Back to Black (ալբոմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Back to Black (այլ կիրառումներ)
Back to Black | ||||
---|---|---|---|---|
Էմի Ուայնհաուսի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 4 հոկտեմբերի, 2006 | |||
Ժանր | R&B, սոուլ, փոփ, նեոսոուլ | |||
Տևողություն | 34:55 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Island | |||
Պրոդյուսեր | Մարկ Ռոնսոն Սալամ Ռեմի | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
Էմի Ուայնհաուսի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Back to Black ալբոմից | ||||
|
Back to Black, բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երկրորդ և վերջին ստուդիական ալբոմը, որ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին Island Records լեյբլով։ Թողարկվել են ալբոմի մի քանի սինգլներ՝ «Rehab», «You Know I’m No Good», «Back to Black», «Tears Dry on Their Own» և «Love Is a Losing Game»։
Երաժշտական քննադատների մեծ մասը դրական է արտահայտվել ալբոմի վերաբերյալ՝ բարձր գնահատելով երգերի հեղինակի տաղանդը. դրանք գրել է Էմի Ուայնհաուսը դասական սոուլի ազդեցությամբ, իսկ որպես համապրոդյուսերներ հանդես են եկել Սալամ Ռեմին ու Մարկ Ռոնսոնը։ «Գրեմմիի» 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուայնհաուսն ստացել է հինգ մրցանակ «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն նոր արտիստ» և «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» ու «Փոփ երգի լավագույն կանացի կատարում» անվանակարգերում «Rehab» երգի համար։ Back to Black ալբոմը ներկայացված է եղել նաև «Տարվա ալբոմ» անվանակարգում։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի դելյուքս հրատարակությունը թողարկվել է Եվրոպայում 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Վերահրատարակությունը ներառում էր առաջին ալբոմի երգերի վերամշակված տարբերակները, իսկ երկրորդ ձայնասկավառակում ներառված էին «բի սայդ»-եր, հազվագյուտ ու համերգային թրեքներ, այդ թվում՝ Live Lounge ծրագրում հնչած «Valerie» երգը, որ մինչ այդ հասանելի էր միայն Մարկ Ռոնսոնի «Version« ալբոմում։
Back to Black ալբոմի առաջին սինգլը, որ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, «Rehab» երգն է, որի պրոդյուսերը եղել է Մարկ Ռոնսոնը։ Երգը նվիրված է երգչուհու անցյալին, երբ նա իր մենեջերների պնդմամբ ալկոհոլիզմից ու թմրամոլությունից բուժման կուրս էր անցնում վերականգնողական կենտրոնում[1]։
2006 թվականի հոկտեմբերի 22-ին թվային տարածման հիման վրա երգն ընդգրկվել է UK Singles Chart հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը, իսկ մեկ շաբաթ անց, երբ թողարկվեց սինգլի սկավառակը, այն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ 2007 թվականի վերջին ալբոմն ստացավ BPI հավաստագիր՝ դառնալով այդ տարվա ամենաշատ վաճառված ալբոմը Մեծ Բրիտանիայում[2]։
Ալբոմի երկրորդ սինգլը դարձավ «You Know I’m No Good» երգը, որ թողարկվել է 2007 թվականի հունվարի 8-ին ռեմիքս տարբերակի հետ միաժամանակ, որի ստեղծմանը մասանակցել է Ghostface Killah-ը։ Երգը UK Singles Chart հի-շքերթում գրավեց 18-րդ հորիզոնականը, և նույն շաբաթում «Rehab» երգը բարձրացավ մինչև 20-րդ հորիզոնական։ Back to Black սինգլը թողարկվել է ԱՄՆ-ում 2007 թվականի մարտին, իսկ «You Know I’m No Good» երգն այնտեղ դարձել է գլխավոր սինգլ։
Մեծ Բրիտանիայում թողարկված երրորդ սինգլը դարձավ «Back to Black» երգը, որ այնտեղ հրատարակվեց 2007 թվականի ապրիլի 30-ին և հիթ-շքերթում հասավ մինչև 25-րդ հորիզոնական։ Այդ ժամանակ «Rehab» երգը փորձեցին հանել սկավառակից, որովհետև մեղադրանքներ էին հնչում, թե երգը նպաստում է թմրամոլության ու ալկոհոլիզմի տարածմանը։ 2007 թվականի հունիսի 14-ին այդ երգն զբաղեցրեց Billboard Hot 100 հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականն այն բանից հետ, երբ Էմի Ուայնհաուսն այն կատարեց MTV Movie Awards հանդիսության ժամանակ։ Հաջորդ շաբաթ երգն զբաղեցրեց հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը։
Ալբոմի «Tears Dry on Their Own» սինգլը թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 13-ին և բրիտանական հիթ-շքերթում հասել է մինչև 16-րդ հորիզոնական, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին թողարկված «Love Is a Losing Game» երգը դարձել է 46-րդը։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Rehab» | Էմի Ուայնհաուս | Մարկ Ռոնսոն | 3:35 |
