Occidental Petroleum
Occidental Petroleum | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1920 |
Վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | նավթարդյունաբերություն |
Հասույթ | ▲36,6 մլրդ $ (2022)[1] |
Դուստր ընկերություններ | MidCon Corporation?[2] |
Կայք | oxy.com(անգլ.) |
Բորսա | NYSE: OXY և Տոկիոյի ֆոնդային բորսա |
Occidental Petroleum Corporation (նաև հայտնի է որպես «OXY», արտասանվում է Օքսիդենտալ պետրոլիում) (NYSE: OXY), ամերիկյան նավթային ընկերություն։ Կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում։ Ընկերությունը Fortune Global 500-ում զբաղեցնում է 491-րդ տեղը (2011 թվական)[3]։
Հիմնադրվել է 1920 թվականին։ Երկար տարիներ (մինչև 1990 թվականը) ընկերությունը գլխավորել Է ԽՍՀՄ-ում լայնորեն հայտնի Արմանդ Համմերը, որը նաև հայտնի է իր մասնակցությամբ Ուոթերգեյթյան սկանդալում։
Իր դուստր ձեռնարկությունների միջոցով ներգրավված է քիմիական արդյունաբերության հատվածում[4]։ Լիովին վերահսկում է «OxyChem», «OxyVinyls», «INDSPEC Chemical Corporation»։
Տնօրենների խորհրդի նախագահ և ընկերության գլխավոր կառավարիչ Ռեյ Իրանին (Ray Irani)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնակազմի ընդհանուր թիվը՝ 7,2 հազար մարդ։ Եկամուտը 2004 թվականին կազմել է 11,37 մլրդ դոլար։
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի հուլիսի 6-ին Piper Alpha նավթային հարթակում, որը գտնվում Էր Հյուսիսային ծովում, տեղի ունեցավ այս ոլորտի պատմության մեջ խոշորագույն աղետը։ Գազի արտահոսքի և հետագա պայթյունի հետևանքով, ինչպես նաև անձնակազմի չմտածված և չլուծված գործողությունների հետևանքով զոհվել է 226 մարդ, որոնք այդ պահին գտնվում էին կառամատույցում։ Պայթյունից անմիջապես հետո կառամատույցում դադարեցվել է նավթի և գազի արդյունահանումը։ Հանքը կանգնեցնելու հրամանը տվել է հերթապահ մենեջերը՝ որոշում կայացնելով սեփական ռիսկով, բայց արդեն ուշ էր.պայմանավորված վայրում հավաքված աշխատակիցների մեծ մասը խեղդվել է ծխից և մահացել գերտաքացումից[5]։
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկերության ղեկավար Ռեյ Իրանին հայտնի է դարձել 2007 թվականի սկզբին՝ ընդգրկվելով մոլորակի ամենաբարձր վարձատրվող մենեջերների թվում։ Occidental Petroleum-ի ղեկավարի փոխհատուցման ընդհանուր չափը 2006 թվականին կազմել է 416,3 մլն դոլար, որոնցից երկու երրորդը կազմել են ընկերության բաժնետոմսերի իրացված օպցիոնները[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Form 10-K — 2023.
- ↑ https://www.chicagotribune.com/news/ct-xpm-1997-12-20-9712200122-story.html
- ↑ Fortune Global 500 2011
- ↑ Bloomberg Business.
- ↑ The night the sea caught fire: Remembering Piper Alpha - The Scotsman
- ↑ Дорогой нефтяник. Компенсация гендиректора Occidental Petroleum превысила $400 млн // Ведомости, № 63 (1837), 10 апреля 2007