Jump to content

Pixies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pixies
Pixies 2023 թվականին։ Ձախից աջ՝ Ջոուի Սանտյագո, Բլեք Ֆրենսիս, Պազ Լենշանտին և Դեյվիդ Լովրինգ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն1986-1993
2004-ներկա
Լեյբլ
  • 4AD
  • Elektra
  • Cooking Viny
  • Spin Art
  • Artemis
  • Pixiesmusic
  • PIAS
Կայքpixiesmusic.com
Անդամներ
Բլեք Ֆրենսիս
Ջոուի Սանտյագո
Դեյվիդ Լովրինգ
Պազ Լենշանտին
Նախկին անդամներ
Քիմ Դիլ
Քիմ Շաթակ
 Pixies (band) Վիքիպահեստում

Pixies (ՄՀԱ։ [ˈpıksız], Փիքսիս, հայերեն՝ էլֆեր, փերիներ), ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, կազմավորված 1986 թվականին։ Մինչ 2013 թվականը խմբի անդամների կազմում էին Բլեք Ֆրենսիսը (վոկալ, ռիթմ կիթառ), Ջոուի Սանտյագոն (սոլո կիթառ), Քիմ Դիլը (վոկալ, բաս կիթառ) և Դեյվիդ Լովրինգը (հարվածային գործիքներ)։ Խումբը լուծարվել է 1993 թվականին՝ ներքին ուժեղ տարաձայնությունների պատճառով, սակայն վերամիավորվել է 2004 թվականին։ 2013 թվականին Դիլը լքում է խումբը և Pixies-ը վարձում է Քիմ Շաթակին որպես շրջագայող բասիստ։ Նույն թվականին նրան փոխարինում է Պազ Լենշանտինը, ով 2016 թվականից խմբի մշտական անդամն է։

Հիմնվելով փանկ ռոք և սյորֆ ռոք ժանրերի վրա, Pixies-ը, նախևառաջ, հայտնի են որպես 1990-ականների ալտերնատիվ ռոքի պիոներներ։ Նրանց երգերը հայտնի են իրենց անսովոր կառուցվածքով և «բարձրաձայն-հանգիստ-բարձր» դինամիկ անցումներով։ Բլեք Ֆրենսիսը խմբի երգերի հիմնական հեղինակն է։ Նրա սյուրռեալիստական երգերը հաճախ վերաբերում են այնպիսի անսովոր թեմաների, ինչպիսիք են այլմոլորակայինները, ինցեստը և աստվածաշնչյան բռնությունը։ Խումբը համեստ հայտնիության է հասել ԱՄՆ-ում, հիմնական հաջողությունը եկել Եվրոպայից։ Նրանց անսովոր հնչողությունը ազդեցություն է ունեցել այնպիսի խմբերի վրա, ինչպիսիք են Nirvana-ն, Radiohead-ը, The Smashing Pumpkins-ը և Weezer-ը։ Pixies-ը աստիճանաբար հայտնիություն է ձեռք բերել լուծարումից հետո, ինչը հանգեցրել է նրանց վերամիավորմանը 2004 թվականին, համաշխարհային շրջագայություններին և չորս նոր ալբոմների թողարկմանը։

1986։ Ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի հիմնադիր և երգերի հիմնական հեղինակ Բլեք Ֆրենսիսը:

Pixies-ը հիմնադրվել է 1986 թվականին Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Չարլզ Թոմփսոնի (Բլեք Ֆրենսիս) և նրա սենյակակից Ջոուի Սանտյագոյի կողմից։ Թոմփսոնը սկսել է երաժշտությամբ զբաղվել դեռ մանուկ հասակից իր ծննդավայրում՝ Կալիֆոռնիայում։ Մասաչուսեթսի Էմըրսթ քաղաքի համալսարանի մարդաբանության ամբիոնում սովորելիս նա փոխանակման ծրագրով մեկնել է Պուերտո Ռիկո՝ իսպաներեն սովորելու, բայց վեց ամիս անց որոշել է վերադառնալ ԱՄՆ՝ հիմնելու իր սեփական ռոք խումբը[1][2]։

