Fake You Out, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Vessel» երրորդ ստուդիական ալբոմի համար։ Վոկալիստ Թայլեր Ջոզեֆը երգը գրել է պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ միասին։ Երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, մարդու իրական «ես»-ի մասին։
Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով և ներկայացվել է նույն հարթակում՝ Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում։ Այն լավ է ընդունվել քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի տեքստը։ Երգը քրիստոնեական Billboard ռոք-երգերի հիթշքերթներում հասնել է 21-րդ հորիզոնական և այնտեղ մնացել հինգ շաբաթ։ Խումբը կատարել է Fake You Out երգը իր Quiet Is Violent World Tour-ի (2014) ժամանակ, միքսելով այն ամերիկացի երգչուհի Լանա Դել ՌեյիSummertime Sadness երգի քավեր-տարբերակի հետ։
Fueled by Ramen լեյբլի հետ 2012 թվականին պայմանագիր կնքելուց հետո Twenty One Pilots-ը սկսել է իր դեբյուտային ալբոմի վրա աշխատել պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ, որը նախկինում համագործակցել է Ադելի և Քեթի Փերիի հետ[1][2]։ Vessel-ը խմբի թողարկած երրորդ, իսկ լեյբլի ներքո թողարկած առաջին ալբոմն է, որում կան ինչպես նոր, այնպես էլ հին երգերի վերաձայնագրված տարբերակներ՝ դուետի նախորդ՝ Regional At Best (2011) ալբոմից։ Fake You Out-ը, Vessel-ի մնացած մասի հետ, ձայնագրվել է Լոս ԱնջելեսիRocket Carousel ստուդիայում[3][4]։ Երգը գրել է խմբի ֆրոնտմեն և վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, իսկ պրոդյուսերը դարձել է Գրեգ Ուելսը։ Խմբի թմբկահար Ջոշ Դանը նվագում է հարվածային գործիքների և օժանդակ հարվածային գործիքների վրա[5]։
Fake You Out-ը թողարկվել է որպես Vessel ալբոմի չորրորդ սինգլ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով[6][7][8][9][10]։
Fake You Out երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, որը տևողությունը երեք րոպե հիսուն մեկ վայրկյան է[2][11]։ Ջոզեֆը հայտարարել է, որ ինքը հուզված էր, երբ գրում էր երգը, քանի որ նա օգտագործում էր շատ տարրեր, որոնք նա նախկինում չէր լսել երաժշտության մեջ[12]։ Վոկալիստը նաև հայտնեց, որ նա փորձել է շատ երաժշտական ժանրեր միացնել մի երգի մեջ։ Նա հստակեցրեց.«Անկեղծ ասած, ես պարզապես չգիտեի, որ կան երգեր գրելու կանոններ, և գիտեք, ես պարզապես աշխատել եմ մեկ ժանրից մյուսին անցնել»[13]։