Հ. Ա. Հովսեփյան Ս. Գ. ՀովսնՓյան Հայ ձեռագրագիտության մեծանուն վաստա– կավորը, «էջմիածին», 1962, JMs 6–8: Հ ա ր ու– թ յ ու ն յ ա ն Ս. JR., Գարեգին Հովսեփյանը որպես բանագետ, «ՊԲՀ», 1968, 1: Ղա– զարյան Մ., Հայ արվեստի երախտավոր Գարեգին արք. ՀովսեՓյան, -«էջմիածին», 1979, 5: Ս. ՔուանջյաԱ
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հայկ Ալեքսանդրի (19.1. 1891, գ. Բաշկադըքլար, Կարսի մարզ – 1937), սովետական կուսակցական և ռազ– մական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար: ՍՄԿԿ անդամ 1913-ից: Ավար– տել է Լազարյան ճեմարանը (1911), սո– վորել Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակուլտետում: Հեղափոխական գործու– նեությունն սկսել է ուսանողական շրջա– նից: 1914– 18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կով– կասյան ռազմաճակատում, որտեղ ընտըր– վել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան կազմակեր– պությունների երկրային I համագումարի (1917) պատգամավոր: Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո աշխատել է (1918– 1920) ՌՍՖՍՀ ազգությունների և առող– ջապահության կոմիսարիատներում: 1921-ին գործուղվել է Հայաստան և ընտըր– վել ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի (Լենինա– կան) գավառային կոմիտեի քարտուղար: 1922-ին նշանակվել է հայկ. հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ: 1925–27-ին եղել է Կովկասյան կարմրա– դրոշ բանակի քաղ. վարչության պետի տեղակալ: 1927-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար: Մեկ տարի անց նշանակվել է Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ: 1929–37-ին ղեկավար աշխատանք է տարել կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում (բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առա– ջին տեղակալ): Եղել է ՍՄԿԿ XIII–XV համագումարների պատգամավոր, ՀԿ(բ)Կ Կենտկոմի և նրա բյուրոյի, Անդրերկրկո– մի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Գբկ. Ֆ ո ն ա ր կ ա Բ. Ե., Կոմիսարի կյան– քը, Ե., 1966: Ս. Նաւքանդյան
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հրանտ Մարգսի [ծն. 10.2. 1919, գ. Բյուրական (Աշտարակի շրջա– նում)], հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1970): ՄՄԿԿ անդամ 1946-ից: 1950-ին ավարտել է Երևանի գե– ղարվեստա–թատերական ինստ–ը (1964-ից նույն ինստ–ի դասախոս): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941– 1943): Աշխատում է թեմատիկ կոմպոզի– ցիայի, դիմանկարի և բնանկարի ժանրե– րում: Լավագույն աշխատանքներից են «Մոցիալիստական աշխատանքի հերոս Ազնիվ Խտրյան» (1956), «Մեծ տան մայրը» (1959), «Հայրեր և որդիներ», «Աղավնա– ձոր» (1965) ստեղծագործությունները: 1969-ին Երևանում բացվել է Հ–ի անհա– տական ցուցահանդեսը:
ՀՈՎՍԵՓՅԱՆ Մանուկ Կարապետի [ծն. 18.10.1918, Եկատերինոդար (այժմ՝ Կրաս– նոդար)], հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1938-ին ավարտել է Երևանի գե– ղարվեստա–արդյունաբերական տեխնի– կումը, 1950-ին՝ գեղարվեստա–թատերա– կան ինստ–ը (1950-ից՝ նույն ինստ–ի դա– սախոս, 1967-ից՝ պրոռեկտոր, 1976-ից՝ պրոֆեսորի պաշտոնակատար): Մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–44): Աշխատում է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Լավագույն Մ.Հովսեփյան. «Հին բակ Կոնդում» (1970) աշխատանքներից են՝ «Բանջարանոց» (1956), «Նորքի ճանապարհը» (1958), «Ալավերդի» (1962), «Երևանը երեկոյան» (1967), ստեղծագործությունները: 1952-ից մասնակցում է հանրապետական և միու– թենական ցուցահանդեսների:
