(ՍՍՀՄ–ում՝ 14) տեսակ՝ տարածված Հյու– սիսային կիսագնդի անտառներում և լեռ– նալանջերին։ ՀՍՍՀ–ի լեռնային шшфши- տաններում և ենթալպյան մարգագետին– ներում հանդիպում են Շ ո վ ի ց ի (Լ․ szo- vitsianum) և հայկական (Լ․ arme- num) Շ–ները։ Շ–ի րոլոր տեսակներն էլ Դա հ ու ր յ ա ն շ ու շ ա ն․ ա․ ծաղիկը, p․ սո– խուկը օժտված են բարձր գեղազարդիչ հատկա– նիշներով և լայնորեն կիրառվում են պար– տեզագործության մեջ։
ՇՈՒՇԱՆ», պատկերազարդ շաբաթա– թերթ։ Լույս է տեսել 1913-ին, Կ․ Պոլսում։ խմբագիր՝ Զ․ Նեմցե։ Նյութերը հիմնա– կանում նվիրված են արևմտահայ թատրո– նին ու վիպերգությանը, ընտանիքի ու սոցիալական հարաբերությունների հար– ցերին։ Տպագրել է Ե․ Օտյանի, Ա․ Ար– փիարյանի, Սիպիլի, Ս․ Պարթեյանի, ինչ– պես նաև սկսնակ գրողների գործեր։ «Մոռ– ցուած էջեր» խորագրով հրատարակել է անցյալի գրականության նմուշներ։ Թարգ– մանաբար ներկայացրել է եվրոպական գրականությունը։ Հանդեսի JSP 8-ը նվիր– վել է Րաֆֆուն՝ մահվան 25-ամյակի կա– պակցությամբ։ Գէ Ստեփան յան
ՇՈՒՇԱՆԲԱՆՋԱՐ (Chaerophyllum), ք ե– ղ ա կ ա ր ո ս, հովանոցավորների (նե– խուրազգիների) ընտանիքի բույսերի ցեղ։ Երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, փետրաձև կտրտված տերևներով և սպիտակ (հազվադեպ՝ վառ կարմիր, վար– դագույն կամ այլ երանգի), մանր ծաղիկ– ներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է։ Հայտնի է մոտ 40-տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում (մի քանի տեսակ)։ ՍՍՀՄ–ում՝ 25 տեսակ, գլխավորապես Կովկասում։ Պալարա– կիր (սովորական) Շ․, մանդ ակ (Ch․bulbosum), տարածված է ՄՄՀՄ եվրո– պական մասում, ունի ուտելի, պալարա– նման, հաստացած արմատներ։ ՀՄՄՀ–ում տարածված է լեռնային, նախալեռնային գոտու բարձրադիր ենթագոտու հացա– բույսերի ու ցանովի խոտաբույսերի ցանք– սերում։ Հարբեցնող Շ․ (Ch․ tomu- lentum), աճում է ՄՄՀՄ եվրոպական մա– սում և Կովկասում, թունավոր է (թունա– վորվում են հատկապես խոզերը և տա– վարը)։ Պրեսկոտի (կամ տափաս– տանային) Շ–ի (Ch․ prescottii) և պալա– րակիր Շ–ի (երկամյա մոլախոտեր են, աղբոտում են հացահատիկի ցանքսերը) պալարանման արմատներն օգտագոր– ծում են սննդի մեջ, իսկ պրեսկոտի ցո– ղունից և մատղաշ տերևներից պատրաս– տում սալաթ և այլ կերակուրներ։ Պայքարի միջոցները, խորը վար, արմատների կտրում կուլտիվատո– րով, սերմերի զտում, սրսկում հերբիցիդ– ներով։
ՇՈՒՇԱՆՅԱՆ Հարություն (Հարութ) Վար– դերեսի [ծն․ 1913, գ․ Գանթիադի (այժմ՝ Աբխազ․ ԻՍՍՀ Դագրայի շրջանում)], Փառ– քի երեք շքանշանների ասպետ (21․7․ 1944, 24․10․1944, 29․6․1945), եֆրեյտոր։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Փառքի շքանշան– ներին արժանացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ Լենինգրադի մարզի, Արևելյան Պրուսիայի, Օդերի գե– տանցման մարտերում ցուցաբերած խի– զախության համար։ Պարգևատրվել է նաև Կարմիր աստղի շքանշանով։ Մ․ Սահակյան
ՇՈՒՇԱՆՅԱՆ Վազգեն (Օնիկ Գրիգորի Շուշանյան, 9․2․1903, Ռոդոսթո –2․6․1941, Փարիզ), հայ գրող, սփյուռքահայ գրակա– նության հիմնադիրներից։ 1915-ին Շու– շանյանների ընտանիքը աքսորվել է Մեր– ձավոր Արևելքի անապատները։ Հարա– զատներից զրկված Շ․ ապաստանել է որբանոցներում։ Երկար թափառումներից հետո, 1923-ին հաստատվել է Ֆրանսիա– յում։ Որպես բանվոր աշխատել է Փարիզի Ռենոյի ավտո–և Մոնրուժի մետաղաձուլա– կան գործարաններում, սովորել է երկրա– գործության և կաթնարդյունաբերության ուսումնարանում, եղել է Մորբոնի համալ– սարանի ագատ ունկնդիր։ Ինը տարի դաշ– նակցություն կուսակցության անդամ լի– նելուց հետո հիասթափվել է ե, ընդվզե– լով, 1932-ին հեռացել։ Շ․ հեղինակ է երկու տասնյակի հասնող գեղարվեստական երկերի, որոնցից հի– շատակելի են «Գարնանային» (1927), «Օրերը գեղեցիկ չեն» (1929), «Մթին պա– տանություն» (1956), «ճերմակ Վարսե– նիկ» (1960) վեպերը, «Մահվան առագաստ» (1959) վիպակը, «Ամռան գիշերներ» (1930) պատմվածքների ու վիպակների ժողո– վածուն։ Շ․ սիրո ու տառապանքի երգիչ է։ Նրա ստեղծագործության հիմնական թե– ման սփյուռքն է, հայ մնալու, գոյատևելու պայքարը, սերն ու ձգտումը դեպի վերա– ծնված հայրենիքը։ Շ–ի ստեղծագործու– թյուններն աչքի են ընկնում ապրումների ռոմանտիզմով, գունեղ ու հարուստ լեզ– վով։ 1960-ական թթ․ Շ–ի արխիվը բերվել է Մովետական Հայաստան։ Երկ․ Երկիր հիշաաակաց, Ե․, 1966։ Գրկ․ Ս և ա և Գ․, Վազգեն Շուշանյան, Ե․, 1968։ Գաբրիելյան Վ․, Դիմանկարներ, Ե․, 1976; Գ․ՍԱան Շ ՈՒՇԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Վան–Տոսպի գավա– ռակում։ Շ․ է կոչվել Վասպուրականի Մե– նեքերիմ թագավորի դսաեր՝ Շուշանի անունով, որի խրճիթ–դամբարանը պահ– պանվել էր գյուղի արմ․ կողմում։ 1909-ին ուներ 55 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի (Մ․ Գևորգ) և նախակրթական վար– ժարան։ Շ–ի հս․ կողմում էր Կարմրավո– րաց Մ․ Աստվածածին վանքը, որի հիմնա– դրումը ավանդությունը վերագրում է Թա– դեոս առաքյալին։ Բնակիչները տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՇՈՒՇԸՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Սա սուն գավառի Խուլփ գավառակում։ 1909-ին ուներ 35 տուն (217 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործու– թյամբ, մեղվաբուծությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներից շատերն ապաստանել են Արևելյան Հայաստա– նում։
ՇՈՒՇԻ, քաղաք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Ղարաբաղի լեռնա– շղթայի նախալեռներում, Գորիս–Մտե– փանակերտ խճուղու վրա, Ստեփանա– կերտից 11 կմ հվ․, Աղդամ երկաթուղային կայարանից 37 կմ հվ–արմ․։ Կան արտա– դրական կոմբինատ, կաշվի գործարան, արլ․ երաժշտ․ գործիքների պատրաստ– ման ֆաբրիկա։ Գորգագործության կենտ– րոն է։ Շ–ում է Ղարաբաղի մետաքսի կոմ– բինատի գործվածքային արտադրամասը։ Ունի գյուղատնտ․ տեխնիկում, մանկավար– ժական և երաժշտական ուսումնարաններ, երաժշտ․ դպրոց, պատմության թանգա– րան, մշակույթի տուն, գրադարաններ և կինոթատրոններ։ Շ․ կլիմայական առող– ջարան է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19°C), ձմեռը՝ մեղմ (հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ –2°C)։ Տա– րեկան տեղումները 645 մմ են։ Կան առող– ջարաններ, հանգստյան տներ, պիոներա– կան ճամբար, տուրիստական հանգրվան։ Շ․ հիմնադրվել է 1752-ին, քաղաք է 1840-ից։ Պատմական տեղեկանք։ Բնական ան– մատչելի դիրքի շնորհիվ Շ․ հնագույն ժամանակներում Վար անդ ա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետա– գայում պարսպապատվելով, դարձել է բերդ։ Բերդապարսպի մեծ մասն այժմ էլ կանգուն է։ XVIII դ․ 2-րդ կեսից բերդա– քաղաք էր, իսկ XIX դ․ առևտրական, ար– հեստագործական ու մշակութային խոշոր կենտրոն։ Վաղ միջնադարում բերդը կոչ– վել է Շիկաքար։ Այստեղ իշխան Մահլ Մըմ– բատյանը IX դ․ կեսին հաղթել է արաբ, ասպատակիչ զորքին և ազատագրել գե– րեվարված հայ բնակչությանը։ Ուշ միջ– նադարյան աղբյուրները բերդը հիշում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քա– րագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև՝ Շոշի բերդ, Շոշի սղնախ (որովհետև թշնամի ուժերի հարձակում– ների ժամանակ այնտեղ պատսպարվել է հարևան Շոշ ավանի և գավառի բնակչու– թյունը)։ XYIII դ․ սկզբին Շոշի բերդը եղել է թվով գերակշիռ թուրք, զորքերի դեմ հայոց ազատագրական մարտերի կենտ– րոն։ Բերդը հավանաբար այդ ժամանակ վերակառուցել ու ամրացրել են ազատա– գրական պայքարի հրամանատարները (Ավան հարյուրապետը և այլք), որոնք հիշվում են իբրև բերդի տերեր։ 1750-ական թթ․ Վարանդայի մելիքու– թյանն ուխտադրժորեն տիրացած Շահնա– զար Բ, իր դեմ միավորված Ղարաբաղի մյուս չորս մելիքություններին դիմադրե– լու համար, դաշնակցել է «սարըջալու» կոչվող վաչկատուն ցեղի առաջնորդ Փա– նահ խանի հետ և նրան տրամադրել Շոշի բերդը։ Փանահ խանը Շահնազարի օգնու– թյամբ այժմյան Շ–ի տեղում կառուցել է իր ամրոց նստավայրը (Փանահաբադ), բնա– կեցրել ինչպես իր ցեղակիցներով, այն–