Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ
 տոկոս

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տոկոս

վանկեր՝ տո•կոս 

Ստուգաբանություն

Փոխառություն՝ հունարեն τόχος:

Գոյական

  1. ամբողջական թվի հարյուրերորդական մասը (նշանակվում է %-ով)
  2. որևէ բանի քանակ, որ չափվում է որպես միավոր ընդունված որևէ բանի հարյուրերորդական մասով ◆ Կային առանձին մարդիկ, որոնք նորման կատարում էին հարյուր հիսուն... տոկոսով: Սերո Խանզադյան
  3. մի տարվա ընթացքում դրամագլխի յուրաքանչյուր հարյուր դրամի դիմաց ստացվող շահը ◆ Մայրը պատասխանեց, որ նա ուղարկած փողերը կոպեկ առ կոպեկ գցել է դրամարկղ և հիմա լավ տոկոսներ է բերում: Սերո Խանզադյան
  4. այն վարձը, որ ստանում է վարկատուն՝ պարտատերը և այլն պարտք տված դրամի դիմաց ◆ Դավիթը ապշեց, նա սկի չէր էլ կարող մտածել, որ իր մի ոսկի պարտքը կարող է մի տարվա մեջ 1½ ոսկի տոկոս ծնել: Վրթանես Փափազյան ◆ Քանի շաբաթից հետո նրա ցանքը սկսավ բուսնել, կանաչել և աճել, բայց նրա հետ աննկատելի կերպով աճում և բազմանում էր տոկոսը նրա պարտատոմսակի, որ տվել էր նա խանի որդուն: (Րաֆֆի)
  5. շրջանառությունից՝ եկամտից և այլնից հասնող բաժին՝ մաս

Հոմանիշներ

  1. առհարյուր (արևմտհ․)
  2. շահ, վաշխ, (հնց․) սակ, փոխորդի, տոկոսիք, թեր, (գվռ․) կաթ, շահի շահ
  3. բաժին, մաս, մասնաբաժին

Արտահայտություններ

  1. բարդ տոկոս - դրամագլխի վրա բարդվող յուրաքանչյուր տարվա տոկոսը, որ հաջորդ տարիներին իր հերթին ինքն էլ տոկոս է բերում
  2. հարյուր տոկոսով - լրիվ չափով, ամբողջությամբ
  3. պարզ տոկոս - այն տոկոսը, երբ ժամանակի որևէ միավորի ընթացքում (օրինակ՝ մի տարում) առաջացած աճը չի ավելանում սկզբնական թվին և չի մասնակցում նրա հետագա (հաջորդ տարիների) աճմանը
  4. վաշխառուական տոկոս - օրենքով սահմանված տոկոսից ավելի բարձր տոկոս
  5. օրինական տոկոս - տվյալ պետության մեջ օրենքով սահմանված չափից չանցնող տոկոս
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը