ամրոց
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑmɾɔt͡sʰ ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ ամ•րոց
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- բնական ամուր տեղ, ամրություն, պնդոց ◆ Ու միշտ ուրախ, հաղթանակով իր ամրոցն է դառնում նա։ Հովհաննես Թումանյան ◆ Վաղը այս պահին կլուսավորվեն ամրոցի բուրգերը։ (Ավետիք Իսահակյան)
- արհեստական կերպով ամրացրած դիրք կամ ռազմական կառուցվածք՝ թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար, բերդ, ամրություն
- (հնց․) իշխանի՝ ֆեոդալի ամրացված շինություն, դղյակ ◆ Ահա մեծի ապարանքը Ու ամրոցը կիսավեր։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) անհաղթահարելի դժվարություն՝ արգելք
- (փխբ․) աննվաճ երկիր՝ տերություն
- տե՛ս ամբրոց
- Ախալցխա՝ փականք, կեղպեք
- (ճրտրպ․) (շին․) հաստատուն կառուցվածքներով վաղօրոք ամրացված, մշտական կայազորով ռազմական հենակետ
Հոմանիշներ
[խմբագրել]- բերդ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Ախալցխայի բարբառային բառեր
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից