Jump to content

Just Dance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Just Dance»
«Just Dance» սինգլի շապիկը (Լեդի Գագա, 2008)
Լեդի Գագայի սինգլը
«The Fame» ալբոմից
Թողարկված8 ապրիլի, 2008
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում, 12", 7"
ՁայնագրվածRecord Plant Studios, (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆորնիա)
Ժանր
ՏևողությունԱլիունե
ԼեյբլStreamline, Interscope, Kon Live
ՊրոդյուսերRedOne
Լեդի Գագա ժամանակագրություն
Just Dance Poker Face
Colby O'Donis ժամանակագրություն
What You Got Just Dance Don't Turn Back

«Just Dance», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը Colby O'Donis-ի մասնակցությամբ, որը թողարկվել 2008 թվականի ապրիլին որպես The Fame ալբոմի դեբյուտային սինգլ։ Հեղինակներն են Ստեֆանի Ջերմանոտտան, Ալյաուն «Akon» Թիամը և Նադիր Հայաթը, ով նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր։ Երգը գրվել է R&B ժանրի ազդեցության ներքո և պատմում է ալկոհոլային հարբածության վիճակի մասին գիշերային ակումբում։

Երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր այն բնութագրել են որպես սինթի-փոփ ժանրի երգ՝ ակումբային հիմնի տարրերով։ Ստեղծագործությունն ունեցել է առևտրական հաջողություններ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում, նաև ընդգրկվել է տարբեր երկրների լավագույն սինգլների շարքում։ Հինգ ամիս Billboard Hot 100 հիթ-շքերթում գտնվելուց հետո «Just Dance»-ը դարձել է «անսպասելի հիթ» և բարձրացել է հիթ-շքերթի առաջին հորիզոնական 2009 թվականի հունվարին, թեև թողարկվել էր դեռ 2008 թվականի ապրիլին։

Ստեղծագործության ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագան կատարում է «Just Dance» երգը The Monster Ball Tour-ում:

«Just Dance» երգը գրել են Գագան և Էյկոնը RedOne-ի հետ, որը նաև եղել է երգի պրոդյուսերներից։ «Heat magazine» ամսագրին տված հարցազրույցում Գագան ասել է.

«Ես ունեի սարսափելի խումհար։ Ես գրել եմ երգը 10 րոպեի ընթացքում RedOne-ի հետ միաժամանակ։ Եվ ես առաջին անգամ եղա Հոլիվուդյան ձայնագրման ստուդիայում։ Շատ մեծ սենյակում հսկայական սյուներով»[1]։

Գագան «Just Dance»-ը գրել է 2008 թվականի հունվարին։ Նրա խոսքերով՝ դա «ծանր աշխատանք է և շատերը սկզբում չեն հավատացել դրան»[2]։ «Contactmusic.com»-ին տված հարցազրույցի ժամանակ Գագան ասել է, որ «Just Dance»-ը ուրախ ձայնագրություն է և այն գնահատվում է մարդկանց կողմից, որոնք անցնում են կյանքի տարբեր դժվարությունների միջով, ինչպիսիք են աշխատանքը, տունը կորցնելը և այլն[3]։ Հետագայում՝ «Artistdirect.com»-ին հետ հարցազրույցի ժամանակ, Գագան բացատրել է, որ «Just Dance» երգում ինքը ցանկացել է ստեղծել հրաշալի ձայնագրություն։

Լեդի Գագան կատարում է «Just Dance» երգը The Fame Ball Tour-ի ժամանակ:

Երբ նրան հարցրել են երգի՝ այդքան հանրահայտ դառնալու պատճառների մասին, նա ասել է.

«Յուրաքանչյուր մարդ փնտրում է երգ, որը իսկապես պատասխանում է այն ուրախություններին, որոնք պահվում են մեր հոգիներում և սրտերում, և որոնց տակ հնարավոր է լավ ժամանակ անց կացնել։ Այդ երգը ուղղակի դրա մասին է։ Դա զգացվում է, և երբ դու լսում ես այդ երգը, այն ստիպում է քեզ լավ զգալ։ Ոչ ավելին։ Ես չեմ մտածում, որ պետք են ինչ-որ տիեզերական հետազոտություններ, երբ գործը վերաբերում է սրտին։ Ես մտածում եմ, որ այդ երգը ուղղակի հոգեհարազատ է»[4]։

Երաժշտություն և տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Just Dance»-ը ռոմատիկ պարային երգ է։ Երգի մեջ խառնված են քայլերգի, էլեկտրոնիկ և R&B երաժշտության տարրեր[5]։ Երգը գրված է բարդ տեմպում, րոպեում 124 հարված բիթրեյթում, Դո-մինոր տոնայնությամբ։ Գագայի երգը ընդգրկում է երկու օկտավա՝ Սոլ 3 նոտայից մինչև Դո-5[6]։ Երգն սկսվում է սինթեզատորների ձայնով արագ տեմպում, և Գագան արտասանում է «RedOne» անունը։ Երգը նույն տեմպով հնչում է կրկներգում։ Կրկներգը գործիքավորված է հետևյալ ակկորդներով՝ F—Am—C—G—D—F—Am—C—G—D—F[6]: Կոլբի Օ’Դոնիսը երգում է այն նույն տոնայնությամբ, ինչպես Գագան[6]։

Երգի տեքստն սկսում է հետևյալ կերպ. «Ի՞նչ է տեղի ունենում պարահրապարակում։ Ես սիրում եմ այդ երգը, փոքրիկ, բայց ես էլ չեմ կարող կենտրոնացնել իմ հայացքը»[7]։ Տեքստն ամբողջությամբ խոսում է այն մասին, թե ինչ է նշանակում ինտոքսիկացիայի ենթարկվել խնջույքի ժամանակ[8]։ Երգի սկզբում «A RedOne» խոսքի արտասանությունը հաճախ շփոթում են «red wine»-ի հետ (հայերեն՝ Կարմիր գինի), բայց իրականում Գագան ներկայացնում է իր պրոդյուսեր RedOne-ին[9]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեդի Գագան կատարում է «Just Dance»-ը Քարդիֆի «The Monster Ball Tour»-ում:
Լեդի Գագան կատարում է երգը "Lady Gaga Live at Roseland Ballroom"-ում:

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Մեթյու Չիզլինգը Allmusic-ից բնութագրել է երգը որպես «գալակտիկական» և համեմատել է այն «The Fame» ալբոմի «Money Honey» երգի հետ[10]։ Ալեքս Պետրիդիսը «The Guardian»-ից երգն անվանել է «գրավիչ և կպչուն պատմվածք թեթև թմրանյութերի ընդունման մասին, որի մեջ խառնված են քայլերգի, էլեկտրոնիկ և R&B երաժշտության տարրեր, որը ունի անբացատրելի նմանություն Նելլի Ֆուրտադոյի „Maneater“ երգի հետ»[5]։ Բեն Նորմանը «About.com»-ից ասել է, որ երգը «բացում է ալբոմը որպես մարտիկ-վալկիրիա […] հանդիսավոր գնալով բանակի առջևում։ Եթե դուք չգիտեք այդ երգը, օգտագործեք ձեր բրաուզերը։ Ես ժամանակ չեմ ծախսի բացատրելու համար, թե ինչպես է հնչում այդ երգը»։ Սակայն նա նաև ավելացրել է, որ երգը չի հանդիսանում նորարարական և համեմատել է այն այլ արտիստների կատարումների հետ, ինչպիսիք են Ռիհաննան, Քրիս Բրաունը, Pussycat Dolls-ը[11]։ «About.com»-ից Բիլլ Լեմբը երգն անվանել է հեղինակային, բայց բավականաչափ աչք ծակող Գագայի համար, որպեսզի այն նկատվի մեյնսթրիթում։ Նա նաև ավելացրել է, որ «Just Dance»-ը շատ հզոր ստեղծագործություն է, և այն ցույց է տալիս Գագայի տպավորիչ ձայնը, բայց վերջնական արդյունքում այն միայն լավ պարային փոփ-երաժշտություն է։ Նա նաև նշել է Կոլբի Օ’Դոնիսի լավ վոկալը[12]։ «PopMatters.com»-ից Էվան Սոուդեյն ասել է, որ «Just Dance»-ը աչք ծակող սինգլ է և հրաշալի ինդիկատոր՝ պարզելու, թե ինչի մասին է ամբողջ ալբոմը[13]։ «MusicOMH.com»-ից Բեն Հոգվուդը գովել է երգը՝ ասելով, թե «դուք չեք գտնի երեկույթին ձոնված ավելի տպավորիչ երգ, քան „Just Dance“-ը՝ մշակված մի ադամանդ, որը տիրում է ձեր մտքին հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում»[14]։ Ֆրիդոմ Լու Լասը Վաշինգտոն Փոստից երգի մասին ասել է, թե այն «լցված է անիմաստ օդային սինթի-փոփով, որը համապատասխանում է ցածրաստիճան պարային տրամադրությանը՝ համակցված Գագայի սառը, համարյա ազատ վոկալի հետ, որը գովերգում է պարային ուրախությունը»[15]։ Լինն Սեկսբերգը «The Ottawa Citizen»-ից, բնութագրելով Գագայի «The Fame Ball Tour» համերգային շրջագայությունը, երգն անվանել է հրաշալի ակումբային հիմն, որը կարելի է կատարել երգչախմբով[16]։ «Afisha.uz»-ից Դամիր Սագդիևը անվանել է երգը «կենդանի և էներգետիկ ակումբային թրեք»՝ ընդգծելով պրոդյուսեր RedOne-ի լավ աշխատանքը[17]։

