Jump to content

Change (երգ, Tears for Fears)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change»
սինգլը
ԵրգահանՌոլանդ Օրզաբալ
ԼեյբլPhonogram International B.V.?
ՊրոդյուսերՔրիս Հյուզ

«Change» (թարգմանաբար՝ անգլերենից «Փոխիր»), բրիտանական Tears For Fears խմբի երգը։ Գրել է Ռոլանդ Օրզաբալը, կատարել է բասիստ Կուրտ Սմիթը և դարձել է խմբի չորրորդ սինգլը։ Ի վերջո, այն դարձել է նաև երկրորդ հիթը նրանց դեբյուտային The Hurting ալբոմից (1983) և երկրորդ երգը «Mad World»-ից հետո, որը հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի լավագույն հնգյակին։ Երգը նաև դարձել է Tears for Fears-ի առաջին սինգլը ԱՄՆ-ի չարթերում։ 1983 թվականի օգոստոսին հայտնվել է Billboard Hot 100-ում։ «Change»-ը նաև միջազգային մեծ հաջողությունների է հասել՝ ընդգրկվելով բազմաթիվ երկրների հիթ-շքերթների թոփ-40-ում։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առանձնապես շատ բան չի նշանակում. դա ընդամենը այն էժան փոփ երգերից մեկն է.
Ռոլանդ Օրզաբալ[1]

Երգի տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Change»-ի 7-րդ տարբերակն իրենից ներկայացնում է երգի փոքր-ինչ խմբագրված ալբոմային տարբերակը։ 12 դյույմանոց սինգլի առաջատար թրեքը նրա ընդլայնված ռեմիքսն էր։ Թեև 12 դյույմանոց սինգլի շատ օրինակներ օգտագործում են 7-րդ միքս «Բ» կողմերից մեկը, դրանցից մի քանիսը պարունակում են բոլորովին այլ ձայնագրություն։ Թեև սինգլների վրա այդ տարբերակը վերնագրված չէր, սակայն The Hurting-ի բրիտանական ձայներիզների թողարկման ժամանակ միքսն անվանվել է «New Version», որում այն ընդգրկվել է որպես բոնուս-թրեք։ Չնայած իր անվանը՝ այս տարբերակն ունի այլընտրանքային տեքստ և, ըստ էության, նախորդում է 7-րդ տարբերակին։

Դա մի քայլ հետ է դեպի այն, ինչ մենք անում էինք «Mad World»-ից առաջ… The Hurting տարբերակը հսկայական բարելավում է․․․

Կուրտ Սմիթ

Երգի քսիլոֆոնային խմբաքանակը որպես նմուշ օգտագործվել է մի քանի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Culture Beat-ը («No Deeper Meaning») և Դեյվիդ Գետտան («Always»)[2]։

«The Conflict»-ը երգ է, որը «Change» սինգլի համար ծառայել է որպես «Բ» կողմ։ Տեքստը բաղկացած է կրկնվող տողերից, որոնք նկարագրում են երկու մարդկանց միջև հակամարտությունը։ Այն կատարել է Կուրտ Սմիթը․ սա Tears for Fears-ի այն սակավաթիվ երգերից մեկն է, որի հեղինակը Սմիթն է։

«Change» երգի տեսահոլովակը նկարահանել է Քլայվ Ռիչարդսոնը, որը հայտնի է Depeche Mode-ի հետ իր նախորդ աշխատանքով[3]։

7": Mercury / IDEA4 (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա) / 812 677-7 (ԱՄՆ) / 6059 596 (Ավստրալիա, Եվրոպա, ՀԱՀ) / SOV 2322 (Կանադա) / 7PP-101 (Ճապոնիա)

  1. «Change» (3:52)
  2. «The Conflict» (4:02)

12": Mercury / IDEA412 (Մեծ Բրիտանիա) / 6400 730 (Եվրոպա)

  1. «Change [Extended Version]» (5:54)
  2. «Change» (3:52)
  3. «The Conflict» (4:02)
12"
Mercury / IDEA412 (Մեծ Բրիտանիա) / 6400 730 (Ավստրալիա) / SOVX 2322 (Կանադա)
  1. «Change [Extended Version]» (5:54)
  2. «Change [New Version]» (4:33)
  3. «The Conflict» (4:02)

Դիրքերը չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1983) Ամենաբարձր դիրքը
Ավստրալիա Kent Music Report 29
Բելգիա Բելգիա/Ֆլադրիա (Ultratop 50) 30
Կանադա Կանադա (RPM Top Singles) 23
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 8
Իտալիա FIMI[4] 27
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Single Top 100) 32
Ավստրալիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 36
Հարավաֆրիկյան Հանրապետություն Springbok Radio[5] 5
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 73
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Mainstream Rock) 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Cashbox[6] 74

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Top 10 Tears for Fears Songs We Want to Hear Live This Sunday» (անգլերեն). Spot.ph. Summit Media. 2010 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  2. «Samples of Change by Tears for Fears». whosampled.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. «Tears For Fears – Change (1983)». IMVDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. «I singoli più venduti del 1983» (իտալերեն). Hit Parade Italia. Creative Commons. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  5. «South African Rock Lists Website SA Charts 1969 – 1989 Acts (T)» (անգլերեն). Rock.co.za. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. «CASH BOX Top 100 Singles – Week ending SEPTEMBER 10, 1983» (անգլերեն). Cashbox. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.