2. | «You Know I'm No Good» | Էմի Ուայնհաուս | Մարկ Ռոնսոն | 4:17 |
3. | «Me & Mr Jones» | Էմի Ուայնհաուս | Սալամ Ռեմի | 2:33 |
4. | «Just Friends» | Էմի Ուայնհաուս | Սալամ Ռեմի | 3:13 |
5. | «Back to Black» | Էմի Ուայնհաուս, Մարկ Ռոնսոն | Մարկ Ռոնսոն | 4:01 |
6. | «Love Is a Losing Game» | Էմի Ուայնհաուս | Մարկ Ռոնսոն | 2:35 |
7. | «Tears Dry on Their Own» | Էմի Ուայնհաուս, Նիկոլաս Էշֆորդ,Վալերի Սիմփսոն | Սալամ Ռեմի | 3:06 |
8. | «Wake Up Alone» | Էմի Ուայնհաուս, Պոլ Օ’Դաֆֆի | Մարկ Ռոնսոն | 3:42 |
9. | «Some Unholy War» | Էմի Ուայնհաուս | Սալամ Ռեմի | 2:22 |
10. | «He Can Only Hold Her» | Էմի Ուայնհաուս, Ռիչարդ Պոյնդեկստեր, Ջոն Հարիսոն | Սալամ Ռեմի | 2:46 |
11. | «Addicted» | Էմի Ուայնհաուս | Մարկ Ռոնսոն | 2:46 |
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրքերը հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ | Ամենաբարձր հորիզոնական |
Հավաստագրում | Տպաքանակ |
---|---|---|---|
Արգենտինա[3] | 1 | Պլատինե[4] | 60 000 |
Ավստրալիա[5] | 4 | 2× Պլատինե[6] | 140 000 |
Ավստրիա[7] | 1 | 5× Պլատինե[8] | 100 000 |
Բելգիա (Ֆլանդրիա)[9] | 1 | 3× Պլատինե[10] | 90 000 |
Բելգիա (Վալոնիա)[11] | 3 | ||
Բրազիլիա | Ադամանդե[12] | 500 000[13] | |
Կանադա[14] | 4 | Ոսկե[15] | 50 000 |
Դանիա[16] | 1 | 3× Պլատինե[17] | 90 000 |
Նիդերլանդներ[18] | 1 | 5× Պլատինե[19] | 250 000 |
Էստոնիա[20] | 4 | ||
Եվրոպա[21] | 1 | 7× Պլատինե[22] | 7 000 000+ |
Ֆինլանդիա[23] | 2 | Պլատինե[23] | 33 884 |
Ֆրանսիա[24] | 1 | ||
Գերմանիա[25] | 1 | 6× Պլատինե | 1 200 000 |
Հունաստան[26] | 2 | 2× Պլատինե[27] | 30 000+ |
Հունգարիա[28] | 3 | Պլատինե[29] | 6 000 |
Իռլանդիա[30] | 1 | 2× Պլատինե | 30 000 |
Իտալիա[31] | 2 | Ադամանդե[32] | 520 000 |
Ճապոնիա[33] | 23 | Ոսկե[34] | 100 000 |
Մեքսիկա[35] | 20 | Ոսկե[36] | 50 000 |
Նոր Զելանդիա[37] | 1 | 2× Պլատինե[38] | 30 000 |
Նորվեգիա[39] | 1 | Պլատինե[40] | 40 000 |
Լեհաստան[41] | 1 | 2× Պլատինե[42] | 40 000 |
Պորտուգալիա[43] | 1 | 3× Պլատինե[44] | 120 000 |
Ռուսաստան | 2× Պլատինե[45] | 40 000 | |
Իսպանիա[46] | 1 | 2× Պլատինե[47] | 160 000 |
Շվեդիա[48] | 4 | Պլատինե[49] | 40 000 |
Շվեյցարիա[50] | 1 | 6× Պլատինե[51] | 180 000 |
Թուրքիա | Ոսկե[52] | 5 000 | |
Մեծ Բրիտանիա[53] | 1 | 8× Պլատինե[54] | 2 985 303 |
ԱՄՆ (Billboard 200)[55] | 2 | 2× Պլատինե[56] | 2 200 000 |
ԱՄՆ (Top R&B/Hip Hop Albums)[57] |
4 |
Տարեվերջյան հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Հորիզոնական |
---|---|
Ավստրիա (2007)[58] | 30 |
Ավստրիա (2008)[58] | 1 |
Գերմանիա (2007)[59] | 17 |
Գերմանիա (2008)[59] | 1 |
Իռլանդիա (2007)[60] | 2 |
Իռլանդիա (2008)[61] | 13 |
Տասնամյակային հիթ-շքերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2000—2009) | Հորիզոնական |
---|---|
Մեծ Բրիտանիա | 3 |
Առաջատար դիրքը հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող՝ Beautiful World, Take That Life in Cartoon Motion, Mika |
Բրիտանական ալբոմ №1 4 հունվարի, 2007 – 27 հունվարի, 2007 25 փետրվարի, 2007 – 3 մարտի, 2007 |
Հաջորդող՝ Hats Off to the Buskers, The View Yours Truly, Angry Mob, Kaiser Chiefs |
Նախորդող՝ Délinquant, Lim |
Ֆրանսիական ալբոմ №1 29 հոկտեմբերի, 2007 |
Հաջորդող՝ Lunatique, Jenifer |
Նախորդող՝ Not Too Late, Նորա Ջոնս |
Նորվեգական ալբոմ №1 14 փետրվարի, 2007 – 14 մարտի, 2007 |
Հաջորդող՝ No Går Det Så Det Suse, D.D.E. |
Նախորդող՝ De Fedeste, Fede Finn և Funny Boyz |
№1 ալբոմը Դանիայում 27 ապրիլի, 2007 |
Հաջորդող՝ Favourite Worst Nightmare, Arctic Monkeys |
Նախորդող՝ Taking Chances, Սելին Դիոն |
Շվեյցարական ալբոմ №1 16 դեկտեմբերի, 2007 – 20 հունվարի, 2008 |
Հաջորդող՝ Haubi Songs, Züri West |
Նախորդող՝ Call Me Irresponsible, Michael Bublé |
Իռլանդական ալբոմ №1 17 հունվարի, 2008 |
Հաջորդող՝ Good Girl Gone Bad, Ռիհաննա |
Նախորդող՝ Jazz ist anders, Die Ärzte |
Գերմանական ալբոմ №1 8 հունվարի, 2008 – 5 փետրվարի, 2008 |
Հաջորդող՝ Spirit by Leona Lewis |
Նախորդող՝ Symphonica in Rosso, Paul de Leeuw |
Հոլանդական ալբոմ №1 19 հունվարի, 2008 – 19 ապրիլի, 2008 |
Հաջորդող՝ Imagine, Արմին վան Բյուրեն |
Նախորդող՝ A Buena Hora, Sergio Dalma |