Կարողանալով համոզել իր սենյակակից Սանտյագոյին դառնալ խմբի անդամ, Թոմփսոնը նրա հետ Բոստոն է տեղափոխվում։ Նրանք երաժշտական ամսագրում բասիստի հաստիքի համար հայտարարություն են տեղադրում, որը պետք է հետաքրքրվեր նաև Hüsker Dü և Peter, Paul and Mary խմբերով և ասում են, որ այս խմբերի ուղղվածությունների տարբերությունը հայտարարությունը շատ տարօրինակ է դարձրել։ Այնուամենայնիվ, խմբի երրորդ անդամը դարձել է Քիմ Դիլը՝ առաջին երկու ալբոմներում ներկայանելով Տիկին Ջոն Մերֆի (Mrs. John Murphey) կեղծանվամբ[3]։ Քիմը նվագում էր բեռնատարների կանգառներում իր երկվորյակ քրոջ՝ Քելիի հետ The Breeders ֆոլկ ռոք խմբում (որից հետո այն անվանվեl է The Breeders, որը Քիմը հիմնել է Throwing Muses-ի Տանյա Դոնելլիի հետ)։ Քիմի խորհրդով խումբը հրավիրել է թմբկահար Դեյվիդ Լովրինգին[4]։

Իգի Փոփից ոգեշնչվելով Թոմփսոնը վերցրել է Բլեք Ֆրենսիս բեմական կեղծանունն, իսկ կազմավորված խումբը անվանվել է The Pixies, երբ Սանտյագոն պատահականության սկզբունքով մատը դրել է այդ բառարանի այդ բառի վրա։ Հստակ հայտնի չէ, թե արդյոք նրանց դուր է եկել բառի նշանակությունը (չարաճճի փոքրիկ Էլֆեր), թե՞ նրանք նկատի են ունեցել դրա անուղղակի իմաստը (ժարգոնում՝ «անփույթ սանրված աղջիկ»)։

1987։ Առաջին պայմանագիր և «Come On Pilgrim»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը Pixies-ն արդեն ուներ բավականին լավ մշակված և հետաքրքիր երգեր, որպեսզի ելույթ ունենար Throwing Muses խմբի համերգների բացմանը։ Հարի Սմիթը (բոստոնյան Fort Apache ստուդիայի արտիստների մենեջեր և պրոդյուսեր), համերգի ժամանակ, լսելով Pixies-ին, նրանց առաջարկել է նախնական ձայնագրում անել։ 1987 թվականի մարտին երեք օրվա ընթացքում խումբը 18 երգ է ձայնագրել և «The Purple Tape» անվամբ ժապավենն ուղարկվել է Բոստոնի երաժշտական համայնքի և միջազգային ալտերնատիվ բեմերի առանցքային դեմքերին։ Ժապավենը լսողների թվում էր անգլիական 4AD Records ձայնագրման ստուդիայի տնօրեն Իվո Ուոթս-Ռասելը։ Երգերով տպավորված նա խմբին առաջարկել է դեմոյից յոթ երգ թողարկել «Come On Pilgrim» անվամբ մինի ալբոմում, որն էլ տեղի է ունեցել 1987 թվականին։

1988-1990։ «Surfer Rosa» և «Doolittle»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն իր առաջին՝ «Surfer Rosa» ստուդիական ալբոմը ձայնագրել է պրոդյուսեր, լեգենդար Big Black խմբի լիդեր Սթիվեն Ալբինինի հետ, ով առաջինն է կիրառել ինդի կիթառների նուրբ և կտրուկ հնչողությունը։ Ալբինին Pixies-ին օգնել է տիրապետել միևնույն կտրուկ հնչողությանը, որը զարմանալիորեն խմբի ներքին մոտիվներից էր։ 1988-ին թողարկված ալբոմը ստացել է բուռն արձագանքներ բրիտանական երաժշտական ամսագրերում և հայտնվել Անգլիայի փոփ չարթերում, իսկ Ամերիկայում ալբոմը ուսանողական հիթ է դարձել։

