Jump to content

The long dark

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The long dark
Изображение логотипа
ՄշակողHinterland Studio?
ՀրատարակիչHinterland Studio?
ԴիստրիբյուտորSteam, Humble Store[1], Microsoft Store, PlayStation Store, Էպիկ գեյմզ սթոր, PlayStation Plus Premium[2] և GOG.com
Միջերեսի լեզուանգլերեն[3], գերմաներեն[3], ռուսերեն[3], ֆրանսերեն[3], իսպաներեն[3], ֆիններեն[3], ճապոներեն[3], կորեերեն[3], նորվեգերեն[3], պորտուգալերեն[3], պարզեցված չինարեն[3], շվեդերեն[3], ավանդական չինարեն[3], թուրքերեն[3], բրազիլիական պորտուգալերեն[3], հոլանդերեն[3], իտալերեն[3] և լեհերեն[3]
ԿոմպոզիտորCris Velasco?
ՎայրԿանադա
Թողարկման թվականօգոստոսի 1, 2017
ՊլատֆորմներԼինուքս, Windows, մաքՕՍ[3], Xbox One և PlayStation 4
ՇարժիչUnity
Ժանրարկածային էքշն, համակարգչային ռազմավարական խաղ, գոյատևման խաղ և post-apocalyptic video game?[4]
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[3]
USKUSK 12[5] և USK 12[6]
ESRBESRB T[7]
Կրիչթվային բաշխում
🌐thelongdark.com(անգլ.)

The Long Dark (թարգմանաբար` Երկար խավար ), գոյատևման ժանրի նմանարկիչ-համակարգչային խաղ առաջին դեմքից` բաց աշխարհի տարրերով, որը մշակվել է կանադական Hinterland ընկերության կողմից` Microsoft Windows и OS X (Մաք ՕԷս Տաս) օպերացիոն համակարգերի համար։ Խաղի ալֆա տարբերակը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին, Steam-ի վաղ հասանելիության շրջանակներում[8]։ Խաղի հեղինակները դրամահավաք են կատարել Kikstarter հարթակում 2013 հոկտեմբերին[9]։ The Long Dark-ը Hinterland Studio-ի դեբյուտային նախագիծն է։ Խաղը դրական արձագանք է ստացել դեռ ալֆա վերամշակման ժամանակ[8]։ Թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 1-ին։

The long dark-ը ստեղծվել է գոյատևման ժանրով, առաջին դեմքի անունից։ Տեղանքներն իրենցից ներկայացնում են բաց աշխարհ, խաղի գործողություները որոշակիորեն տեղի են ունենում Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի արվանձաններում ինքնաթռի անհայտ գլոբալ աղետի պայմաններում կործանումից հետո, որն ուղևորվում էր դեպի Ալյասկայի Սիտկա քաղաք։ Խաղացողը ողջ մնացած օդաչուի դերում է։ «Գոյատևում» ռեժիմով խաղի նպատակն է ողջ մնալ որքան հնարավոր է ավելի երկար ժամանակ։ Խաղը իր մեջ ներառում է սիմուլյատորի տարրեր. առկա է շրջակա միջավայրի ջերմաստիճանի ցուցիչ, կալորիաների քանակի, հագեցման/սովի և հոգնածության ցուցիչներ, ինչպես նաև նմանեցվում en օդի ջերմաստիճանը, քամու արագությունը և վայրի բնությունը (այդ թվում և` վայրի կենդանիների կյանքը)[10][11]։

The Long Dark-ը կանադական Hinterland Studio խաղերի մշակման ընկերության դեբյուտային ծրագիրն է։ Ընկերությունը ձևավորվել է 2014 թվականին Ռաֆայել վան Լիրոպի կողմից, որն ավելի վաղ եղել է Company of Heroes ընկերության պրոդյուսերներից մեկը և գլխավորել է Far Cry 3 խաղի ստեղծումը, նրա լիակատար գլխավորությամբ է անցել Warhammer 40,000: Space Marine խաղի մշակումը։ Նրանից բացի խմբի մեջ են եղել Saints Row և Red Faction ծրագրերի տեխնիկական տնօրեն Ալան Լորանսը, League of Legends-ի արթ-տնօրեն Հոկիո Լիմը, God of War խաղերի շարքի սցենարի հեղինակ Մարիաննա Կրավչիկը և Mass Effect և Baldur's Gate խաղերի շարքի աուդիո-պրոդյուսեր Դեյվիդ Չենը[12][13]։ 2014 թվականի մարտին խմբին է միացել The Elder Scrolls III Morrowind-ի առաջատար դիզայներ Քեն Ռոլսթոնը[14]։ Հերոսներին հնչյունավորել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մարկ Միրը, Ջենիֆեր Հեյլը, Դեյվիդ Հեյթերը և էլիաս Թաուֆեքսիսը[15]։

