Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

– 1°Շ–ից ցածր է, ամռանը4 մինչե 15°C։ Աղիությունը հս–արլ–ում մինչե 32°/00 է, արմ–ում՝12– 15°/00> հատակում՝ մոտ 35°/00։ Մակընթացությունը կեսօրյա է, ալիքի բարձրությունը՝ մինչե 2 մ։ Սառցակալում է դեկտեմբերից մայիս։ Հանդիպում են սառցասարեր։ Կա նավարկություն, ձըկն– արդյունագործություն։ Նավահանգիստ– ներն են Քվեբեկը, Սեթ Իյը։

ՍՈՒՐԲ ԼՈՒՅՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում։ Դերսիմ լեռ– նային շրջանում, Ներքին Տավրոսի հվ․ լեռնաշղթաներից է։ Սկսվում է Մերջան լեռնաշղթայից և ձգվում հվ․ մոտ 80 կմ ու վերջանում Մնձուր և Փերի (Քղի) գե– տերի միախառնման շրջանում։ Մ․ Լ․ լ․ միջին բարձրության ծալքաբեկորային էրոզիոն–դենուդացիոն լեռնաշղթա է, կազմված մեզոգոյի օֆիոլիտներից ու նստվածքային ապարներից, էոցենի ֆլի– շից և միոցենի նստվածքային ապարնե– րից։ Լանջերը անտառապատ են, խիստ զառիթափ և մասնատված խորը հովիտ– ներով ու կիրճերով։ Զրբաժանային հատ– վածներում տարածված են լեռնային մար– գագետիններ։

ՍՈՒՐԲ Ւ»ԱՁ, ՌՍՖՍՀ Ստավրոպոլի մար– զի Բուդյոնովսկ (1920–35-ին և 1957– 1973-ին՝ Պրիկումսկ) քաղաքի նախկին (1799–1920) անվանումը։ Հիմնադրել են Բաքվի, Դերբենդի, Մուսկարի գավառնե– րից և Ղարաբաղից գաղթած հայերը, Հին Մաջառ բնակավայրի տեղում։ Կայսերա– կան հրովարտակով քաղաքին հատկաց– վել է 12 հզ․ դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են պետ․ հարկերից, զինվ․ ծառայությունից։ Բնակչությունը զբաղվել է հիմնականում երկրագործու– թյամբ և գինեգործությամբ։ 1830-ին Ս․ խ․ ունեցել է 60 տուն հայ բնակիչ և փայտա– շեն եկեղեցի։ Քաղաքի բնակչությունն ստվարացել է XIX դ․ կեսին, երբ այնտեղ են տեղափոխվել մեծ թվով հայեր՝ Ղգլա– րի և Մոզդոկի գավառներից։ Ռուս, կառա– վարությունը քաղաքին շնորհել է նոր ար– տոնություններ, այդ թվում՝ հայկ․ դա– տարան ստեղծելու իրավունք։ 1861-ին Ս․ Խ․ ունեցել է 3 հզ․ բնակիչ (480 տուն), գործել են երկու եկեղեցի։ XIX դ․ վերջին Ս․ Խ–ի հայ համայնքը (կազմել է բնակչու– թյան մոտ 99%–ը) առետր․, հոգեոր և մշակութային սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի մյուս հայկ․ գաղթավայրերի և Հայաստանի հետ։ Ս․ խ–ում բացվել են արական (1872) և իգական (1892) դպրոց– ներ, որոնցում սովորել են մոտ 100 աշա– կերտ։ Արական դպրոցին կից հիմնվել է գրադարան–ընթերցարան։ Ս․ Խ–ի հայ համայնքը գոյատեել է մինչե 1920-ական թթ․ վերջը։ Գր կ․ Акты собранные Кавказской архео– графической комиссией, т․ 6, ч․ 2, Тифлись, 1881; Бутков П․ Г*, Материалы для Новой истории Кавказа с 1722 по 1803 гг․, т․ 1, ч․ 2, СПБ, 1869; Гукасянц Л․, Селение Карабаглы, Владикавказ, 1914․ Լ․ Պողոսյան

