Jump to content

Lamborghini Sesto Elemento

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lamborghini Sesto Elemento
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողAutomobili Lamborghini S.p.A
ԵրկիրԻտալիա
Արտադրության տարիներ2011 (21 օրինակ)
ՆախորդLamborghini Reventón?
ԳործարաններՍանտ Ագատա-Բոլոնեզե
ՊլատֆորմLamborghini Gallardo Superleggera
ԴասՍուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Բնութագիր
Անիվային բազա2560 միլիմետր
Մասսա-գաբարիտային բնութագիր
Մասսա999 կգ
Շուկայում
ՆմանLamborghini Gallardo
ԿապվածAudi R8
Կայքlamborghini.com/en/models/special-and-limited-editions/sesto-elemento/overview/
 Lamborghini Sesto Elemento Վիքիպահեստում

Lamborghini Sesto Elemento (իտալերենից թարգմանաբար նշանակում է վեցերորդ տարր), Lamborghini ընկերության սուպերմեքենա հիմնված Gallardo-ի վրա։ Մեքենայի անվանումը մատնանշում է Մենդելեևի պարբերական համակարգի վեցերորդ տարրը՝ ածխածինը, որը մտնում է ածխածնային մանրաթելի բաղադրության մեջ, որից էլ պատրասվել են մեքենայի ընթացային մասերը և թափքի այլ տարրեր։ Առաջին անգամ մեքենան ցուցադրվել է 2010 թվականին Փարիզի ավտոսալոնում։ Ածխապլաստի օգտագործման շնորհիվ մեքենայի զանգվածը կազմում է 999 կգ, որը դարձրել է նրան ամենաթեթև մեքենան Lamborghini ընկերության պատմության մեջ։ Մեքենայի թափքը պատրասված է ածխապլաստից և պլաստմասից, Boeing-ի հետ մշակված համատեղ տեխնոլոգիաներով։

Շարժիչը և ընթացային տվյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենան հագեցած է V10, 5,2 լիտրանոց, 570 ձիաուժ հզորությամբ շարժիչով (Շարժիչը և փոխանցման տուփը վերցված են Lamborghini Gallardo Superleggera-ից)։ Մեքենայի տեսակարար հզորությունը կազմում է 562 ձիաուժ։ Շարժիչը միացած է 6 աստիճան, կիսաավտոմատ փոխանցման տուփին։ Lambօrghini ընկերության հավաստիացմամբ 0-100 կմ/ժ արագացմանը մեքենան հասնում է 2,5 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ։

Տվյալներ վաճառքի և փորձարկումների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենան թողարկվել է 20 օրինակով։ Մեքենայի գինը տատանվում է 2,2-2,9 միլիոն $-ի սահմաններում։ Top Gear հեռուստահաղորդման ժամանակ մեքենան թեստավորվել է Ռիչարդ Համոնդի կողմից։ Նա նկատել է, որ քաշի նվազեցման համար Lamborghini-ընկերությունը սովորական նստատեղերի փոխարեն օգտագործել է փոքրիկ բարձիկներ, հավաքած նստատեղերի ձևով։ Ռիչարդը ավելացրել է, որ մեքենան աննկարագրելի արագ է և թեթև է նույնիսկ Ford Fiesta-ից։

Մեքենան արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենան իր մասնակցությունն է ունեցել Need For Speed (Արագության ցանկություն) ֆիլմում, որը նկարահանվել է 2014 թվականին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]