Lay’s' տարատեսակ կարտոֆիլային չիպսերիբրենդ, հիմնադրված 1938 թվականին։ Lay’s չիպսերը Frito-Lay ընկերության արտադրանքն է, որ 1965 թվականից պատկանում է ՊեպսիԿո ընկերությանը։ Frito-Lay ընկերության այլ բրենդներ են Fritos, Doritos, Ruffles, Cheetos և բրեցել Rold Gold:
Lay’s չիպսերի ապրանքանիշը հորինել է ամերիկացի Գերման Վ. Լեյը (անգլ.՝ Herman W. Lay) , որն իր բիզնեսը սկսեց 1932 թվականին Նեշվիլում կարտոֆիլի չիպսեր վաճառող շրջիկ գործակատարի հետ[1]։ 24-ամյա գործարարն այն ժամանակ վաճառում էր Barrett Food Products ընկերության Gardner’s չիպսերը, տեղակայված Ատլանտայում(Ջորջիա նահանգ)։ Լեյը հավատարիմ էր Barrett Food Products ընկերությանը մինչև 1994 թվականը, երբ որոշեց կարտոֆիլային չիպսերի անունը փոխել Lay’s Potato Chips-ի։ Այդ տարին համարվում է Lay’s ապրանքանիշի վաճառքի ծննդյան տարին։
1965 թվականին Frito-Lay-ի հետ միավորումից հետո The Pepsi Cola Companyն վերանվանվեց ՊեպսիԿո, Դալասի ընկերության կողմից, որը արտադրել էր Չիպսեր և այլ խորտիկներ։ Այդ ընկերությունը հիմնադրվել է 1939 թվականին Գերման Լեյի կողմից H. W. Lay & Company անունով, 1959 թվականին այն միավորվեց Fritos ընկերության հետ, մինչ Pepsi ընկերության հետ միավորումը Frito-Lay արտադրանքի շարքը կազմել է 32 ապրանք, վաճառքի ծավալը գերազանցեց 100 միլիոնը։