Ստեղծագործությունների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • U.S. 'The Remixes' CD single[18]
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (HCCR’s Bambossa Main Mix) — 7:12
  3. «Just Dance» (Richard Vission Remix) — 6:13
  4. «Just Dance» (Trevor Simpson Remix) — 7:20
  • U.S. promo club CD
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (Instrumental) — 4:00
  3. «Just Dance» (A Capella) — 3:58
  • U.S. promo remix CD
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (Instrumental) — 4:00
  3. «Just Dance» (A Capella) — 3:58
  4. «Just Dance» (HCCR’s Bambossa Main Mix) — 7:14
  5. «Just Dance» (Richard Vission Remix) — 6:14
  6. «Just Dance» (Trevor Simpson Remix) — 7:21
  7. «Just Dance» (HCCR’s Bambossa Radio Edit) — 3:26
  8. «Just Dance» (Trevor Simpson Edit) — 3:35
  9. «Just Dance» (HCCR’s Bambossa Dub) — 5:56
  • Australian CD single[19]
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (Trevor Simpson Remix) — 7:21
  • German CD maxi single[19]
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (HCCR’s Bambossa Main Mix) — 7:14
  3. «Just Dance» (Instrumental) — 4:00
  4. «Just Dance» (Video) — 4:10
  • Other Versions Remixes
  • «Just Dance» (Tony Moran Remix) — 9:05
  • German CD single
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (Trevor Simpson Remix) — 7:21
  • French CD maxi single[19]
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (Glam As You Radio Mix) — 3:39
  3. «Just Dance» (Glam As You Club Mix) — 6:25
  • U.S. promo remixes part 2 CD-R
  1. «Just Dance» (RedOne Remix) — 4:18
  2. «Just Dance» (Space Cowboy Remix) — 5:01
  3. «Just Dance» (Robots To Mars Mix) — 4:37
  4. «Just Dance» (Tony Arzadon Remix) — 6:24
  • UK CD single
  1. «Just Dance» (Main Version) — 4:02
  2. «Just Dance» (RedOne Remix) — 4:18
  • UK 7" numbered picture vinyl disc[19]
  1. «Just Dance» (Main Version) — 4:02
  2. «Just Dance» (HCCR’s Bambossa Main Mix) — 7:14
  • Japanese digital single[20]
  1. «Just Dance» — 4:02
  2. «Just Dance» (HCCR’s Bambossa Main Mix) — 7:14
  3. «Just Dance» (Richard Vission Remix) — 6:14
  4. «Just Dance» (Trevor Simpson Remix) — 7:24