Իսպանական ալբոմ №1 28 փետրվարի, 2008 – 6 մարտի, 2008 |
Հաջորդող՝ Allenrok, Estopa |
Նախորդող՝ Sleep Through the Static, Ջեք Ջոնսոն |
Իռլանդական ալբոմ №1 28 փետրվարի, 2008 – 6 մարտի, 2008 |
Հաջորդող՝ Once ֆիլմի սաունդթրեքը, Glen Hansard և Markéta Irglová
|
Նախորդող: Join With Us, The Feeling |
UK Album Chart ալբոմ №1 (Դելյուքս հրատարակություն) 2 մարտի, 2008 – 8 մարտի, 2008 |
Հաջորդող: Rockferry, Duffy |
Նախորդող: Sleep Through the Static, Ջեք Ջոնսոն |
Ներզելանդական RIANZ ալբոմ №1 (Դելյուքս հրատարակություն) 4 մարտի, 2008 – 28 ապրիլի, 2008 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wine, Woman and Song The Sun 27 October 2006. Retrieved 10 December 2007.
- ↑ Amy Winehouse — I Told You I Was Trouble — Documentary & Live Concert DVD ilikemusic.com 25 October 2007
- ↑ «Argentinian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «CAPIF». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Australian Albums Chart
- ↑ ARIA
- ↑ Austrian Albums Chart
- ↑ IFPI Austria
- ↑ Belgian Flanders Albums Chart
- ↑ «IFPI Belgium». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Belgian Wallonia Albums Chart
- ↑ Amy Winehouse-abpd.org.br
- ↑ «Música: O sucesso do R&B no Brasil — Edição 2140 — Revista VEJA». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Canadian Albums Chart
- ↑ «CRIA». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Danish Albums Chart
- ↑ IFPI Denmark
- ↑ Dutch Albums Chart
- ↑ «NVPI». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Estonian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «European Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «IFPI Platinum Europe Awards — 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 23,0 23,1 «Musiikkituottajat — Tilastot — Kulta- ja platinalevyt». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ French Albums Chart
- ↑ «German Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Greek Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «IFPI Greece». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Hungarian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «MAHASZ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Irish Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Italian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ FIMI
- ↑ Japanese Albums Chart
- ↑ «ゴールド等認定作品一覧 2008年2月». RIAJ (Japanese). 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mexican Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Certificaciones». Amprofon.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «New Zealand Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «RIANZ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Norwegian Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «IFPI Norway». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Polish Albums Chart
- ↑ «ZPAV». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Portuguese Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «AFP». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Gold and Platinum International Albums in Russia – 2005». National Federation of Phonogram Producers (Russian). 2M. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Spanish Albums Chart
- ↑ PROMUSICAE
- ↑ Swedish Albums Chart
- ↑ «IFPI Sweden». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Swiss Albums Chart
- ↑ IFPI Switzerland
- ↑ Google Translate
- ↑ UK Albums Chart
- ↑ «BPI». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Billboard 200». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ RIAA
- ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
- ↑ 58,0 58,1 «oe3.ORF.at / LongplayCharts 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 59,0 59,1 «Charts - MTV.de». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Best of 2007» (անգլերեն). IRMA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Best of 2008» (անգլերեն). IRMA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Back to Black ալբոմը Metacritic կայքում
- Back To Black ալբոմը discogs.com կայքում
|
|