Airbnb
Airbnb | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, կայք, ձեռնարկություն, հանրային ընկերություն և hotel booking website? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | 2008[2] |
Գլխադասային գրասենյակ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Անվանված է | air mattress? և նախաճաշ |
Անձնակազմ | 5597 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[4] |
Հիմնադիր | Բրայան Չեսքի, Joe Gebbia? և Nathan Blecharczyk? |
Կայք | airbnb.am |
Airbnb (հայերեն՝ Էյրբիէնբի), օնլայն հարթակ՝ ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալության, մասնավոր բնակարաններ առաջարկելու և գտնելու համար։
Կոնցեպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbnb-ից օգտվողները հնարավորություն ունեն ճանապարհորդներին վարձակալությամբ տրամադրել իրենց բնակարանն ամբողջությամբ կամ մասնակի։ Կայքը հարթակ է տրամադրում տանտիրոջ ու հյուրի միջև կապի հաստատման համար, ինչպես նաև՝ պատասխանատու է փոխհամաձայնության համար։ Airbnb-ն կացարան է առաջարկում աշխարհի 65.000 քաղաքներում 191 երկրից։ 2008 թվականի օգոստոսին հիմնադրումից հետո[5] մինչև 2017 թվականի ապրիլ Airbnb կայքի միջոցով կացարան է գտել ավելի քան 150 միլիոն մարդ։ Իր գործունեության համար կայքը վերցնում է որոշակի տոկոս՝ տանտիրոջից գումարի 3 տոկոսը, իսկ պատվիրողից՝ 6-12 տոկոսը (ըստ 2017 թվականի ապրիլի տվյալների)[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbnb-ն (ի սկզբանե՝ AirBed&Breakfast[7], «փչած ներքնակ և նախաճաշ») հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, Սան Ֆրանցիսկոյում։ Դրա հիմնադիրները Բրայան Չեսքին, Ջո Գեբբիան և Նեյթան Բլեչարզիկն են։ Ի սկզբանե ֆինանսավորումն ստացվում էր Y Combinator բիզնես-ինկուբատորից։ Ավելի ուշ Greylock Partners-ը, Sequoia Capital-ն և Էշթոն Քաթչերը նույնպես ներդրում են կատարել ընկերությունում[8][9]։
Հիմնադրումից մինչև 2017 թվականի ապրիլ նախագծում կատարվել է մոտ 3.4 միլիարդ դոլար ներդրում։ Ներդրողներից մեկը դարձել է ռուս գործարար Յուրի Միլների DST Global հիմնադրամը[6]։
Բացի Սան Ֆրանցիսկոյի գլխամասից, ընկերությունն ունի 10 տարածաշրջանային գրասենյակներ Բարսելոնայում, Բեռլինում, Համբուրգում, Կոպենհագենում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Սան Պաուլոյում, Սինգապուրում և Սիդնեյում[10]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbnb-ի օգտագործողների պրոֆիլները (ինչպես հյուրերինը, այնպես էլ՝ հյուրընկալներինը) պարունակում են վարկանիշ, խորհուրդներ և ակնարկներ, որոնք թողնում են այլ օգտատերեր։ Օգտատերերի անձը կարող է հաստատվել սոցիալական ցանցերում պրոֆիլների միջոցով։ Կայքը հնարավոորություն է տալիս տանտիրոջն ու պոտենցիալ հյուրին առանձին շփվել՝ պատվերն իրականացնելուց առաջ[11]։
Պատվիրման համար վճարումը կատարվում է Airbnb կայքի միջոցով, գումարը պահվում է ընկերության կողմից 24 ժամ՝ հնարավորություն տալով հյուրին համոզվել, որ կացարանը համապատասխանում է նկարագրությանն ու լուսանկարներներին, որից հետո միայն գումարը փոխանցվում է տանտիրոջը[12]։
Այցելությունն ավարտելուց հետո հյուրն ու տանտերը կարծիք են թողնում միմյանց մասին և գնահատում են իրար՝ ըստ որոշակի չափանիշների, ինչն արդյունքում ձևավորում է նրանց երկուսի վարկանիշը։ Առցանց վարկանիշի կառավարման նմանատիպ համակարգ է օգտաործում նաև Իբէյ ինտերնետ աճուրդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CrunchBase — 2007.
- ↑ https://www.airbnb.com/about/about-us
- ↑ The Unicorn List — 2016.
- ↑ Airbnb Annual Report 2020 10-K
- ↑ Об Airbnb
- ↑ 6,0 6,1 Роман Рожков. Airbnb отказалась от российской прописки // Коммерсантъ, № 62 (6056), 11 апреля 2017
- ↑ «AirBed And Breakfast Takes Pad Crashing To A Whole New Level» (անգլերեն). techcrunch.com. 2008 թ․ օգոստոսի 11.
- ↑ blog.airbnb.com: No, We’re Not Punking You – Ashton Joins the Airbnb Team! Արխիվացված 2013-05-25 Wayback Machine
- ↑ crunchbase.com: Airbnb
- ↑ Careers at Airbnb
- ↑ Հյուրընկալողների AirCover. ամբողջական պաշտպանություն։
- ↑ Ինչպես է գործում գնանշումը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Airbnb» հոդվածին։ |
|