Jump to content

The Plant List

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Plant List
theplantlist.org
ՏեսակՀանրագիտարան
Լեզուանգլերեն
ՍեփականատերՔյուի թագավորական բուսաբանական այգիներ և Missouri Botanical Garden?
ՀեղինակԹագավորական Բուսաբանական Այգիներ, Kew և Միսուրիի Բուսաբանական այգի
Բացվածդեկտեմբեր 2010
Ընթացիկ կարգավիճակ1.1 տարբերակ, սեպտեմբեր 2013

The Plant List, բուսաբանական տեսակների անվանումների ցանկ պարունակող կայք, ստեղծվել է Թագավորական Բուսաբանական Այգիների և Միսուրիի Բուսաբանական այգու կողմից և թողարկվել է 2010 թվականին[1]։ Կայքը ստեղծվել է բոլոր բույսերի մասին հանրամատչելի տեղեկություններ տրամադրելու համար։

2012 թվականի հոկտեմբերին գործարկվեց ևս մի ածանցյալ նախագիծ՝ World Flora Online, որը պետք է առցանց հասանելի դարձնի բոլոր հայտնի բույսերի մասին տեղեկությունները մինչև 2020 թվականը[2]։

Այս պահին նաև գործում է մեկ այլ նախագիծ՝ International Plant Names Index, որում ներգրավված է նաև ԹԲԱ-ն։ Այս նախագիծը նպատակ է դնում հրապարակել անվանումները, առանց դրանց ընդունված լինելուն սպասելու։ Նոր ավելացված անունները ավտոմատ կերպով ավելացվում են World Checklist of Selected Plant Families տվյալների բազայում, որն էլ իր հերթին ընկած է the Plant List-ի հիմքում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Plant List-ում առկա են բույսերի տեսակների1 064 035 գիտական անվանումներ[3]։ 350,699 ընդունված տեսակների անվանումներ են, որոնք պատկանում են բույսերի 642 ընտանիքների և 17,020 ցեղերի[4]։ The Plant List ընդունում է մոտ 350,699 չկրկնվող տեսակներ, որոնց հղվում են 470,624 կրկնանուններ, այսինքն որոշ տեսակները տվյալների բազայում առկա են մի քանի անունների տակ։ 2014 թվականի դրությամբ The Plant List նշել է ևս 243,000 անվանումներ - որպես «չճշտված», ինչը նշանակում է, որ գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, արդյոք այդ տեսակը առանձին կենսաբանական տեսակ է, թէ պատկանում է արդեն իսկ ընդունված 350,699 տեսակներից մեկին։

Հասարակական հետաքրքրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2010 թվականին The Plant List կայքը գործարկվեց, այն գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, հիմնականում իր հանրամատչելի տեղեկությունների տրամադրման համար։ Fox News-ը հատկապես ուշադրություն դարձրեց մեծ թվով կրկնանունների վրա, նշելով, որ փաստորեն առկա է կենսաբազմազանության «զարմացնող պակաս»[5]։ Նշվեց նաև այն փաստը, որ The Plant List-ը ստեղծվել է փաստորեն անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի ստեղծած Index Kewensis (IK) բույսերի ցանկի հիման վրա, որը նա սկսել էր վարել 1880-ականներից։ ԹԲԱ-ն շարունակաբար զարգացրել է այս ցանկը ամեն տարի ավելացնելով մոտ 6000 տեսակներ, սկզբնական 400000 տեսակներին[5]։ Այնուամենայնիվ, IK-ն (որը մինչև avoided 1913 թվականը խուսափում էր տեսակների մասին եզրակացություններ կատարելուց) այժմ կազմում է International Plant Names Index-ի մաս, այլ ոչ The Plant List-ի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «World's Largest Plants Database Assembled». discovery.com. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  2. «Website of the World Flora Online Consortium». The World Flora Online Consortium. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. «Summary Statistics». The Plant List. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  4. «US, British scientists drew up the comprehensive list of world's known land plants». CBC.
  5. 5,0 5,1 «World's Plant Life Far Less Diverse Than Previously Thought». Fox News. 2010 թ․ դեկտեմբերի 30.
  6. «About the Index Kewensis». International Plant Names Index. 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]