Հիթ-շքերթներ և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2008-2009) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[21] 1
Ավստրիա Ավստրիա[22] 8
Բելգիա Բելգիա (Ֆլանդրիա)[23] 13
Բելգիա Բելգիա (Վալոնիա)[24] 15
Չեխիա Չեխիա[25] 5
Կանադա Կանադա[26] 1
Դանիա Դանիա[27] 6
Նիդերլանդներ Նիդերլանդներ[28] 1
Ֆինլանդիա Ֆինլանդիա[29] 7
Ֆրանսիա Ֆրանսիա[30] 14
Գերմանիա Գերմանիա[31] 10
Իռլանդիա Իռլանդիա[32] 1
Ճապոնիա Ճապոնիա[33] 2
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[34] 3
Նորվեգիա Նորվեգիա[35] 3
Ռուսաստան Ռուսաստան[36] 9
Իսպանիա Իսպանիա[37] 3
Շվեդիա Շվեդիա[38] 3
Շվեյցարիա Շվեյցարիա[39] 8
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[40] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Billboard Hot 100[41][42] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot Dance Club Songs[43] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot R&B/Hip-Hop Songs[44] 72
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Pop 100[45] 1

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[46] 7
Կանադա Կանադա[47] 6
Ֆրանսիա Ֆրանսիա[48] 73
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 12
Շվեդիա Շվեդիա[49] 15
Հիթ-շքերթ(2009) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[50] 70
Ավստրիա Ավստրիա[51] 38
Բելգիա Բելգիա (Ֆլանդրիա)[52] 42
Բելգիա Բելգիա (Վալոնիա)[53] 54
Կանադա Կանադա[54] 3
Danish Singles Chart[55] 17
Dutch Top 40[56] 7
European Hot 100 Singles[57] 30
German Singles Chart[58] 33
Hungarian Airplay Chart[59] 7
Irish Singles Chart[60] 4
Spanish Singles Chart[61] 21
Swedish Singles Chart[62] 85
Swiss Singles Chart[63] 20
UK Singles Chart[64] 3
US Billboard Hot 100[65] 3

Տասնամյակի հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթներ(2000–09) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[66] 12
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[67] 24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Billboard Hot 100[68] 35

Նախորդող՝
«Single Ladies (Put a Ring on It)» Բիյոնսեից
Billboard Hot 100 — #1 Սինգլներ
2009 թվականի հունվարի 17-ից - հունվարի 31