ՀՈՎՍԵՓՅԱՆ Նինա Հովհաննեսի (14.4. 1915, Բաքու– 19.11.1977, Մտեփանա– Հ.ՀովսեՓյան. սոցիալիստական աշ– խատանքի հերոս Ազնիվ Խտրյանի դիմանկարը (1956, Հայաստանի պետական պատկերա– սրահ, Երևան) կերտ), հայ սովետական դերասանուհի: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստուհի (1962): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Բաք– վի հայկ. թատրոնին կից դրամատիկա– կան ստուդիան, 1934-ից՝ Մտեփանակեր– տի Մ. Գորկու անվ. թատրոնի դերասա– նուհի: Հատկապես աչքի է ընկել լիրիկա– կան, հուզառատ, նուրբ զգացմունքային կանանց դերերում, լավագույններից են՝ Մուսան, Մարգարիտ (Շիրվանզադեի «Նա– մուս», «Պատվի համար»),Նատալիա (Սուն– դուկյանի «Խաթաբալա»), Վարդիթեր («Սոս և Վարդիթեր», ըստ Պ. Պռոշյանի), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մե– ղավորներ»), Սևիլ (Ջաբարլիի «Սևիլ»), էմիլիա (Շեքսպիրի «Օթելլո»): Պարգևա– տրվել է «Պատվո նշան» շքանշանով: Ր. ՝Հովակիէէյահ
ՀՈՎՍԵՓՅԱՆ Ռուբեն Գեորգիի (ծն. 5.5. 1939, Երևան), հայ սովետական գրող: Ավարտել է Երևանի համալսարանի երկ– րաբանական ֆակուլտետը: Լույս են տե– սել նրա «Որոնումներ» (1965), «Երկու վիպակ» (1970), «ճիչ» (ռուս. 1975) գրքե– րը: Նրա սցենարով «Հայֆիւմ»-ը նկարա– հանել է «Հնձան» կինոնկարը:
ՀՈՎՍԵՓՅԱՆ Սուրեն Գրիգորի [11.12. 1890, Գանձակ (Կիրովաբադ)– 20.9.1918, Ախչա–Կումա], պրոֆեսիոնալ հեղաՓոխա– կան: ՌՍԴԲԿ անդամ 1906-ից: Սովորել է գիմնազիայում, որն ավարտելուց հետո, 1909-ին ընդունվել է Մոսկվայի համալսա– րանը: ՀեղաՓոխական գործունեությունն սկսել է գիմնազիայում՝ կազմակերպելով մարքսիստական խմբակ: 1905–06-ին մաս– նակցել է ՌՍԴԲԿ Գանձակի կազմակեր– պության աշխատանքներին: Համալսա– րանում պրոպագանդիստական աշխա– տանք է տարել ուսանողության շրջանում: Եղել է ՌՄԴԲԿ Մոսկվայի կոմիտեի ան– դամ: 1910-ին ձերբակալվել է և արտաքս– վել Խարկով: 1912-ից եղել է «Պրավդա» թերթի մշտական թղթակիցը, 1913-ից թըղ– թակցել է«Պրոսվեշչենիե» («npocBemeime») բոլշևիկյան ամսագրին: 1914-ին զորակոչ– վել է գործող բանակ, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը զին– վորների շրջանում: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Գանձակ և տեղի բոլշևիկների հետ վերա– կանգնել կուսկազմակերպությունը: Նույն թվի հունիսին տեղի է ունեցել բոլշևիկնե– րի տարանջատումը մենշևիկներից, ըս– տեղծվել է բոլշևիկյան կոմիտե Հ–ի գըլ– խավորությամբ: Հ. ղեկավարել է նաև Գանձակի սովետի բոլշևիկյան խումբը: 1917-ի օգոստոսին Հ–ին կրկին ուղարկել են Կովկասյան ռազմաճակատ, որտեղ դարձել է տեղի ՌՀԿ–ի ղեկավարներից մեկը: 1918-ի մարտին ընտրվել է Բաքվի ՌՀԿ–ի անդամ, մասնակցել մուսավաթա– կան խռովության ճնշմանը: Ապրիւին նշա– նակվել է Բաքվի «Կավկազսկայա Կրաս– նայա Արմիա» («KaBKa3CKaa KpacHaa ApMHH»), ավելի ուշ՝ «Իզվեստիա Բա– կինսկոգո Մովետա» («H3bccthh BaKHH- cKoro CoBeTa») թերթերի խմբագիր: Բոլշևիկյան մամուլում Հ. մշտապես հան– դես է եկել տեսական և հրապարակախո– սական հոդվածներով՝ նվիրված մարքս– լենինյան փիլիսովւայությանը, ազգային հարցին, բուրժ. նացիոնալիզմի դեմ մըղ–