Jump to content

բախտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [bakht]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. ավեստերեն baxta, միջին պարսկերեն, պարսկերեն baxt:

Գոյական

վանկեր՝ բախտ 

  1. (ժղ․) առասպելաբանության և սնոտիապաշտական պատկերացումներով աշխարհի այն գերագույն ուժը կամ աստվածային կամքը, որը նախասահմանում է այն ամենը, ինչ կատարվում է կյանքում
  2. հաջողություն, բարեպատեհ բերում, հանգամանք, դիպված, հանգամանքների զուգակցում ◆ Բախտ ասած բանից բան չհասկացանք, նրա խորհուրդը բնավ չբացինք։ Համո Սահյան
  3. ճակատագիր ◆ Բախտը որ կա ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա, — մեջ մտավ մի ուրիշը։ Հովհաննես Թումանյան ◆ Ա՜խ, արտասվելի վախճան, ողբալի բախտ։ (Ավետիք Իսահակյան)
  4. կյանքի հանգամանաքներով պայմանավորված վիճակ, դրություն ◆ Վարդանը ողջ գիտակցական կյանքում խորհել էր ու կշռել հայոց աշխարհի բախտը։ Դերենիկ Դեմիրճյան
  5. բաժուկ, վարս (ժղ․)
  6. (ժղ․) ժողովրդական հասկացողությամբ անձնավորված գերբնական էակ, որ մարդկանց հաջողություն կամ ձախորդություն է բերում ◆ Այս լեռներից գոռ, այն կողմ, ասում են, թե բախտն է ապրում։ (Ավետիք Իսահակյան) ◆ Բախտը որ ուզենա քնած տեղդ էլ քո դուռը կգա։ (Ավետիք Իսահակյան)
  7. բախտավորություն, երջանկություն ◆ Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ։ (Վահան Տերյան)
  8. գլխի մազերը երկու մասի բաժանող գիծը, մազաբաժան գիծ, բաժուկ
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. ճակատագիր, նախասահմանություն
  2. նսեհ, նսիհ, իմարմեն (իմարմին) (հզվդ․)
  3. բախտանիվ
  4. չարխ (բրբ․)
  5. վիճակ
  6. դիպված, պատահար
  7. հաջողություն, բախտավորություն, երջանկություն, երանություն, բարեբախտություն, հաջողակություն, երջանկավետություն
  8. նասիբ, ղսմաթ (բրբ․)
  9. բաժուկ
  10. (նորբ․) վիճակ 2) ճակատագիր, ֆալաք (ֆատում)
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։