ՍՈՒՐԲ ՒԱՁ ԳՅՈՒՂ, գյուղ Արմ․ Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի խիզան գա– վառի համանուն գավառակում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանու– թյամբ, հացահատիկի, ծխախոտի, բամ– բակի մշակությամբ, անասնապահու– թյամբ, արհեստներով։ Գյուղում կար եկե– ղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՈՒՐԲ ՒԱՁ ՎԱՆՔ Ղ ր ի մ ու մ, հայկա– կան միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ Ղրիմի մարզի աոարի Կրիմ քաղաքից մոտ 4–5 կմ հեռու, ան– տառապատ լեռան լանջին։ Ըստ գմբեթի թմբուկի վրայի արձանագրության եկե– ղեցին կառուցել են Հովհաննեսը և նրա եղբայրները (շինարարությունը սկսվել է 1338-ին)։ Եկեղեցին արտաքուստ ուղղան– կյուն է, ներքուստ՝խաչաձե, չորս անկյուն– ներում աբսիդներով ավանդատներով, որոնցից արևմտյանները սլաքաձե մեծ կամարներով բացվում են դեպի արմ․ խաչաթևը։ Կառուցված է կոպիտ մշակված քարով, կրաշաղախով, իսկ ներսից՝ գլա– նաձև, դրսից՝ 12նիստանի թմբուկով գըմ– բեթը՝ սրբատաշ քարով։ Թմբուկը զար– դարված է դեկորատիվ կամարաշարով։ Ղրիմի Սուրբ խաչ վանքի (XIV դ․) հատակա– գիծը Եկեղեցու ներսի հարդարանքը համեստ է՝ մույթերի իմպոստները և մկրտության ավազանի խորշը մշակված են ստալակ– տիտներով, թմբուկի հիմքը՝ կամարիկ– ներով։ Ներսից պատերը սվաղված են։ Շքեղ է ձևավորված եկեղեցու արմ․ մուտ– քը․ կիսասյուներն ունեն երկաստիճան խոյակներ, դռան վերևում կա խորշ, Աստ– վածածնի և մանուկ Քրիստոսի պատկե– րով որմնանկարով։ Եկեղեցուն արմ–ից կից է գավիթը (XVI դ․), որն ընդարձակ, ներ– սից սվաղված, եռանավ դահլիճ է (10,31 X Х8․82 մ)% երկու մույթերի և սլաքաձև կամարների վրա հենվող թաղակապ ծած– կով։ Ունի կղմինդրե երկթեք տանիք ։ Գավ– թի հվ–արմ․ անկյունի քարե աստիճանները բարձրանում են դեպի ուղղանկյուն մի շինություն, որը որպես զանգակատուն է ծառայել։ Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1551 թ․։ Վանքի բակի արմ․ կողմում սե– ղանատունն է՝ միմյանց կից երկու շեն– քերով (XVI դ․ 2-րդ կես)։ Հս․ ավելի մեծ շենքը խոհանոց–ճաշարանն է՝ երկու մույ– թով և սլաքաձև կամարներով, թաղակապ ծածկով։ Հս․ պատում խոշոր կրակատե– ղին է․ մուտքը բացվում է արի պատում։ Հվ–ից կից է երկրորդ շենքը (հավանաբար լրացուցիչ ճաշասրահը՝ ուխտավորների համար), որի ներսից մուտք կա դեպի նկուղային հարկ։ Վերջինի դեպի դուրս բացվող նեղ լուսամուտները հրակնատ– ների են նման։ Մեղանատան վերին՝եր– րորդ հարկը հիմնովին վերակառուցվել է XIX դ․ 60-ական թթ․։ վանքի համալիրի հվ․ կողմում բնակելի երկհարկանի մաս– նաշենքն է, յուրաքանչյուր հարկում ութա– կան խուցերով, որոնց առշե փայտե սյու– նասրահ է ձգվում ^Մասնաշենքը կառուցել է արքեպիսկոպոս Հակոբը, 1719-ին։ Հա– մալիրի հվ–արմ․ անկյունում գոմն է (XVII դ․), որը կից է վանքի դարպասի առջև շինված նախասրահին։ Դարպասը, պարիսպները հիմնովին վերակառուցել և եկեղեցին վերանորոգել է Ղրիմի ար– քեպիսկոպոս Ադամը, 1751-ին։ վանքի բակում կա աղբյուրի երկու շենք՝ շինված սրբատաշ քարից, որոնցից ներքևինի սլաքաձև կամարով շրջափակված պատի մակերեսը ճոխ հարդարված է բուսական և երկրաչափական զարդաքանդակներով ու ստալակտիտներով։ Վանքի բոլոր շի– նությունները իրենց հորինվածքներով, մանրամասներով և հարդարանքով հա– րազատ են Հայաստանի XIV–XVIII դդ․ կառուցողական արվեստի ավանդներին և Ղրիմի հայկ․ գաղթավայրի ճարտ․ լավա– գույն ստեղծագործություններն են։ Վան– քը եղել է նաև խոշոր մշակութային կենտ– րոն։ Նրա գրչատանը բազմաթիվ ձեռա– գրեր են ընդօրինակվել։ Գրկ․ Якобсон А․ Л․, Армянская сред– невековая архитектура в Крыму, «Византий– ский временник», т․ 8, М․–Л․, 1956; Дом– бровский О․, Сидорен ко В․, Сол- хай и Сурб-хач, Симферополь, 1978․ Մ․ Հասրաթյան

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ, գյուղ Արմ․ Հայաստա– նում, Մեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Տերիկ գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 560 հայ բնակիչ (70 տուն)։ Զբաղ– վում էին այգեգործությամբ, պարտիզպա– նությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵԻ ԿՂԶԻ (Saint Helena Island), կղզի Ատլանտյան օվկիանոսի հվ․ մասում, Մեծ Բրիտանիայի գաղութը։ Տարածությունը 122 կմ2 է, բն․՝ 5,1 հզ․։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Ջեյմսթաուն։ Կազմված է գլխավորապես բազալտներից։ Հվ․ մասում կան հանգած հրաբուխների խառնարաններ։ Բարձրու– թյունը մինչե 818 մ է։ Կլիման արևադար– ձային, պասսատային է։ Տարածված են մարգագետիններն ու թվւուտները։ Մշա– կում են նորզելանդական վուշ։ Հայտնա– գործել են պորտուգալացիները, 1502-ին։ Նապոլեոն I-ը 1815-ին աքսորվել է Մ․ Հ․ կ․, որտեղ էլ մահացել է 1821-ին։

ՍՈՒՐԲ ՂԱ&ԱՐ, կղզի Ադրիատիկ ծովում, Վենետիկից մոտ 4 կմ հվ․։ 810-ից հիշա– տակվում է որպես Ֆուզինայի Ս․ Հիլա– րիոն վանքի Բենեդիկտյան միաբանու–