AUKUS
AUKUS | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և Ռազմական տեխնիկա |
Հիմնադրված | սեպտեմբերի 15, 2021 |
Անվանված է | Ավստրալիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
AUKUS (/ˈɔːkəs/) (հապավում՝ ըստ մասնակիցների կազմի Australia, United Kingdom, United States), եռակողմ պաշտպանական դաշինք, որը ձևավորվում է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Ստեղծման մասին հաղորդագրությունը հրապարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։ Դաշինքը նպատակ ունի հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական էքսպանսիոնիզմին։ Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն կստանա ատոմային սուզանավեր կառուցել։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն անհանգստացած են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական ներկայության աճով։ Դաշինքի ստեղծման մասին համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում կան իրավակարգի հնարավոր սպառնալիքներ, ներառյալ չլուծված տարածքային վեճերը, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը[1]։
[Տարածաշրջանը] դարձել է անվտանգության սպառնալիքների նոր աղբյուր, այդ թվում ՝ կիբեռտարածքում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It is on the frontline of new security challenges, including in cyberspace
Չինաստանը համատեղ հայտարարության մեջ չի հիշատակվում[2]. ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ AUCUS-ն ուղղված չէ Չինաստանի դեմ։ Սակայն, փորձագետների կարծիքով, պայմանագիրը մատնանշում է տարածաշրջանում ռազմավարական և քաղաքական պարադիգմի փոփոխություն[3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակտը նախատեսում է համագործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի, քվանտային տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի հիման վրա սպառազինությունների ինքնավար համակարգերի ստեղծման գործում։ Պայմանագրի համաձայն՝ Ավստրալիան առաջին անգամ ատոմային սուզանավերի կառուցման հնարավորություն կստանա[1].
Մամուլի համար համատեղ վիրտուալ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել են, որ նոր գործընկերությունն ուղղված է տարածաշրջանում «անվտանգության և բարգավաճման աջակցմանը»[4]։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է (Բորիս Ջոնսոնի խոսքերը[5])[2]:
Սա պատմական հնարավորություն է մեր երեք երկրների և մեզ հետ համերաշխ դաշնակիցների ու գործընկերների համար, պաշտպանել մեր ընդհանուր արժեքները և աջակցել անվտանգությանն ու բարգավաճմանը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)This is an historic opportunity for the three nations, with like-minded allies and partners, to protect shared values and promote security and prosperity in the Indo-Pacific region.
Ընդ որում Բայդենը հայտարարել է[5]։
Մենք պետք է հնարավորություն ունենանք հաշվի առնել ինչպես ընթացիկ ռազմավարական միջավայրը տարածաշրջանում, այնպես էլ այն, թե ինչպես այն կարող է զարգանալ
Բնօրինակ տեքստ (անգլ.)We need to be able to address both the current strategic environment in the region and how it may evolve
Գնահատումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի հյուսիսային տարածքների կառավարության պաշտպանության գծով տնօրեն Գայ Բոկենսթեյնը հայտարարել է[3]։
Դա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս, որ երեք տերությունները որոշել են հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի կոմկուսի ագրեսիվ գործողություններին։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It is a 'big deal' because this really shows that all three nations are drawing a line in the sand to start and counter the Chinese Communist Party's (CCP) aggressive moves in the Indo-Pacific.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 UK, US and Australia launch pact to counter China, BBC, 16.09.2021
- ↑ 2,0 2,1 Aukus: China denounces US-UK-Australia pact as irresponsible, BBC_17.09.2021
- ↑ 3,0 3,1 Aukus: UK, US and Australia pact signals Asia-Pacific power shift, BBC, 17.09.2021
- ↑ Австралия построит атомные подлодки, чтобы противостоять Китаю. Ей помогут Британия и США
- ↑ 5,0 5,1 The Associated Press (2021 թ․ սեպտեմբերի 16). «Joe Biden announces Indo-Pacific alliance AUKUS with UK, Australia ahead of Quad summit» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.