Նմուշներ Վիեննայի հայկական տպագրու– թյունից Լույս են ընծայվել մի շարք բառարաններ, այդ թվում՝ հայ–թուրք․ (Հ․ Պոգանճյան, 1838, 1858, Ե․ Չագըճյան, 1850), գերմ․- հայերեն (Ա․ Կոլյավ, 1889), ֆրանս․–հայ․- թուրք․ (Ս․ էմինյան, 1853, 1871), հուն․- իւոալ․-հայ․-թուրք․ (Ա․ և Ս․ Ազարյան– ներ, 1848) են։ Հրատարակվել են եվրո– պացի նշանավոր հայագետների՝ Հ․ Կարս– տի, Հ․ Գելցերի, Ա․ Կարիերի, Ֆ․ Կոնի– բերի, Հ․ Հյուբշմանի, Հ․ Մարկվարտի, Հ Պեդերսենի և այլոց երկերը, ինչպես և Հ․ Աճաոյանի, Ն․ Ադոնցի, Ս․ Մալիւասյան– ցի, Հ․ Մանանդյանի, Ն․ Մառի աշխատու– թյունները, հայ գրողներից Պ․ Դուրյանի, Րաֆֆու, Ա․ Իսահակյանի, անւոիկ ու եվրոպ․ հեղինակներից Քսենոֆոնի, Ցի– ցերոնի, Վ․ Շեքսպիրի, Զ․ Բայրոնի և ուրիշների ստեղծագործությունները։ Այս– տեղ լույս են ընծայվել շատ դասագրքեր՝ Վիեննայի Մխիթարյանների մի շարք դպրոցների համար, ինչպես և մանկական գրքեր՝ «Կրթական և զբոսալի տետրակ– ներ» մատենաշարով։ Շարունակվել է տպագրվել հայատառ թուրք, գրականու– թյուն։ Տպագրվել են․ 1819-ին՝ «Ծանոթու– թիւնք վաճառագիտութեան», 1847-ից՝ <Եվրոպա>, 1887-ից՝ <<,անդես ամսօրյա» պարբերականները։ Տպարանն իր տպա– գրական արվեստի համար արժանացել է մրցանակների։ Գրկ․ Ա կ ի ն յ ա ն Ն․, Ակնարկ մը Վիեն– նական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն․, 1912։ Լ U ո ն– յ ա ն Գ․, Տայ գիրքը և տպագրության ար– վեստը, Ե․, 1958։ Ընդհանուր գրացուցակ Մխի– թարյան գրավաճառանոցի․ 1776–1972, Վնն․, 1972։ Իշխանյան Ռ․, Տայ գիրքը, Ե․, 1981։ Տես նաԱ Մխիթարյան միաբանություն հոդվածի գրականությունը։ Ռ․ Իշխանյան
ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ, Վիեննայի Մխիթարյան միա– բան ու թյան տպարան, հիմնել են 1811-ին Տրիեստից Վիեննա տեղա– փոխված Մխիթարյանները։ 1812-ին լույս է ընծայվել առաշին գիրքը՝ «վարք Մա– րիամու»-ն։ 1837-ին տպարանում բացվել է տառաձուլարան։ Այս շրջանում տպարա– նը կատարել է հայկ․ գաղթավայրերի տա– ռաձուլման պատվերներ (հիմնականում «վիեննական» տառատեսակներով)։ 1893-ին տպարանն ունեցել է 50 լեզվով տառատեսակ (այդ թվում՝ չին․, ճապոն․, հնդկ․ են)։ Գրքերից բացի տպագրվել են հունգարական թղթադրամներ, Դ․ Դի– միտրովի հակաֆաշիստական թռուցիկ– ներն ու գրականությունը (տես նաև Վիեն– նայի, հայկական տպագրություն)։
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Վիեն– նայի Մխիթարյան միաբան ու– թյան մատենադարան, հայերեն ձեռագրերի, գրքերի ու պարբերականնե– րի պահպանման կենտրոն Վիեննայում։ Հիմնել են Վիեննայի Մխիթարյանները, 1811-ին։ Վ․ մ–ի դերը մեծացել և հա– վաքածոները հարստացել են մասնավո– րապես XIX դ․ 2-րդ կեսին, երբ միաբա– նությունը դարձել է ուսում, և հայագիտ․ կենտրոն։ Մատենադարանում պահպան– վում է 2600 ձեռագիր (1984), այդ թվում՝ Թորոս Ռոսլինի, Աարգիս Պիծակի և այ– լոց ձեռքով նկարազարդված արժեքավոր մատյաններ։ 1895-ին տպագրվել է Հ․ Տաշ– յանի կազմած Վ․ մ–ի ձեռագրացուցակի առաջին հատորը, 1964-ին՝ երկրորդ հա– տորը (Հ․ Ոսկյան), 1983-ին՝ երրորդը (Օ․ Աեքուլյան)։ Հայերեն գրքերի և պար– բերականների թիվը ավելի քան 150 հզ․ է, հայագիտությանն ու արևելագիտու– թյանը վերաբերող օտարալեզու գրքերի– նը՝ ավելի քան 10 հզ․։ Գրքային հավա– քածոն համալրվում է ՀՍՍՀ–ից ու սփյուռ– քի գաղթավայրերից ստացվող հրատա– րակություններով։ Վ․ մ․ սերտ կապերի մեջ է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի և հանրապետության գիտ․ այլ հաստատությունների ու գրա– դարանների հետ։ Գրկ․ԱկւԿյ աԿ Ն․, Ակնարկ մը Վիեն– նական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն․, 1912։ Խ․ Սամվեւյան
ՎԻԵՆՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ (Wiene Staatsoper) (մինչե 1918-ը՝ Վիեննա– յի պալատական օպեր ա), խո– շորագույն օպերային թատրոն, Ավստ– րիայի երաժշտ․ մշակույթի կենտրոն։ Վիեննայի պալատական օպերան ստեղծ– վել է XVII դ․ կեսին։ XVII-XVIII դդ․ ներ– կայացումները տրվել են տարբեր թատ– րոններում։tXVII դ․–XVIII դ․ սկզբին թատրոնի խաղացանկի հիմքը կազմել են իտալ․ օպերաները։ XVIII դ․ կեսից Վիեն– նայի պալատական օպերայի վրա էական ազդեցություն է գործել Ք․ Վ․ Գւյուկի օպերային ռեֆորմը, ձեավորվել է ազգ․ օպերային ոճ (Ի․ Ումլաուֆի, Կ․ Դիտերս– դորֆի, Վ․ Ա․ Մոցարտի օպերաների բեմա– դրությունը)։ XIX դ․ թատրոնում բեմադըր– վել են գերմ․, ավստր․, իտալ․ և ֆրանս․ կոմպոզիտորների օպերաներ, հանդես են եկել Եվրոպայի ականավոր շատ երգիչներ։ 1880-ական թթ․ Հ․ Ռիխտե– րի (երաժշտ․ դիրեկտոր և դիրիժոր՝ 187*5-ից) և հատկապես Գ․ Մահլերի (թատ– րոնը ղեկավարել է 1897–1907-ին) գոր– ծունեության շնորհիվ Վ․ պ․ օ․ դարձել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոն– ներից մեկը։ 1869-ին թատրոնը ստացել է սեփական շենք։ Այստեղ բեմադրվել են Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Ռ․ Վագ– ների, Զ․ Վերդիի, Կ․ Դեբյուսիի, Ռ․ Շտրա– ուսի, ինչպես և (Վիեննայում առաջին անգամ) Պ․ Ի․ Չայկովսկու («Եվգենի Օնե– գին», «Պիկովայա դամա», «Իոլանտա») օպերաները։ 1920-ական թթ․ թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել Ա․ Շյոնբերգի, է․ Կշենեկի, Ա․ Բերգի, է․ Կոռնգոլդի օպերաները։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1938–44) թատրոնը ճգնաժամ է ապրել։ 1945-ին Վիեննայի ռմբակոծման ժամանակ թատ– րոնի շենքը ավերվել է (վերականգնվել է 1955-ին)։ 1945-ին երկրի ազատագրու– մից հետո Վ․ պ․ օ․ կրկին նվաճել է Ավստ– րիայի առաջատար երաժշտ․ կենտրոնի փառքը։ 1940–60-ական թթ․ թատրոնի խաղացանկում դասական գործերի կող– քին տեղ են գրավել ժամանակակից կոմ– պոզիտորների օպերաներ (Կ․ Օրֆ, Վ․ էգկ, Պ․ Հինդեմիթ, Ֆ․ Պուլենկ, Ի․ Պիցետտի և ուրիշներ)։ Այստեղ հանդես են եկել Ավստրիայի և uiji երկրների լավագույն երգիչները, խոշորագույն դիրիժորներ Կ․ Կրաուսը, Ռ․ Շտրաուսը, Բ․ Վալտերը, Օ․ Կլեմպերերը, Վ․ Ֆուրտվենգլերը, Ցո․ Կրիպսը, Վ․ դե Սաբատան, Կ․ Բյոմը, Դ․ Միտրոպուլոսը, Լ․ Բեռնստայնը և ուրիշներ։ 1956–64-ին Վ․ պ․ օ․ գլխավո– րել է Հ․ Կարայանը։ 1971-ին Վ․ պ․ օ․ հյուրախաղերով հանդես է եկել ՍԱՀՄ–ում։ Գրկ․4 е р н а․ я Е․, Австрийский музы– кальный театр до Моцарта, М․, 1965; К г а- 1 i k Н․, Die Wiener Oper, Wien, 1962․
ՎԻԵՆՏՅԱՆ (Vientiane), Լաոսի մայրա– քաղաքը։ Վ․ նահանգի վարչական և երկ– րի տնտ․ հիմնական կենտրոնը։ 250 հզ․ բն․ (1984)։ Տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ Մեկոնգ գետի ձախ ափին։ Ունի օդանավակայան։ Զարգացած է գե–