Jump to content

Իլյա Արբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Արբատով
Դիմանկար
Ծնվել էմարտի 6 (18), 1894[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբալետի պարող և բալետմայստեր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1]
Պարգևներ և
մրցանակներ

Իլյա Արբատով (իսկական անուն-ազգանունը՝ Եղիա Յաղուբյան, մարտի 6 (18), 1894[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), հայ ազգային բալետի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Արբատովը 1916-1921 թթ. Թիֆլիսում սովորել է Պերինիի բալետի ստուդիայում, աշակերտել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մորդկինին։

Թատերական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922–1926 թթ. եղել է Բաթումի թատրոնի պարող, 1926–1938 թվականներին՝ նաև բալետմայստեր Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի, Կազանի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոններում։ Այդ տարիներին բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», Լեո Դելիբի «Կոպելիա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» և այլ բալետներ։ Այդ ընթացքում նաև մի շարք արտիստների է ուսուցանում և դասավանդում, օրինակ՝ Օրդոյան եղբայրներին։

1938–1958 թթ., ընդմիջումներով, եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր բալետմայստերը։ Այս թատրոնում Արբատովը ստեղծել է մի շարք բարձրարվեստ բեմադրություններ՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռեյնգոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» և այլ բալետներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներում բեմադրել է պարային տեսարանները։

Արբատովը՝ որպես մենապարող, ստեղծել է մի շարք ցայտուն կերպարներ, որոնցից ուշագրավ են Գիրեյը («Բախչիսարայի շատրվանը»), Լի Շանֆուն և Պետրոս I-ը ( Գլիերի «Կարմիր կակաչ» և «Պղնձե հեծյալը»), Գաբոն («Երջանկություն»), Մաթոն («Սևան»)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Արբատով Իլյա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Արբատով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 705