Տարեվերջին Pixies-ն արդեն հանրության ուշադրության կենտրոնում էր, և նրանց հրավիրվեցին Elektra Records ստուդիա։ Պրոդյուսեր Գիլ Նորթոնի օգնությամբ 1989 թվականի գարնանը թողարկվել է նոր՝ «Doolittle» ալբոմը։ Այս ձայնագրությունը ձայնային առումով ավելի մաքուր է և արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ինչը նպաստեց Ամերիկայում խմբի հայտնիության աճին։ «Monkey Gone to Heaven» և «Here Comes Your Man» երգերը ընդգրկվել են ժամանակակից ռոք երգերի թոփ 10-ում՝ օգնելով ալբոմին հասնել 98-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 8-րդը՝ Մեծ Բրիտանիայում։ «Doolittle»-ի առաջխաղացման ամերիկյան շրջագայության վերջում խումբը դադար է վերցնում։

Իր հանգստի ժամանակ Բլեք Ֆրենսիսը սոլո նախագիծ է իրականացրել, իսկ Քիմ Դիլը՝ Throwing Muses-ից Տանյա Դոնելլիի և The Perfect Disaster-ի բասիստ Ժոզեֆինա Ուիգսի հետ կազմավորել է նոր՝ The Breeders խումբը։ 1990 թվականի ամռան սկզբին՝ Ալբինինի համարտադրությամբ, թողարկվել է The Breeders-ի «Pod» ալբոմը։ Հենց այդ ժամանակ էլ Pixies-ը կրկին հավաքվում է՝ ձայնագրելու խմբի երրորդ ալբոմը։

1990-2002։ «Bossanova», «Trompe le Monde» և խմբի լուծարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Pixies-ի նոր՝ «Pixies» անվամբ ալբոմը, որի ձայնագրումներն ավարտվել են 1990-ականների աշնանը, նախորդների համեմատ ավելի թեթև է ստացվել և հիմնականում հիմնվում է Բլեք Ֆրենսիսի՝ սյորֆ ռոքի հանդեպ հետաքրքրությանը։ «Surfer Rosa» և «Doolittle» ալբոմների համեմատ, նոր ալբոմում չի հնչել Քիմ Դիլի ոչ մի երգ։ «Bossanova»-ն տարբեր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, այնուամենայնիվ, այն հիթ է դարձել ուսանողական համայնքում, իսկ «Velouria» և «Dig for Fire» երգերն ընդգրկվել են ժամանակակից լավագույն ռոք երգերի ամերիկյան չարթում։ Եվրոպայում ալբոմն այնքան նպաստեց խմբի հայտնիությանը՝ Անգլիայի ալբոմների չարթում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, որ դարձել է Reading Festival փառատոնում ելույթ ունեցող գլխավոր խմբերից մեկը։ Չնայած, որ ալբոմի առաջխաղացման համար շրջագայությունը բավականին հաջող էր, Քիմի և Ֆրենսիսի միջև լարվածությունը գնալով աճում էր և անգլիական շրջագայության վերջին համերգի ժամանակ Դիլը երկիմաստ հայտարարել է, որ այս համերգը, հնարավոր է, խմբի վերջին ելույթն է։

