Frictional Games
Frictional Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2006 |
Վայր | Հելսինգբորգ |
Երկիր | Շվեդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 5 մարդ |
Կայք | frictionalgames.com(անգլ.) |
Frictional Games Վիքիպահեստում |
Frictional Games, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված շեդակական Հելսինգբորգ քաղաքում։ Frictional Games-ի բոլոր խաղերը օգտագործում են ներքին խաղային շարժիչ՝ HPL Engine։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի առաջին խաղը դարձավ Penumbra։ Overture, survival horror ժանրի խաղ, որը թողարկվեց 2007 թվականին[1], որը ունեցավ երկրորդ մաս՝ Penumbra։ Black Plague, որը թողարկվեց արդեն 2008 թվականին, և վերջին, ընդլայնված տարբերակը՝ Penumbra։ Requiem-ը 2008 թվականին վերջին[2]։
Penumbra առաջին տարբերակը, առաջին անգամ թողարկվեց 2006 թվականին, այն իրենից ներկայացնում էր տեխնիկական դեմո[3]։
2010 թվականի մայիսի 4-ին Penumbra։ Overture խաղը ընդգրվեց ինդի-խաղերի հավաքածուի մեջ ցածր գնով, որը տարածվում էր թվային եղանակով։ Հաջողություն գրանցելուց հետո, մշակողները ամբողջությամբ բացեցին խաղերի ներքին կոդը[4][5]։
2010 թվականի սեպտեմբերի 8-ին ընկերությունը ավարտեց աշխատանքները Amnesia։ The Dark Descent-ի վրա, որի հետ միասին թողարկվեց HPL խաղային շարժիչի երկրորդ տարբերակը։
2011 թվականի ապրիլի 12-ին ընկերութունը թողարկեց Amnesia։ The Dark Descent խաղի երկրորդ տարբերակը՝ Amnesia։ Justine, որում դեպքերը խաչվում էին խաղի առաջին մասի դեպքերի հետ։
2013 թվականին ընկերությունը հրապարակեց Amnesia։ A Machine for Pigs խաղը։
2015 թվականի սեպտեմբերի 22-ին ընկերությունը ցուցադրեց SOMA խաղը, որի հետ մեկ տեղ թողարկվեց HPL շարժիչի երրորդ մասը[6][7]։
2016 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունը հրապարակեց PlayStation 4-ի համար նախատեսված խաղերի հավաքածուը, որն իր մեջ պարունակում էր Amnesia։ Amnesia։ The Dark Descent խաղի բոլոր մասերը և Amnesia։ A Machine for Pigs խաղը[8]։ Հավաքածուն հասանելի էր PlayStation Network թվային ծառայությունում։
2020 թվականի մարտին ստուդիան հրապարակեց Amnesia։ Rebirth խաղը, որի հետ մեկ տեղ թողարկվեց HPL խաղային շարժիչի 3․5 տարբերակը[9]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Մշակող | Պլատֆորմ | Խաղային շարժիչ | Հրատարակչություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Mac | Lin | Win | PS4 | XOne | Switch | XSx/s | PS5 | |||||
2007 | Penumbra: Overture | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | HPL1 Engine | Paradox Interactive |
2008 | Penumbra: Black Plague | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | |||
Penumbra: Requiem | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | ||||
2010 | Amnesia: The Dark Descent | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | HPL2 Engine | Frictional Games |
2013 | Amnesia: A Machine for Pigs | Ոչ | Այո | Այո | Այո | Այո | Այո| Да | |||||
2015 | SOMA | Այո | Այո | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | HPL3 Engine | |
2020 | Amnesia: Rebirth | Այո | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | HPL3.5 Engine |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «LinuxGames, Penumbra: Black Plague Final». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «LinuxGames, Penumbra: Requiem Released for Linux». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Penumbra Tech Demo 2006 | Frictional Games». frictionalgames.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Игры Humble Indie Bundle будут открыты». Новость (ռուսերեն). Хабрахабр. 05-11-2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Нильссон, Йенс (05-14-2010). «Penumbra: Overture, HPL1 Engine and OALWrapper released as open source». Пресс-релиз (անգլերեն). Frictional Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Nathan Grayson (2012 թ․ սեպտեմբերի 11). «Amnesia Devs Hint At Next Project, Dismiss Piracy» (անգլերեն). Rock, Paper, Shotgun. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «SOMA - INFO». www.somagame.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Frictional Games анонсировала сборник игр серии Amnesia для PS4». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ HPL Engine(ռուս.) // Википедия. — 2020-10-20.