HIMARS
HIMARS | |
---|---|
HIMARS ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | ԱՄՆ |
Արտադրման տարիներ | 2005-ից մինչ օրս |
Հատի գին | 18 մլն. $ |
Հիմնական օգտագործողներ | ԱՄՆ |
Մեքենայի Քաշ | 10.88 տ |
Մեքենայի Երկարություն | 7 մ |
Մեքենայի Բարձրություն | 3.2 մ |
Մեքենայի Լայնություն | 2.4 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 290 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 480 կմ |
Հրթիռների քանակ | 6 |
Հրթիռների տրամագիծ | 277 մմ |
Կրակի Հեռահարություն | 2-300 կմ |
Կրակի Տևողություն | 25 վրկ. |
Վերալիցքավորման ժամանակ | 5 րոպե |
Շեղում | 0% |
HIMARS (անգլ.՝ HIMARS, High Mobility Artillery Rocket System, թարգմ․՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ), ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]HIMARS հրթիռահրետանային համակարգը հայտնի Մ270 համակարգի թեթև տարբերակն է։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆ-ի Զինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է Հորդանան, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]HIMARS համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է ընդամենը 10.9 տոննա։ Այն հավաքված է 6X6 անվավոր թափքի բազայի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.4 մ, իսկ բարձրությունը 3.2 մ։ Մեքենան սնուցվում է Caterpillar 3115 ATAAC 6.6-lite դիզելային շարժիչով զարգացնելով 290 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 85 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 480 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5 րոպեների ընթացքում։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]HIMARS համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ HIMARS համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն այն կրում է միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (Մ270-ը կրում է 12 հրթիռ)։ Հրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ HIMARS համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 25 վայրկյանի ընթացքում։ HIMARS համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։
Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ |
ԽՍՀՄ ՌԴ |
Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13, 5 մլն. $ | 2 մլն. $ |
Պայմանագրեր ԱՄՆ բանակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի մարտին ԱՄՆ զինված ուժերի և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի միջև ստորագրել է պայմանագիր ցածր տոկոսադրույքով կնքվեց պայմանագիր որի արդյունքում ԱՄՆ բանակը ստացավ 89, իսկ Ծովային հետևակի կորպուսը 4 HIMARS համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2004 թվականի հունվարին։ Ըստ այդ պայմանագրի բանակը ստացավ 25, իսկ ծովային հետևակի կորպուսը մեկ հատ HIMARS համակարգեր։ 2005 թ. հունվարին կնքվեց երրորդ պայմանագիրը, որի համաձայն բանակը ստացավ 37, իսկ Ծովային հետևակի կորպուսը 1 համակարգեր։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ - 417 M142 HIMARS, 2016 թվականի դրությամբ[9]
- Սինգապուր - 18 M142 HIMARS, 2016 թվականի դրությամբ[10]
- ԱՄԷ - 20 M142 HIMARS, 2016 թվականի դրությամբ[11]
- Կանադա - 20 ՌՀ (պատվիրված է)
- Հորդանան - 12 M142 HIMARS, 2016 թվականի դրությամբ[12] և 432 հրթիռ, 2012 թվականի դրությամբ
- Լեհաստան - ~ 500 ՌՀ (պատվիրված է), 2022 թվականի դրությամբ.
- Ռումինիա - 18 ՀԿՌՀ HIMARS, 2021 թվականի դրությամբ[13]
- Ուկրաինա - M142 (սպասվում է 4 միավոր)[14]
2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ առանց առավել մեծ հեռահարության հրթիռների, պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով[15][16][17]։
Հնարավոր օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Պինակա
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 40,44. — ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 287. — ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 357. — ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 337. — ISBN 9781857438352
- ↑ США вооружили Румынию // Mk.ru. — 2021.
- ↑ «В Белом доме анонсировали передачу Украине систем залпового огня». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «U.S. to Send Ukraine $700 Million in Military Aid, Including Advanced Rockets». The New York Times (անգլերեն). 2022 թ․ մայիսի 31.
- ↑ https://www.nytimes.com/2022/05/31/opinion/biden-ukraine-strategy.html
- ↑ https://www.theguardian.com/world/2022/jun/01/himars-what-are-the-advanced-rockets-us-is-sending-ukraine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ142 HIMARS Արխիվացված 2022-12-28 Wayback Machine(անգլ.)
- HIMARS բարձր մոբիլիզացված հրթիռահրետանային համակարգ, ԱՄՆ(անգլ.)
- բարձր մոբիլիզացված հրթիռահրետանային համակարգ Արխիվացված 2016-11-23 Wayback Machine(անգլ.)
- HIMARS Technical Manuals (անգլ.)