Բնանկար խաղային աշխարհից

Քննադատները դեռ թողարկումից առաջ նշել են, որ խաղի գոյատևման համար շատ հմտություն է պահանջվելու, ինչին ստուդիայի ղեկավար Ռաֆաելը պատասխանել է հետևյալ խոսքերով[16].

Այո, մեր խաղն իհարկե մարտահրավեր է նետում, բայց մենք չենք ուզում ստեղծել չափազանց կամ չհիմնավորված դժվար մի ինչ-որ բան։ Մենք չենք ուզում սովորեցնել խաղացողներին, այլ մենք ուզում ենք, որպեսզի խաղացողներն ինքնուրույն սովորեն։

2014 թվականի վերջին խաղը Steam վաղ հասանելիության շրջանակներում վաճառվել է ավելի քան 250 հազար անգամ[17][18]։ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին խաղի հեղինակները նշել են, որ այն հաղթահարվել է 500 հազար նմուշի սահմանը Steam հարթակում[19]։ Ամանորյա տոնավաճառի ժամանակ նույն Steam հարթակում խաղը հայտնվել է բեսթսելլերների ցուցակում, ինչպես նաև ներկայացվել է մի շարք այլ անվանակարգերում և խաղերի թեմատիկ խմբերում[20]։

2015 թվականի դեկտեմբերի 16-ին IGN պորտալում մի բացառիկ թրեյլեր է ցուցադրվել, որի մեջ ասվում էր, որ 2016 թվականի գարնանը կթողարկվի The long dark-ի սյուժետային գծի առաջին դրվագը։ Առաջին դրվագի թողարկումը լինելու է որպես պաշտոնական ռելիզ, այդ պատճառով խաղը դուրս կգա ալֆա փորձարկման ռեժիմից։ Առաջին դրվագի շարունակականությունը նախատեսվում 3-5 ժամեր, որը, ինչպես ասում են հեղինակները, նախորդ դրվագներից երկար է մեկ ժամով։ Ընդհանուր խաղի տևողությունը կազմում է 12 ժամ։ Սյուժետային ռեժիմի առանձնահատկությունը հսկիչ կետերի առկայությունն է, իսկ դրվագների 1/4-ից ավելին ընթանալու է նոր տեղանքներում[21]։ 2016 թվականի հոկտեմբեր ամսին հեղինակային խմբին միանում է Ռիմ Լավջոյը, ով մասնակցել է Portal, Portal 2 և Valve-ի այլ խաղերի, ինչպես նաև` Halo 5 խաղի մշակմանը[22]։

2017 թվականի մայիսի 4-ին հայտարարվել է The Long Dark-ի առաջին սեզոնի հինգ դրվագից երկուսի թողարկումը` «WINTERMUTE» (Ձմեռային լռություն) անվանումով։ Դրվագի թողարկումը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին[23]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը մեծաթիվ դրական արձագանքներ է ստացել դեռ ալֆա տարբերակում։ Time ամսագրի վերլուծության մեջ հոդվածի հեղինակ Մեթ Պեքհամը նկարագրել է խաղը որպես շատ «ռոմանտիկ, ցրտի, մահվան, մոռացության և գիշերային խավարի անխուսափելի մոտիկության սահմանին գտնվող»[24]։ Շաուն Մաքիննիսը GameSpot-ի իր քննադատության մեջ նշել է, որ խաղը գոյատևման ժանրում առանձնանում է նրանով, որ խաղային գործընթացը հենվում է առավելագույնս իրական պայմանների վրա, այլ ոչ թե հորինված զոմբինների վտանգի, ինչպես DayZ կամ մարդակերների վտանգի, ինչպես The Forest խաղերում[25], ինչն ընդգծվում է նաև Գրիֆին Մաքելրոյի կողմից Polygon ամսագրում[26]։ Շաունը մեծապես գնահատել է խաղի տեսողական բաղադրիչը` հիանալի անվանելով «մաքուր մինիմալիզմի, վառ գույների և ընդգծված եզրերի համադրությունը, որոնք ստեղծում են կենդանացած կոնցեպտ արթի մթնոլորտ»։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշում է քննադատը, խաղն ապշեցնում ողջ մնալու հարցում իր դաժանությամբ և անողոքությամբ, որտեղ հերոսը կարող է մահանալ բազմաթիվ գործոններից որևէ մեկի հանդեպ անգամ ամենափոքր անուշադրության պատճառով, որոնք ազդում են մարդու կյանքի վրա[25]։

IGN-ի քննադատ Մայք Մահարդին սա անվանել է վտանգ « բոլոր կողմերից», նշելով որ Hinterland Studios-ի հեղինակներին հաջողվել է ստեղծել գոյատևման ժանրի մի խաղ, որտեղ վայրի գազանների վտանգին հավասար է քաղցից, գերհոգնածությունից կամ գերսառեցումից մահանալու վտանգը[16]։ Մայքի խոսքերով The Long Dark-ի հաջողության գրավականը ամեն ինչ սառը և ճիշտ կշռադատելու և ըստ առաջացող իրավիճակների արագ կողմնորոշվելու կարողությունն է։ Բայց ըստ քննադատի չնայած տարբեր վտանգների առկայությանը` խաղի աշխարհը որ մի կերպ չի վանում, այլ ցույց է տալիս աշխարհի գեղեցկության ու իրավիճակի դաժանության հակադրությունը։ Չնայած խաղացողի խաղի վերջնական նպատակի բացակայությանը` խաղացողը ցանկանում է խաղալ` միայն այս հակասող աշխարհում հայտնվեկու հնարավորության համար[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Humble Store
  2. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Steam — 2003.
  4. Pages in category "Post-apocalyptic video games" // Category:Post-apocalyptic video games - Wikipedia
  5. USK Classification Database (գերմ.)
  6. USK Classification Database (գերմ.)
  7. ESRB rating database
  8. 8,0 8,1 «The Long Dark on Steam» (անգլերեն). Steam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «THE LONG DARK, a first-person post-disaster survival sim by Hinterland». Kickstarter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «The Long Dark — FAQ». Hinterland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. Фазиль Джинджолия (8 октября 2014). «Превью The Long Dark» (ռուսերեն). Игры@Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 11 января 2015-ին.
  12. «Ex-Relic, BioWare, Riot, Volition devs form Hinterland Studio». Hinterland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. «Hinterland Games team». Hinterland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. «Elder Scrolls Veteran Ken Rolston Joins The Long Dark» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Jennifer Hale voices a playable character in The Long Dark» (անգլերեն). Eurogamer. 2014 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. 16,0 16,1 16,2 Mike Mahardy (4 августа 2014). «I Was Hunted by Wolves in The Long Dark» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «The Long Dark купили более 250 тысяч раз» (ռուսերեն). Игромания.ру. 20 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 24 января 2014-ին.
  18. «The Long Dark has sold 250k copies on Steam Early Access» (անգլերեն). Eurogamer. 20 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 24 января 2014-ին.
  19. «Сообщество Steam :: Групповые объявления :: The Long Dark». steamcommunity.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  20. «Hinterland Studio on Twitter». Twitter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  21. Юлия Позднякова (16 декабря 2015). «The Long Dark обзаведётся сюжетным режимом в 2016 году» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 8 февраля 2016-ին.
  22. «News Week - 10/17/16». realmlovejoy.blogspot.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  23. «The Long Dark - News - Story Mode». www.thelongdark.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  24. Matt Peckham (16 июля 2014). «Survival Game The Long Dark Coming to Steam in September» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  25. 25,0 25,1 Shaun McInnis (15 июля 2014). «The Long Dark Is a Brutal Yet Beautiful Twist on the Survival Genre» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  26. Griffin McElroy (31 июля 2014). «The Long Dark is a quieter take on DayZ, and it's still terrifying» (անգլերեն). Polygon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]