Չնայած նրան, որ խումբը չեղարկել է ամերիկյան շրջագայությունը՝ խմբի «ուժասպառության» պատճառով, նրանք հավավքում են 1991 թվականի գարնանը, որպեսզի ձայնագրեն իրենց վերջին՝ չորրորս ալբոմը։ Captain Beefheart և Pere Ubu խմբերի նախկին անդամ Էրիկ Սրյու Ֆելդմանի (ստեղնաշարային գործիքներ) օգնությամբ խումբը վերադառնում է ծանր ռոքին, հնարավոր է, ոգեշնչվելով ստուդիայի հարևանությամբ ձայնագրվող Օզզի Օսբորնից։ Չնայած Դիլի ստեղծագործական գործունեության ակնհայտ հաջողությանը (որպես The Breeders-ի անդամ), այս ալբոմում կրկին բացակայում է նրա երգերից որևէ մեկը։ Pixies-ը նոր համաշխարհային շրջագայության է մեկնում, որը այդ պահին նրանց համար վերջինն էր և որի ավարտից հետո կոլեկտիվի անդամներն իրենց սոլո գործունեությամբ են սկսում զբաղվել։ Դիլը վերադառնում է The Breeders և թողարկում է «Safari» մինի ալբոմը, իսկ Բլեք Ֆրենսիսը սկսում է նոր սոլո ալբոմի աշխատանքները։

1993 թվականի սկզբին Ֆրենսիսը իր սոլո ալբոմի դեբյուտի պատրաստությունների ժամանակ BBC ռադիոյին հարցազրույց է տալիս՝ հայտարարելով Pixies-ի լուծարման մասին։ Միայն դրանից հետո է նա խմբին հայտնում այս որոշման մասին։ Փոխելով իր բեմական կեղծանունը Ֆրենկ Բլեքի՝ նա թողարկում է նույնանուն ալբոմը, որը քննադատների և հանրության կողմից տարբեր գնահատականների է արժանանում։ Տարիների ընթացքում Ֆրենկ Բլեքի սկզբնական լսարանը աստիճանաբար կրճատվում է մինչև երկրպագուների փոքր խմբի։ Այդ ընթացքում 1993 թվականի աշնանը The Breeders-ը թողարկում է երկրորդ՝ «Last Splash» ալբոմը։ Սկավառակը բավականին հաջողակ է դառնում, որին նաև նպաստել է դրան նախորդած «Cannonball» սինգլի գերհաջողությանը։ 1995 թվականին Սանտյագոն և Լովրինգը ձևավորում են The Martinis խումբը, սակայն 1997-ին խումբը միայն հայտնվում է «Էմփայր ռեքորդս» ֆիլմի սաունդթրեքում։

2003-2012։ Վերամիավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Pixies-ը 2004-ի հոկտեմբերի 1-ին։ Աջից ձախ՝ Ֆրենկ Բլեք, Դեյվիդ Լովրինգ և Քիմ Դիլ։
Pixies-ը 2009-ին:

Pixies-ի լուծարումից տարիներ հետո Բլեքը հերքում է խմբի հնարավոր վերամիավորումը, սակայն նա խմբի ավելի մեծ թվով երգեր էր ընդգրկում իր սոլո ելույթներում[5] և երբեմն Սանտյագոյին էր ընդգրկում իր սոլո աշխատանքներում, ինչպես նաև Լովրինգի շոուն իր համերգների բացմանը։ 2003 թվականին անդամների միջև բազմաթիվ հեռախոսային զանգերը խմբին հանգեցրել է երաժշտական փորձերին և շուտով նաև վերամիավորվելու որոշմանը։ 2004 թվականի փետրվարին հայտարարվել է ամբողջական շրջագայության մասին[6][7] և դրա բացման գրեցե բոլոր համերգների տոմսերը րոպեների ընթացքում ամբողջությամբ սպառվում էին։

Pixies-ի վերամիավորման առաջին համերգը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 13-ին՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Fine Line» երաժշտական սրճարանում։ ԱՄՆ-ում և Կանադայում շրջագայելուց հետո հաջորդել է Քոուչելլա փառատոնում ելույթը[8][9]։ Այնուհետև 2004 թվականին խումբն շրջագայում է Բրազիլիայում, Եվրոպայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ Նույն թվականին խումբն արժանանում է Boston Music Awards մրցանակաբաշխության «Տարվա ակտ» մրցանակին։ 2004 թվականի շրջագայության տոմսերի ընդհանուր վաճառքը կազմել է 14 միլիոն դոլար[10]։

