝ «Spruch-Collegium»-ը, որը պետք է քններ դատարանների կողմից իրեն ուղարկված գործերը։ 1812 թվականին Սավինին դարձավ Բեռլինի համալսարանի ռեկտոր։

1814 թվականին Սավինին հրատարակել հրատարակել է «Մեր դարաշրջանի կոչումը օրենսդրության և իրավագիտության մեջ», («Vom Beruf unserer Zeit für Gesetzgebung und Rechtswissenschaft, Vom Beruf unserer Zeit für Gesetzgebung und Rechtswissenschaft»), որտեղ շարադրված են իրավունքի պատմության դպրոցի հիմնական գաղափարները։

1815 թվականից սկսած Սավինին Էյխհորնի հետ հրատարակում է «Պատմական իրավագիտություն» ամսագիրը (Zeitschrift für geschichtliche Rechtswissenschaft), որը պատմական դպրոցի «խոսնակն» է և տպագրվում է մինչև 1850 թվականին։ Միաժամանակ լույս է տեսել «Հռոմեական իրավունքի միջնադարյան պատմությունը» (Geschichte des römischen Rechts im Mittelalter) հիմնարար աշխատության առաջին հատորը։ Հետագա հատորները հրատարակվեցին մինչև 1830-ականների սկիզբը[11][12]։

1822 թվականին ծանր հիվանդությունից հետո Սավինին մեկնեց ճանապարհորդության և երկար ժամանակ թողեց աշխատանքը։ 1840-ական թվականներին նա հրատարակեց մեկ այլ հիմնարար աշխատություն՝ «Ժամանակակից հռոմեական իրավունքի համակարգը» ( «System des heutigen römischen Rechts») բազմահատորյակը։

1842 թվականին Սավինին թողեց իր պրոֆեսի աշխատանքը, սկսեց գլխավորել Արդարադատության նախարարության կողմից հատկացված հատուկ մարմինը, որը բարեփոխում էր պրուսական օրենսդրությունը` նոր բարձրացած թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի ներքո։

1853 թվականին Սավինին հրատարակեց աշխատություն` նվիրված պարտավորությունների նորմին։

Հետագայում նա հեռացավ ինչպես իրավաբանական, այնպես էլ պետական գործունեությունից։ Մահացել է 1861 թվականին, Բեռլինում։

Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինիի որդին պրուսացի քաղաքական գործիչ Կարլ Ֆրիդրիխ Սավինին է։ Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինիի անունը կրում է Բեռլինի Շառլոտենբուրգի թաղամասի հրապարակը։

Իրավունքի փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավինին պատմական իրավունքի դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից էր, որի հիմնադիրը նրա ավագ ժամանակակից Գուստավ Հյուգոն էր։ Նա կարծում էր, որ յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը աստիճանաբար ձևավորվում է այդ ժողովրդի պատմական ճակատագրից, տեղական սովորույթներից և ավանդույթներից, որոնք միավորվել են Սավինիի կողմից «ժողովրդական ոգի» (Volksgeist) ընդհանուր հասկացության ներքո։

Հետևաբար օրենսդրական գործունեություն չի կարող իրականացվել կամայականորեն, հնարավոր չէ կարճ ժամանակում կոտրել դարերի ընթացքում ստեղծված իրավական համակարգը և պարտադրել ժողովրդին խորթ օրենքներ։

Իրավունքի բարեփոխումները պետք է լինեն աստիճանական։

Այդ պատճառով Սավինին դեմ էր բնական իրավունքին և գերմանական իրավունքի կոդավորման ժամանակակից առաջարկներին։

«Օրենսդրության և իրավագիտության մեջ մեր դարաշրջանի կոչման մասին» աշխատությունը պատասխան էր նշանավոր իրավաբան Անտոն Ֆրիդրիխ Յուստուս Թիբոդի հրապարակումներին, ով գրել էր համագերմանական օրենսգիրք ստեղծելու անհրաժեշտության մասին։

Սավինիի մեկ այլ կարևոր աշխատությունը հռոմեական իրավունքի ուսումնասիրությունն էր։

Սավինին իր աշխատություններում ցույց տվեց, որ հռոմեական իրավունքը չդադարեց գոյություն ունենալ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, այլ շարունակեց գոյություն ունենալ միջնադարի օրենքներում և սովորույթներում։

Ըստ նրա, գերմանական իրավունքն ընդունել է հռոմեական իրավունքի ինստիտուտներից շատերը. հռոմեական իրավունքի ընդունումը մեծ դեր է խաղացել գերմանական «ժողովրդական ոգու» զարգացման գործում։ Կախված հռոմեական իրավունքի ընկալման նկատմամբ վերաբերմունքից՝ պատմական դպրոցում զարգացան երկու հոսանքներ՝ ռոմանտիկների, որոնց պատկանում էր Սավինին, և գերմանականները, որոնք ժխտում էին հռոմեական իրավունքի ազդեցությունը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Обязательственное право = Das Obligationenrecht. — М.: Тип А. В. Кудрявцевой, 1876. — XXXV, 579 с.
  • Система современного римского права: В 8 т. Т. I / Пер. с нем. Г. Жигулина; Под ред. О. Кутателадзе, В. Зубаря. – М.: Статут, 2011. – 510 с.
  • Система современного римского права: В 8 т. Т. II / Пер. с нем. Г. Жигулина; Под ред. О. Кутателадзе, В. Зубаря. – М.: Статут; Одесса: Центр исследования права им. Савиньи, 2012. – 573 с.
  • Система современного римского права: В 8 т. Т. III / Пер. с нем. Г. Жигулина; Под ред. О. Кутателадзе, В. Зубаря. – М.: Статут, 2013. – 717 с.
  • Система современного римского права: В 8 т. Т. IV / Пер. с нем. Г. Жигулина; Под ред. О. Кутателадзе, В. Зубаря. – М.: Статут, 2016. – 480 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Авенариус М. Савиньи и его русские ученики. Передача научного юридического знания в первой половине XIX в. // IVS ANTIQVVM. Древнее право. — 2005. — № 15. — С. 108-118.
  • Нечаев В. М. Савиньи, Фридрих-Карл // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Friedrich Carl von Savigny — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Савиньи Фридрих Карл фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Deutsche Nationalbibliothek Record #118605909 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. https://hls-dhs-dss.ch/de/articles/015796/2013-11-28/
  10. archive.org
  11. von Savigny, Frederick Charles (1831). Of the Vocation of Our Age for Legislation and Jurisprudence. Translated by Abraham Hayward (2 ed.). London: Littlewood. ISBN 9781584771890.
  12. Hattenhauer, Hans, ed. (2002). Thibaut und Savigny: ihre programmatischen Schriften (2 ed.). München: Verlag Franz Vahlen.