Hey Mama!, EXO-CBX ենթախմբի առաջին ալբոմն է։ EXO-CBX-ը հարավկորեական EXO բոյ բենդի առաջին ենթախումբն է։ Ալբոմը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին S.M. Entertainment-ի կողմից, KT Music-ի բաշխմամբ։ Ալբոմը իր մեջ ընդգրկում է տարբեր ժանրերի հինգ երգեր[1][2]։
2016 թվականի հոկտեմբերի 24-ին S.M. Entertainment-ը հայտարարել է, որ Չենը, Բեքհյոնը և Սիումինը առաջնաելույթ են կատարել որպես EXOբոյ բենդի առաջին ենթախումբը՝ EXO-CBX-ը, իրենց առաջին «Hey Mama!» ալբոմով[3]։ Հոկտեմբերի 25-ին, թողարկվել է "Hey Mama!" սինգլի թիզերը։ Հոկտեմբերի 27-ին, ներկայացվել է ալբոմի մյուս երգերից հատվածներ Apple Music's Beats 1-ում։ Ալբոմի և երաժշտական տեսահոլովակի թողարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին, S.M Entertainment-ը թողարկել է երկրորդ "The One" սինգլի տեսահոլովակը գործակալության YouTube-ի պաշտոնական էջում։
Գլխավոր երգը կոչվում է "Hey Mama!" ("Mama" հղվում է գեղեցիկ կնոջ) և պատմում էր այն մասին, որ պետք է վայելել կողմերին և այն դարձնել հատուկ օր։ Թողարկումից անմիջապես հետո երգը զբաղեցրել է բարձր հորիզոնական հարավկորեական վեց հիթ-շարքերում, ինչպես նաև ալբոմի մյուս երգերը[4]։ Այն նաև զբաղեցրել է առաջին հորիզոնական 7 երկրների iTunes-ի հիթ-շարքերում՝ այդ թվում նաև Հարավային Կորեայում, Պերուում, Սինգապուրում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Հոնկոնգում և Բրունեյում, ինչպես նաև երկրորդ տեղում Թայվանում և Ինդոնեզիայում։ "Hey Mama!" երգը բեմադրվել է Քալե Հանագամի կողմից, ով նախկինում աշխատել է Girls' Generation-ի, After School-ի, Red Velvet-ի, և Blackpink-ի հետ։ Երգի տեսահոլովակը YouTubeում հավաքել է երկու միլիոն դիտում within 9 hours after being released.
Գովազդային հաղորդումը «Hey Mama!» ալբոմի համար տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին ժամը 8-ին (Կորեայի ժամանակով) հատուկ տաղավարում, որը տեղակայված է Սամսոնգ Դոնգում COEX, Սեուլ։ Հաղորդումը ցուցադրվել է ուղիղ եթերով EXO-ի V App-ի ալիքով[5]։ EXO-CBX-ը առաջնաելույթ կատարել M! Countdown երաժշտական հաղորդման ժամանակ նոյեմբերի 3-ին, ավելի ուշ KBS հեռուստաալիքի Music Bank և MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստահաղորդումներում։
«Hey Mama!» առաջնաելույթ է ունեցել Billboard -ի Համաշխարհային ալբոմների հիթ-շարքերում, իսկ Հարավային Կորեայում Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքերում[6][7]։
2016 թվականին վաճառվել է ալբոմի 276,000 կրկնօրինակ[8]։ «Hey Mama! » ալբոմը դարձավ ամենավաճառվածը Gaon հիթ-շքերթում 2016 թվականին, վաճառվել է 275,191 կրկնօրինակ, իսկ Hanteo-ում 202,281 կրկնօրինակ։