Հաջորդող՝
«My Life Would Suck Without You» Քելլի Քլարկսոնից

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[69] 3× Platinum 210 000^
Բելգիա (BEA)[70] Gold 15 000*
Կանադա (Music Canada)[71] 6× Platinum 240 000^
Դանիա (IFPI Denmark)[72] 2× Platinum 30 000^
France 56,110[73]
Գերմանիա (BVMI)[74] Gold 150 000^
Իտալիա (FIMI)[75] Gold 25,000*
Ճապոնիա (RIAJ)[76]
PC format
Gold 100 000^
Ճապոնիա (RIAJ)[77]
Mobile download
Gold 100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[78] Platinum 15 000*
Նորվեգիա (IFPI Norway)[79] 2× Platinum 20 000*
Իսպանիա (PROMUSICAE)[80] Platinum 25 000^
Շվեդիա (GLF)[81] Platinum 20 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[82] 2× Platinum 60 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[83] 2× Platinum 1,270,000[84]
ԱՄՆ (RIAA)[85] 9× Platinum 7,200,000[86]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Թողարկման ամսաթիվ Ֆորմատ
ԱՄՆ 8 ապրիլի, 2008[87] CD սինգլ
Կանադա 17 հունիսի, 2008[88]
Ֆրանսիա 13 հունիսի, 2008[89] Remixes EP — Թվային ներբեռնում
Կանադա 25 հունիսի, 2008[90]
ԱՄՆ 4 նոյեմբերի, 2008[91][92] Remixes Part 2 EP — Թվային ներբեռնում
Կանադա
ՄԵծ Բրիտանիա 24 դեկտեմբերի, 2008[93][94] CD սինգլ, 7"
ԱՄՆ 6 հունվարի, 2009[95] 7"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reporter, Daily (2009 թ․ ապրիլի 17). «Lady GaGa's Poker Face about bisexuality, Just Dance written in 10 minutes». The Daily Telegraph. News Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  2. Madsen, Ben (2009 թ․ հունվարի 15). «Lady GaGa Interview». MTV. MTV Networks Entertainment Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  3. Press, Contactmusic (2009 թ․ ապրիլի 17). «'I wrote hit in 10 minutes'». Contactmusic.com. Contact Music Ltd. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Interview: Lady Gaga». Artistdirect.com. ARTISTdirect, Inc. 2009 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  5. 5,0 5,1 Petridis, Alex (2009 թ․ հունվարի 9). «Lady Gaga: The Fame». The Guardian. Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Digital Sheet Music - Lady Gaga Just Dance». Music Notes.com. Alfred Publishing Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  7. Koski, Genevieve (2008 թ․ նոյեմբերի 10). «Lady Gaga:The Fame». A. V. Club. www.avclub.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Just Dance by Lady Gaga Songfacts». Songfacts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  9. Mullally, Una (2009 թ․ մայիսի 17). «Gaga by name...». Tribune. www.tribune.ie. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  10. Chisling, Matthew (2008 թ․ սեպտեմբերի 9). «allmusic ((( The Fame > Overview )))». Allmusic. Macrovision Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  11. Norman, Ben (2008 թ․ հոկտեմբերի 2). «Lady Gaga - 'The Fame'». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  12. Lamb, Bill (2008 թ․ հոկտեմբերի 3). «Lady GaGa featuring Colby O'Donis - "Just Dance"». About.com. The New York Times Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  13. Sawdey, Evan (2009 թ․ հունվարի 12). «Lady GaGa: The Fame». PopMatters.com. PopMatters Media Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  14. Hogwood, Ben (2009 թ․ հունվարի 12). «Lady Gaga - The Fame». MusicOMH. OMH. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  15. du Lac, J. Freedom (2008 թ․ հոկտեմբերի 28). «'Fame' Isn't Worth Getting GaGa Over». The Washington Post. The Washington Post Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  16. Saxberg, Lynn (2009 թ․ մարտի 28). «Concert Review: Lady Gaga's Fame Ball». The Ottawa Citizen. Canwest Publishing Inc. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  17. «Lady GaGa. The Fame — обзор альбома, рецензии, отзывы — Afisha.uz». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  18. «Lady Gaga – Just Dance». Amazon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Just Dance Tracklisting». Ultratop.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «Lady Gaga - Just Dance» (Japanese). Mora.jp. 2008 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Australian ARIA Singles Chart». australian-charts.com (անգլերեն). Hung Medien. 2008 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  22. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». austriancharts.at (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  23. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». ultratop.be (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». ultratop.be (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  25. «RADIO TOP100 Oficiální – Czech Republic». IFPI (չեխերեն). IFPIcr.cz. 2008 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. «Canadian Hot 100: Week Ending August 23, 2008». Billboard (անգլերեն). Nielsen Business Media, Inc. 2008 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  27. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». danishcharts.com (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  28. «Dutch Top 40» (անգլերեն). MegaCharts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  29. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». finnishcharts.com (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  30. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». lescharts.com (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  31. «Chartverfulgong > Lady Gaga featuring Colby O' Donis > Just Dance». Musicline.de (գերմաներեն). Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  32. «Irish Singles Chart» (անգլերեն). IRMA. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  33. «ビルボード邦楽チャートTOP20». Billboard Japan (ճապոներեն). Hanshin Contents Link. 2009 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  34. «New Zealand Top 40». RIANZ (անգլերեն). Hung Medien. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  35. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». norwegiancharts.com (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  36. «Russian Airplay tracking for Lady Gaga «Just Dance»» (ռուսերեն). Tophit.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  37. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». spanishcharts.com (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  38. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». swedishcharts.com (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  39. «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance». hitparade.ch (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  40. «UK Singles Chart: Archive Date January 17, 2009» (անգլերեն). The Official Charts Company. 