կառուցված կիսամշակ բազալտե քարե–րից, իր հորինվածքով եզակի է հայ ճար–տարապետության մեջ․ այն արլ–ից արմ․ ձգված միանավ թաղածածկ դահլիճ է» որի ընդերկայնական՝ հս․ և հվ․ պատերը բաց կամարաշարևր են։ Եկեղեցին հետա–գայում, ևավաևաբար պաշտպանական նպատակով, շրջավւակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպան–վել են պարիսպների հետքևրը և մատու–ռի ավերակները։ Մ․ Հասրաթ յան,
ԵՐԻՑԳՅՈԻՂ, Ի ր ի ց գ յ ու ղ, գյուղ Արն– մըտյան Տայաստանում, Էրզրումի վիլա–յեթի Ալաշկերտի գավառում։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկ–րագործությամբ, այգեգործությամբ։ Բնա–կիչները տեղաևանվելև զոհվևլ են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ԵՐԻՑՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի [12(25)․ 4․1904, գ․ Վորոնցովկա (այժմ՝ Կալինի– նո) – 5․4․1968, Երևան), ևայ սովետա–կան անասնաբույծ։ Գյուղատնտ․ գիտ, դ–ր (1963), պրոֆեսոր (1966)։ ՍՄԿԿ աևդամ 1944-ից։ ՏՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ Ավարտել է Երևանի անաս– նաբուծական–անասնաբուժական ինստ–ը (1935)։ Եղել է ՏՍՍՏ գյուղատնտեսու–թյան մինիստրի տեղակալ (1943–46), ապա՝ գիտության գլխավոր վարչության պետ (1953–56), Տայկական գ յ ուղատ ըն– տեսական ինստ–ում ամբիոնի վարիչ (1949–53), ՏՍՍՏ ԳԱ տնտեսագիտու–թյան ինստ–ում՝ սեկտորի վարիչ (1956– 1965), գյուղատնտեսության էկոնոմիկա–յի և կազմակերպման ԳՏԻ–ում՝ տեղա–բաշխման և մասնագիտացման բաժնի վարիչ (1965–68)։ Խ․ Երիցյանի հետ մշա–կելի է անասնապահության վարման հա–մակարգի վերակառուցման, կենդանիների մթերատվության ավելացման միջոցա–ռումներ։ Ե․ զբաղվել է նաև ՏՍՍՏ գյու–ղատնտեսության տեղաբաշխման և մաս–նագիտացման, տավարաբուծության զար–գացման հարցերով։ Պարգևատրվել է Կար–միր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ* Տայկական ՍՍՏ անասնաբուծու–թյան զարգացման հիմնական հարցերը, Ե․, 1957։ Գյուղատնտեսության տեղաբաշխումը և մասնագիտացումը ՛Հայկական ՍՍՀ; լեռնա–յին շրջաններում, Ե․, 1961։ Անասնաբուծու–թյան մեջ աշխատանքի արտադրողականու–թյան բարձրացման ռեզերվները և ուղիները, Ե․, 1962։
ԵՐԻՑՅԱՆ Ալեքսանդր Դավթի (1841 – 1902), հայ պատմաբան, հնագետ։ Սովո–րել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ ռուս, գիմնազիայում։ 1866–67-ին Գ․ Տեր–Աղեքսանդրյանի հետ հրատա– րակել է «Վաճառական» թերթը։ Աշխա–տակցել է «Կռունկ Տայոց աշխարհին», «Մեղու Տայաստանի», «Արձագանք», «Մուրճ», «Փորձ», «Տարազ», «Կավկազ» («Кавказ») պարբերականներին։ 1877– 1878-ի ռուս–թուրքական պատերազմի ժա–մանակ եղել է ևատուկ գործերի հանձնա–կատար գեն․ Մ․ Լոռիս–Մելիքովի և գեն․ Բ․ Շելկովնիկովի մոտ։ Պատերազմից հետո աշխատանքի է անցել պետ․ կալ–վածքների մինիստրությունում, 1886-ից՝ թողել ծառայությունը։ Ե․ բեղմնավոր գործունեություն է ծա– վալել հայ ժողովրդի պատմության, հնա– Ա․ Դ․ Երիցյան Խ․ Ա․ Երիցյան գիտության, ազգագրության, հասարակա–կան մտքի ու մշակույթի ուսումնասիրման բնագավառում։ Տայացքներով ազգային– պահպանողական էր, տուրք է ավել նաև բուրժ․ լիբերալիզմին։ Թերահավատ Էր արդ․ կապիտալիզմի զարգացման նկատ–մամբ, որն, իբր, խոչընդոտում էր հայ առևտրական կապիտալի «կանոնավոր» առաջընթացը։ Գյուղացիության վիճակը բարելավելու համար առաջարկում Էր կիսամիջոցներ, նոր հողերի յուրացում, հարկահանության բարեփոխում նն։ Ե․ համակրանքով էր վերաբերվում հայ ժո–ղովրդի ազատագրական պայքարին թուրք, բռնապետության դեմ։ Ինչպևս բոլոր ազ– գային–պահպանողականները, 1860–70- ական թթ․ քննադատում էր ցարիզմի գա–ղութային քաղաքականությունը Անդր–կովկասում և Առաջավոր Ասիայում։ Սա–կայն 1880-ական թթ․ կողմնորոշվեց դեպի Ռուսաստանը՝ Արևելյան Տայաստանի միացումը Ռուսաստանին դիտելով պատ–մական շրջադարձ հայ ժողովրդի կյան–քում։ 1871–72-ին Գեբեդի ձորում կատարած հնագիտական պեղումների նյութերի հի–ման վրա՝ Ե․ առաջինը ենթադրեց բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունը Անդրկովկասում։ Նա հայտնաբերել ու հրատարակել է արժեքավոր նյութեր կովկասյան ժողո–վուրդների XIX դ․ սոցիալ–տնտեսական պատմության վերաբերյալ։ Ե․ հայ բուրժ․ պատմագրության առա–ջին ներկայացուցիչներից Էր։ Երկ» Ամենայն հայոց կաթողիկոսությունը ն Կովկասի հայք XIX դարում, մաս 1–2, Թ․, 1894–05։ Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի, հ․ 1 (1824-1899), Թ․, 1898։ Գրկ․ Տամբարյան Ա․ Ս․, Ալեք–սանդր Երիցյան, «ՊԲՏ», 1960, № 1։ Ս ա– ր ու խ ա ն յ ա ն Ն․ Բ․, Արևելյան Տայաս–տանի Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչ հեղափոխական հայ պատմագրության մեշ, Ե․, 1971։ Ա․ ՀաԱբարյան
ԵՐԻՑՅԱՆ Գարեգին Ալեքսանդրի [7(19)․ 5․1879, Թիֆլիս – 15․10․1966, Լենին– գրադ], մշակույթի հայ գործիչ, նկարիչ, դրամատուրգ։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1964)։ 1898–1901-ին սովորել է Պետևրբուրգի գեղարվեստի ակադեմիա–յում։ 1906–07-ին Թիֆլիսում հրատարա– կել է «ժգուտ» («Жгут»), «Պետուշոկ» («Петушок») ռուս, հանդեսները, 1912– 1913-ին՝ «Կովկասի լրաբեր» թերթը։ 1909-ից եղել է Զուբալովի անվ․ ժող․ տան հայկ․ բաժանմունքի վարչության անդամ։ Բեմականացրել է Տ․ Թումանյա– նի «Անուշ»-ը (բեմ․ 1909), գրել «Մոտ է գարունը», «Մայաթ–Նովա», «Ուշ լինի, նուշ լինի» և այլ պիեսներ։ 1921–25-ին եղել է Երհանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Աունդուկյանի անվ․) նկարիչը, ձևավորել Շիլլերի «Ավազակները»-ը, Դե– միրճյանի «Դատաստան»-ը, Մոլիերի «Դոն–ժուան»-^ «Երևակայական ևիվանդ»-ը, Շեքսպիրի «Օթելլո»-ն ևն։ 1925-ից ապրել է Լենինգբադում։ Տրատարակել է «Տուշեր Ստեփան Շահումյանի կյանքից» գիրքը (1966)։ Բ․ Հովակիմյան
