18-րդ դար
18-րդ դարը սկսվել է 1701 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1800 թվականի դեկտեմբերի 31-ին համաձայն Գրիգորյան օրացույցի։ 18-րդ դարի գլխավոր իրադարձություններն էին Լուսավորությունը և Ֆրանսիական ու Ամերիկյան հեղափոխությունները։ Փիլիսոփայությունը և գիտությունը վերելք ապրեցին։ Փիլիսոփաները երազում էին լուսավոր դարաշրջանի մասին։ Այս երազները իրականություն դարձնելու համար սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվականին, որը վերածվեց Տեռորի ժամանակաշրջանի (1793-1794) Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի օրոք։ Սկզբում Եվրոպայի շատ միապետեր հարում էին Լուսավորության գաղափարներին, սակայն Ֆրանսիայի հեղափոխության հետ մեկտեղ վախենալով կորցնել իրենց իշխանությունը ստիպված էին դաշինքներ կազմել հակահեղափոխության համար։ Օսմանյան կայսրությունում տիրեց աննախադեպ խաղաղություն և տնտեսական վերելք` մասնակցելով ոչ եվրոպական պատերազմներին 1740-ից 1768 թվականներին։ Արդյունքում կայսրությունը չմասնակցեց Եվրոպայի կարևոր Յոթնամյա պատերազմին (1756-1763) և զորքի փորձառության պակասի արդյունքում պարտվեց Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում դարի երկրորդ կեսին։
18-րդ դարում նաև դադարեց Ռեչ Պոսպոլիտան որպես անկախ պետություն գոյություն ունենալուց։ Այն հզոր թագավորություն էր, որն անգամ նվաճել էր Մոսկվան և պարտության մատնել օսմանյան բանակներին։ Այս կիսաժողովրդական պետությունը փլուզվեց և նրա տարածքը բաժանվեց Պրուսիայի թագավորության, Ռուսական կայսրության և Ավստրիայի միջև։
Դեպի Ամերիկա Եվրոպացիների զանգվածային միգրացիայի արդյունքում մեծացավ գաղութների բնակչությունը։ Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը, երբ հաղթեց Ֆրանսիայի Հյուսիսային Ամերիկայում 1760-ականներին և նվաճեց Հնդկաստանի մեծ մասը։ Սակայն Բրիտանիան կորցրեց Հյուսիսային ամերիկայի գաղութները Ամերիկայի հեղափոխական պատերազմում պարտվելուց հետո, որի արդյունքում ստեղծվեց նոր անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արդյունաբերական հեղափոխություն սկսվեց Բրիտանիայում 1770-ական թվականներին շոգեմեքենա ստեղծումից հետո։
Արևմտյան պատմաբանները իրենց աշխատություններում այլ կերպ էին մեկնաբանում 18-րդ դարը։ Օրինակ «կարճ» 18-րդ դարը վերագրում են 1715-1789 թվականներին, ժամանակաշրջան, որը սկսվում էր Լուի Արև արքայի մահվանից և ավարտվում Ֆրանսիական հեղափոխությամբ, շեշտը դնելով անուղղակի կապված գործոնների վրա[1][2]։ Այլ պատմաբանները հակված էին կոչել «երկար» 18-րդ դար[3] որը սկսվում էր Պանծալի հեղափոխությունից 1688 թվականից մինչև 1815 թվականի Վաթեռլոոյի ճակատամարտ[4] կամ անգամ ավելի ուշ[5]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1701–1750
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1700–1721. Հյուսիսային պատերազմ Ռուսական և Շվեդական կայսրությունների միջև։
- 1701. Հռչակվեց Պրուսիայի թագավորությունը Ֆրիդրիխ I-ի գլխավորությամբ։
- 1701–1714. Իսպանական ժառանգության համար պատերազմ, որում ներառվեց մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը[6]։
- 1702–1715. Կամիզարների ապտամբությունը Ֆրանսիայում։
- 1703. Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը, որը մնաց Ռուսաստանի մայրաքաղաքը մինչև 1918 թվականը։
- 1703–1711. Ռակոցիի ապստամբությունը ընդդեմ Հաբսբուրգյան միապետության։
- 1704. Ճապոնիայում ավարտվեց Գենրոկու ժամանակաշրջանը։
- 1704. Ճապոնիայի ժառանգության առաջին պատերազմ[7]։
- 1706–1713. Իսպանական ժառանգության համար պատերազմ. Ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին Ռամիլիում և Թուրինում.
- 1707. Ունիայի ակտով միավորվեցին Անգլիայի և Շոտլանդիայի խորհրդարանները` հիմնադրելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը[8]։
- 1708–1709. Սովը սպանեց Արևելյան Պրուսիայի բնակչության երրորդ մասին։
- 1709. Մեծ սառնամանիք 1709, գրանցվեց ամենացուրտ ջմեռը վերջին 500 տարում։
- 1710. Աշխարհում առաջին հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվեց Բրիտանիայի Աննայի ստատուտով։
- 1710–1711. Ռուս-թուրքական պատերազմ։
- 1711–1715. Տուսկարորյան պատերազմը բրիտանացի, հոլանդացի և գերմանացի նորաբնակների և Տուսկարորա ժողովրդի միջև Հյուիսային Կարոլինայում։
- 1715. Առաջին Յակոբիթյան ապստամբությունը բռնկվեց Բրիտանիայում։
- 1716. Հիմնադրվեց Սիկհ Կոնֆեդերացիան երկայից Հնդկաստան-Պակիստան սահմանին։
- 1718. Ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնադրեցին Նոր Օռլեան քաղաքը։
- 1718–1730. Վարդերի ժամանակաշրջանը Օսմանյան կայսրությունում։
- 1719. Ճապոնիայի ժառանգության երկրորդ պատերազմ[9]։
- 1720–1721. Մարսելի մեծ համաճարակ։
- 1721. Նիշտադտի պայմանագրով ավարտվեց Հյուսիսային պատերազմը։
- 1722–1723. Ռուս-պարսկական պատերազմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anderson, M. S. (1979). Historians and Eighteenth-Century Europe, 1715–1789. Oxford University Press. ISBN 978-0-19-822548-5. OCLC 185538307.
- ↑ Ribeiro, Aileen (2002). Dress in Eighteenth-Century Europe 1715-1789 (revised edition). Yale University Press. ISBN 978-0-300-09151-9. OCLC 186413657.
- ↑ Baines, Paul (2004). The Long 18th Century. London: Arnold. ISBN 978-0-340-81372-0.
- ↑ Marshall, P. J. (Editor) (2001). The Oxford History of the British Empire: Volume II: The Eighteenth Century (Oxford History of the British Empire). Oxford University Press, USA. ISBN 978-0-19-924677-9. OCLC 174866045.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն), "Introduction" by P. J. Marshall, page 1 - ↑ O'Gorman, Frank (1997). The Long Eighteenth Century: British Political and Social History 1688-1832 (The Arnold History of Britain Series). A Hodder Arnold Publication. ISBN 978-0-340-56751-7. OCLC 243883533.
- ↑ «War of the Spanish Succession, 1701–1714». Historyofwar.org. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Ricklefs (1991), page 82
- ↑ Historic uk – heritage of britain accommodation guide (2007 թ․ մայիսի 3). «The history of Scotland – The Act of Union 1707». Historic-uk.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Ricklefs (1991), էջ 84