Land Rover Range Rover
Range Rover Range Rover | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Land Rover |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա |
Կայք | landrover.com/vehicles/range-rover/index.html(անգլ.) |
Range Rover Վիքիպահեստում |
Range Rover, Land Rover ընկերության կողմից արտադրվող լիաչափ, լիաքարշ լյուքս ամենագնաց[1]։ Հանդիսանում է ընկերության առաջատար մոդելը։ Range Rover-ի արտադրությունը սկսվել է 1970 թվականից, այսօր թողարկվում են չորրորդ սերնդի ավտոմեքենաները։ Land Rover-ը ընդլայնել է իր Range Rover տեսականին` ներառելով երեք առանձին մոդել` Range Rover Evoque, Range Rover Sport և Range Rover Velar։
Առաջին սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Range Rover-ը («Classic», 1970-1996) արտադրվել է Land Rover-ի կողմից 1970-1996 թվականներին։ Մինչև 1981 թվականը մեքենան հասանելի էր միայն երեք դռնանի թափքով, որից հետո հայտնվել է հինգ դռնանի տարբերակ, բայց երեք դռնանի ամենագնացները շարունակել են արտադրվել մինչև 1994 թվականի հունվար։ Սա Range Rover ամենագնացների առաջին սերունդն է։ Մեքենան մարդկանց մեծամասնության համար հայտնի է որպես «Range Rover», բայց Land Rover-ը «Range Rover Classic» անվանումն օգտագործել է անցումային տրանսպորտային միջոցների և Range Rover առաջին սերնդի բոլոր ամենագնացների համար[2]։
Երկրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ սերնդի Range Rover-ի (P38A, 1994-2002) արտադրությունը սկսվել է 1994 թվականի սեպտեմբերի 28-ին՝ առաջին սերնդի Range Rover մեքենաների թողարկումից 24 տարի անց։
Երկրորդ սերնդի մեքենաներն անմիջապես ստացել են Rover V8 շարժիչի նորացված տարբերակը, ինչպես նաև BMW-ի կողմից 2,5 լիտր տուրբո լիցքավորիչով արտադրված գծային վեց գլանային M51 դիզելային շարժիչ։ мЧмЖ
Երրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ սերնդի Range Rover-ը (L322, 2002-2012) հայտնվել է 2002 թվականին և արտադրվել ավելի քան 10 տարի։ Մշակվելով և կառուցվելով BMW-ի կողմից՝ այս մեքենան պարունակում է նույն բաղադրիչները և համակարգերը (Էլեկտրոնիկա, կառավարման բլոկներ և այլն), որոնք ունի E38 ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, նախքան L322 սերնդի՝ սերիական արտադրության մեկնարկը Land Rover-ը արդեն հասցրել է վաճառել է 2 տարի։
Երրորդ սերնդի Range Rover-ի (L322) առաջին թողարկումները 2002-2005 թվականներին համալրվել են BMW-ի շարժիչներով՝ 4,4 լիտր բենզին (M62B44) ծավալով և 3․0 լիտր դիզել (M57) ծավալով։
2005 թվականի երկրորդ կեսից մինչև 2009 թվականը մոդելում տեղադրվել են Jaguar Land Rover-ի 4․4 լիտր բենզին, 4․2 լիտր բենզին և 3․6 լիտր դիզել ծավալով շարժիչներ։ Բացի շարժիչների շարքի փոփոխություններից, տեղի է ունեցել արտաքին ռեսթայլինգ, որն ազդել է առջևի և հետևի օպտիկայի և բամպերի վրա, ինչպես նաև որոշ փոփոխություններ են տեղի ունեցել մեքենայի սրահում։ Մասամբ փոխվել է էլեկտրոնիկան, մուլտիմեդիա համակարգը փոխարինվել է ավելի ժամանակակից սենսորային էկրանով։
2010 թվականից ի վեր շարժիչների շարքը կրկին թարմացել է, դիզելային շարժիչը փոխարինվել է 4․4 լիտրով երկակի տուրբո առաջադեմ համակարգով։ Բենզինային շարժիչները փոխարինել են 5․0 լիտրանոց ագրեգատներով՝ 375 ձիաուժ հզորությամբ և 510 ձիաուժ հզորությամբ կոմպրեսորային շարժիչով, դիզելային շարժիչը սկսել է համալրվել ZF Friedrichshafen AG ընկերության արտադրության 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։
Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում ավտոմեքենաները, կախված կոմպլեկտավորումից, բաժանվել են «Vogue HSE»-ի, «Supercharged»-ի և «Vogue TDV8»-ի։ Մեքենայի ամենաթանկարժեք տարբերակը «Autobiography Ultimate Edition»-ն է, որը թողարկվել է 1000 օրինակով։
Ջերեմի Քլարքսոնը իր սյունակում՝ Sunday Times-ում, գրել է, որ ինքն ունեցել է Range Rover TDV8 Vogue, «այն եղել է աշխարհի լավագույն մեքենան և լավագույն 4x4-ը»[3]։
Չորրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Range Rover-ի չորրորդ սերունդը (L405, 2012 թվականից) ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերին Փարիզի ավտոսրահում[4]։
Չորրորդ սերնդի ավտոմեքենաներում տեղադրված են V6 (3 լիտր ծավալով) և V8 (4,4 լիտր ծավալով) դիզելային շարժիչներ և V6 (3 լիտր ծավալով) և V8 (5 լիտր ծավալով) բենզինային շարժիչներ։ Փոխանցումը 8-աստիճան է, ավտոմատ։ Չափերը․ անիվը՝ 2922մմ, երկարությունը՝ 5000մմ, լայնությունը՝ 2073մմ, բարձրությունը՝ 1835մմ[5][5]։
Հիբրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Range Rover հիբրիդային դիզելային-էլեկտրական տարբերակը ներկայացվել է 2013 թվականին սեպտեմբերից, իսկ Եվրոպա մատակարարումը մեկնարկել է 2014 թվականի սկզբին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Land Rover с 2008 года принадлежит индийской компании Tata Motors.
- ↑ Официальные сборники документации Land Rover 1970—1985 (LHP1, v1.1) и 1986—1994 (LHP2, v1.1). Range Rover refers to the vehicles as «Range Rover Classics», despite not being called that when originally built.
- ↑ «the best car in the world and best 4x4»
- ↑ Holloway, Hilton. «Radical new Range Rover revealed». AutoCar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Range Specifications». Land Rover. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Ewing, Steven J. (2013 թ․ սեպտեմբերի 11). «Land Rover debuts Range Rover Hybrid, not bound for US». Autoblog.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք.
- Range Rover հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)