2004 թվականի հունիսին խումբը թողարկել է նոր՝ «Bam Thwok» երգը միայն iTunes Music հարթակում, որը գլխավորել է UK Official Download չարթը[11]։ 4AD լեյբլը թողարկել է «Wave of Mutilation: Best of Pixies» հավաքածուն՝ «Pixies» անվամբ DVD-ի հետ միասին[12]։ Խումբը նաև մասնակցել է Ուորեն Զևոնի հիշատակին նվիրված «Enjoy Every Sandwich» ալբոմի ձայնագրմանը[13]։

Pixies-ի համերգը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում, 2010:

2005 թվականին խումբը ելույթ է ունեցել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Lollapalooza-ն, T on the Fringe-ը և Նյուպորտի ֆոլկ փառատոնում[14][15][16]։ Նրանք շարունակում են ելույթները 2006 և 2007 թվականներին, որոնց գագաթնակետը դառնում է համերգներն Ավստրալիայում[17][18][19]։ Ֆրենսիսը ենթադրում էր, որ Pixies-ի նոր ալբոմի թողարկումը հնարավոր[19][20][21][22] կամ քիչ հավանական է[23], որի գլխավոր խոչընդոտը Դիլի դիմադրությունն էր[24][25]։

«Doolittle» ալբոմի 20-ամյակին նվիրված Pixies-ը 2009-ի հոկտեմբերին շրջագայության է մեկնում, որի շրջանակներում կատարում է ալբոմի բոլոր երգերը[26]։ Շրջագայությունը սկսվել է Եվրոպայում[26], նոյեմբերին շարունակվել է ԱՄՆ-ում[27], 2010-ի գարնանից Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլ եվրեպական ու հյուսիսամերիկյան քաղաքներում[28][29][30][31]։

2013-2015։ Դիլի հեռանալը և «Indie Cindy»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 14-ին Pixies-ը հայտարարել է, որ Դիլը լքել է խումբը։ Երկու շաբաթ անց խումբը թողարկել է նոր՝ «Bagboy» երգը, որը անվճար հասանելի էր Pixies-ի կայքում։ Երգում Դիլի փոխարեն հնչում է Bunnies-ի Ջերեմի Դուբսի վոկալը։ 2023 թվականի դրությամբ Դիլը և նրա նախկին կոլեգաները կապ չունեն[32] As of 2023[33]։

2013 թվականի հուլիսի 1-ին Pixies-ը հայտարարել է, որ Muffs և Pandoras խմբերի կիթառահար Քիմ Շաթակը միանում է խմբի կազմին՝ 2013 թվականի եվրոպական համերգների շրջանակներում[34][35][36]։ 2013-ի սեպտեմբերի 3-ին Pixies-ը թողարկել է «EP1» մինի ալբոմը։ 2013-ի նոյեմբերի 29-ին Շաթակը հայտարարել է, որ նրան հեռացրել են խմբից[37]։ 2013-ի դեկտեմբերին հայտարարվել է, որ Entrance Band և A Perfect Circle խմբերի բասիստ Պազ Լենշանտինը միացել է Pixies-ին՝ 2014 թվականի համերգների շրջանակներում[38]։ Խմբի երկրորդ՝ «EP2» մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունվարի 3-ին, որի «Blue Eyed Hexe» սինգլը ուղարկվել է ռադիոկայաններ։ Նույն թվականի մարտի 24-ին թողարկվում է խմբի երրորդ՝ «EP3» մինի ալբոմը։

2014 թվականի ապրիլին այս երեք մինի ալբոմները հավաքվել և թողարկվել են ստանդարտ ձևաչափով՝ «Indie Cindy» անվամբ[39]։ Սա խմբի առաջին ամբողջական ալբոմն էր մոտ երկու տասնամյակ անց[40]։ 2015-ին խումբը ելույթ է ունեցել Ռոբերտ Փլանթի հյուսիսամերիկյան մի քանի համերգներում[41]։