ԵՐԻՑՅԱՆ Խորեն Ահարոնի [15․1․1882, գ․ Սանահին (այժմ՝ ՏՍՍՏ Թուման– յանի շրջանում) – 5․5․1956, Երևան], հայ սովետական անասնաբույծ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1945), պրոֆեսոր (1929), ՏՍՍՏ ԳԱ թղթ–անդամ (1945)։ Ավար–տել է Լայպցիգի համալսարանի ագրո–նոմիական ֆակուլտետը (1909)։ Աշխա–տել է ՏՍՍՏ Տողժողկոմատում որպես հողագործության և պետական գույքերի բաժնի վարիչ (1921–22), Երևանի պետա–կան համալսարանում և ապա Տայկա–կան գյուղատնտեսական ինստ–ում՝ անաս–նաբուծության ամբիոնի վարիչ (1923– 1950)։ Ե․ ՍՍՏՄ–ում առաջինն է մշակել և արտադրությունում ներդրել գյուղատնտ, կենդանիների արոտային կերակրման նոր–մավորման նոր սկզբունքները, ՏՍՍՏ տնտեսություններում կիրառել ծնից հե–տո հորթերին կերակրելու մեթոդը։ Զբաղ–վել է ՏՍՍՏ անասնապահության զար–գացման, կենդանիների մթերատվության ավելացման ն այլ հարցերով։ Եղել է Տա–յաստանի Կենտգործկոմի անդամ (1924– 1927)։ Ե–ի անունով է կոչվում Կամո– յի անասնաբուծական–անասնաբ ուժական տեխնիկումը, Տայկական գյուղատնտե–սական ինստ–ում սահմանված է Ե–ի ան–վան անհատական թոշակ։ Պարգևատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Избр․ соч․, Е․, i960i Новые основы формирования пастбищного кормления сель–скохозяйственных животных, Е․, 1947․
ԵՐԻՑՅԱՆ Շահեն Տիգրանի (1902, Տրա– պիզոն – 27․10․1975, Երևան), աղեղնա–վոր երաժշտական գործիքների հայ վար–պետ, Սովետական Տայաստանում ջու– թակաշինության հիմնադիրը։ Մասնագի–տացել է 1920–25-ին Կորֆուում (ուսա–նել է հույն վարպետների)։ 1925-ին Երե– վանում Ե․ Չարենցի աջակցությամբ հիմ–նել է արհեստանոց, պատրաստել աղեղ–նավոր ու կսմիթվող գործիքներ, նպաս–տել նաև ժող․ երաժշտական գործիքաշինու–թյանը։ Մասնակցել է ջութակի վարպետ–ների համամիութենական մրցույթներին, (1956, 1966, 1970) և լարայիև գործիքների ևամամիութենական ցուցահանդեսներին (1975, 1976), արժանացել պարգնների։ Ե–ի պատրաստած ջութակները գործած–վում են ՍՍՏՄ–ում, ԱՄՆ –ում, Ֆրան– սիայում և այլար, աչքի են ընկնում տեմբ–րի գեղեցկությամբ, տեխնիկապես բարձ–րորակ են, կրում են «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատ․ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ։ Առան–ձին նմուշներ պահվում են ունիկալ գոր–ծիքների Տայկական պետական հավա–քածուում։ Ռ․ Աթայան