2009 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  41. Jonathan Cohen (2009 թ․ հունվարի 8). «Lady GaGa Dances To The Top Of Hot 100». Billboard (անգլերեն). Nielsen Business Media Inc. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  42. «Lady Gaga — Chart History, The Hot 100». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  43. «Lady Gaga — Chart History, Dance Club Songs». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  44. «Lady Gaga — Chart History, Hot R&B/Hip-Hop Songs». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  45. «Lady Gaga — Chart History, Pop Songs». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  46. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2008» (անգլերեն). ARIA. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  47. «Canadian Hot 100 – End Of Year Charts – Top 100 Singles 2008». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  48. «Classement Singles - année 2008». Snepmusique.com (ֆրանսերեն). Disque en France. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  49. «Årslista Singlar – År 2008» (շվեդերեն). Grammofon Leverantörernas Förening. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  50. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2009» (անգլերեն). ARIA. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  51. «2009 Year End Austrian Singles Chart» (գերմաներեն). Ö3 Austria Top 40. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  52. «Jaaroverzichten 2009 (Flanders)» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  53. «Ultratop Belgian Charts» (ֆրանսերեն). ultratop.be. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  54. «Charts Year End: Canadian Hot 100». Billboard (անգլերեն). Nielsen Business Media, Inc. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  55. «Danish Year-end chart». Tracklisten. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  56. Steffen Hung. «Dutch charts portal». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  57. «Charts Year End: European Hot 100 Singles». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  58. «Single Jahreschart 2009». Media Control Charts. MTV.de. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  59. «Éves összesített listák – MAHASZ Rádiós TOP 100 (súlyozott)». Mahasz. Mahasz.
  60. «Best of 2009». IRMA. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  61. «Chart: PROMUSICAE 2009» (PDF). PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  62. «Årslista Singlar – År 2009». Swedish Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  63. «2009 Year End Swiss Singles Chart». Swiss Music Charts. 2009. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  64. Yates, Reggie (2009 թ․ դեկտեմբերի 31). «Chart of the Year 2009» (PDF). Chart Plus. BBC Online. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  65. «Charts Year End: The Billboard Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  66. «ARIA Chart Sales - ARIA End of Decade Singles/Top 100» (PDF) (անգլերեն). Australian Recording Industry Association Ltd. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  67. «Radio1 Decade End UK Singles». BBC. BBC Online. 2009 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  68. «The Billboard Hot 100 Decade End Charts». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  69. «ARIA Charts – Accreditations – 2009 Singles». Australian Recording Industry Association.
  70. «Ultratop − Goud en Platina – singles 2010». Ultratop. Hung Medien.
  71. «Canadian single certifications – Lady Gaga – Just Dance». Music Canada.
  72. «Danish single certifications – Lady Gaga – Just Dance». IFPI Denmark. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  73. «Les Singles les plus Vendus en 2008» (ֆրանսերեն). InfoDisc. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  74. «Gold-/Platin-Datenbank (Lady Gaga; 'Just Dance' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «Italian single certifications – Lady Gaga – Just Dance» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Just Dance" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  76. «Digital sales certification: February, 2010». Recording Industry Association of Japan. 2010 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  77. «Digital sales certification: February, 2011» (ճապոներեն). Recording Industry Association of Japan. 2011 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  78. «New Zealand single certifications – Lady Gaga – Just Dance». Recorded Music NZ.
  79. «IFPI Norsk platebransje Trofeer 1993–2011» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. «Spanish single certifications» (Spanish). Productores de Música de España.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select Canciones under "Categoría", select 2009 under "Año". Select 40 under "Semana". Click on "BUSCAR LISTA".
  81. «Guld- och Platinacertifikat − År 2009» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  82. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Just Dance'. IFPI Switzerland. Hung Medien.
  83. «British certifications – Lady Gaga – Just Dance». British Phonographic Industry.
  84. «Lady Gaga's Top 40 biggest songs on the Official UK Chart». Official Charts. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  85. «American single certifications – Lady Gaga – Just Dance». Recording Industry Association of America.
  86. Trust, Gary (2018 թ․ փետրվարի 25). «Ask Billboard: Lady Gaga's Career Sales, The Biggest No. 2 Hits & Ed Sheeran's Latest Chart Record». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  87. «Lady Gaga –Just Dance Single». LadyGaga.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  88. «Just Dance (1+ Tracks) [Single]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  89. «Just Dance (Remixes) [feat. Colby O'Donis] - EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  90. «Just Dance (Remixes) [feat. Colby O'Donis] - EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  91. «Just Dance (Remixes, Pt. 2) - EP - USA». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  92. «Just Dance (Remixes, Pt. 2) - EP - Canada». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  93. «Lady Gaga – Just Dance». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  94. «Just Dance [7" VINYL]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  95. «Just Dance [7-inch single] [Vinyl]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.