2016-ներկա։ «Head Carrier», «Beneath the Eyrie» և «Doggerel»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին Pixies-ը հայտարարել է, որ Լենշանտինը դարձել է խմբի մշտական անդամ և որ նրանց վեցերորդ՝ «Head Carrier» ալբոմը թողարկվելու է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[42]։ Նրանց յոթերորդ՝ «Beneath the Eyrie» ալբոմը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «On Graveyard Hill» գլխավոր սինգլով[43]։ Pixies-ը ալբոմի թողարկման մասին «It's a Pixies Podcast» անվամբ փոդքասթ է թողարկել[44]։ 2022-ի փետրվարին Բլեք Ֆրենսիսը հայտարարել է, որ խմբի հաջորդ ստուդիական ալբոմի համար մոտ քառասուն նոր երգ է գրել[45]։ 2022-ի մարտին խումբը թողարկել է Human Crime սինգլը[46]։ Խումբը թողարկել են իր ութերորդ՝ «Doggerel» ստուդիական ալբոմը 2022-ի սեպտեմբերի 30-ին՝ «There's a Moon On» սինգլով[47][48]։

Հիմնվելով քոլեջ ռոքի վրա խումբը ստեղծել է յուրահատուկ և թեթև ճանաչելի ոճ, որում առկա են ֆանկի, սյորֆ ռոքի և սփեյս ռոքի, ավանգարդ ռոքի, գրանժի և միանման այլ ժանրերի տարրեր։ Նրանց յուրօրինակ հնչողության կրկնօրինակման բազմաթիվ փորձերը կամ ձախողվել են, կամ հանգեցրել են անսպասելի հաջողության (օրինակ՝ Radiohead, Nirvana կամ Modest Mouse խմբերի դեպքում)։ Իրենց ազդեցության շնորհիվ Pixies-ը դարձել է 1980-ականների վերջի հիմնական ալտերնատիվ ռոք խմբերից մեկը, որի կարգավիճակը համեմատելի է միայն Sonic Youth և My Bloody Valentine խմբերի ստեղծագործական ժառանգության հետ։

Խմբի ոճն ու հնչողությունը ալբոմից ալբոմ առավել արգեսիվանում էր, սկզբում պրոդյուսեր Սթիվ Ալբինինի շնորհիվ, որի մասնակցությամբ ձայնագրվել է «Surfer Rosa» ալբոմը, իսկ հետագայում Pixies-ի բազմաթիվ նորամուծությունների շնորհիվ։

Խմբի հայտնի երգերն են՝ «Monkey Gone To Heaven», «Caribou», «Where Is My Mind?»։ Վերջինիս հաջողությունը նոր սերնդի ունկնդիրների շրջանում բացատրվում է նրանով, որ երգը հնչել է «Մարտական ակումբ» ֆիլմի վերջին տեսարանում։ Նաև «Gouge Away» երգը հնչել է «Կորուսյալները» հեռուստասերիալում։ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալում հնչում է «Hey» երգի մի մասը։

Pixies-ի երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել հաջորդող տարիների բոլոր ալտերնատիվ ռոք երաժիշտների վրա։ Radiohead և Nirvana խմբերը բազմիցս նշել են, որ իրենց երաժշտական կարիերայի սկզբներում ոգեշնչվել և ընդօրինակել են Pixies-ին։

Ներկա

  • Բլեք Ֆրենսիս - գլխավոր վոկալ, ռիթմ և ակուստիկ կիթատ (1986-1993, 2004-ներկա)
  • Լեյվիդ Լովրինգ - հարվածային գործիքներ, երբեմն գլխավոր և բեք վոկալ (1986-1993, 2004-ներկա)
  • Ջոուի Սանտյագո - գլխավոր կիթառ, երբեմն բեք վոկալ (1986-1993, 2004-ներկա)
  • Պազ Լենշանտին - բաս կիթառ, ջութակ, բեք և երբեմն գլխավոր վոկալ, ստեղնաշարեր (2016-ներկա, շրջագայող երաժիշտ 2014-2016 թվականներին)[49]

Նախկին

  • Քիմ Դիլ - բաս կիթառ, բեք և երբեմն գլխավոր վոկալ(1986-1993, 2004-2013)
  • Քիմ Շաթակ - բաս կիթառ (2013)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Life to the Pixies | SPIN». web.archive.org. 2020 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. Sisario, Ben Doolittle. 33⅓. Continuum. — 2006. — ISBN 0-8264-1774-4
  3. «Sister Bliss | Pop and rock | The Guardian». web.archive.org. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. Frank, Josh; Ganz, Caryn (2005) Fool the World: The Oral History of a Band Called Pixies. — St. Martin's Press. — ISBN 0-312-34007-9
  5. Mendelssohn 2005, էջեր. 152, 168, 191
  6. Pixies to Reunite for Tour – Official!
  7. Pixies sell out!
  8. Cohen, Jonathan (2004 թ․ ապրիլի 27). «Pixies Bolster North American Tour Plans». Allbusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  9. Moss 2004
  10. Kot 2004
  11. Oates, John (2004 թ․ հունիսի 28). «Pixies top UK download chart». The Register. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. Phares (Wave of Mutilation: The Best of Pixies)
  13. Deming
  14. Ford 2005
  15. Mella, Daniel (2005 թ․ մայիսի 26). «Pixies Supported by Idlewild at 'T on the Fringe'». Gigwise. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Pixies Unplug for Newport Folk Festival
  17. Pixies Announce Summer Tour... But Their Future is Uncertain
  18. Pixies announce Australian tour dates
  19. 19,0 19,1 «Pixies Announce Australian Tour». City Search Perth. September 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  20. Pixies mainman gives lowdown on band's new album
  21. Pixies to begin work on new album
  22. Pixies to reunite for new album?
  23. «Frank Black on Pixies Album». Triple J. 2007 թ․ հունիսի 19. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  24. Pixies abandon new songs
  25. Frank Black: Kim Deal is against new Pixies album
  26. 26,0 26,1 Johnson 2009
  27. Stokes 2009
  28. «Pixies add additional 'Doolittle' anniversary tour dates in Europe, U.S., Australia». Slicing Up Eyeballs. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  29. Fullerton 2010
  30. Pixies announce US 'Doolittle' tour details
  31. «Pixies to bring 'Doolittle' tour to Canada, three more U.S. cities in April, May». Slicing Up Eyeballs. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  32. Cragg 2013
  33. Prato, Greg (2023 թ․ փետրվարի 6). «Pixies' Joey Santiago Talks Tour, Recording With Steve Albini, Alt-Rock's Early '90s Explosion» (ամերիկյան անգլերեն). AllMusic Guide. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  34. «Pixies Announce Leg One of Massive Global Tour». New Noise Magazine. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  35. «Pixies Announce Tour, Will Release More New Material». Paste Magazine. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  36. «Pixies announce European tour with new bassist and new music». Gigwise. 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  37. Modell, Josh (2013 թ․ դեկտեմբերի 2). «Pixies Part Ways with Kim Shattuck». The A.V. Club.
  38. Pixies name Paz Lenchatin as new bassist
  39. Pixies confirm release of Indie Cindy, their first studio album in two decades
  40. Appleford 2014
  41. Britton 2015
  42. Monroe, Jazz (2016 թ․ հուլիսի 6). «Pixies Announce New Album Head Carrier, Share "Um Chagga Lagga": Listen | Pitchfork». pitchfork.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  43. Childers, Chad (2019 թ․ հունիսի 3). «Pixies Announce 'Beneath the Eyrie' Album, Reveal 'On Graveyard Hill' Single». Loudwire. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  44. Shaffer 2019
  45. Pelley 2022
  46. Deville 2022
  47. Rettig 2022
  48. Krol 2022
  49. Paz Lenchantin [@PazLenchantin] (July 13, 2016). «I'm extremely pleased and honored to announce that I am officially a permanent member of PIXIES!…» (Թվիթ) – via Թվիթթեր.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pixies» հոդվածին։