Jump to content

դաս

Վիքիբառարան-ից

Հայերեն

«դաս» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

վանկեր՝ դաս 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. խոտա-սակերեն dasa «բաժին» կամ «դաս, կարգ», օսերեն dasun «դարսել, հիմնել, կառուցել»։

Գոյական

  1. ֆեոդալական հարաբերությունների հիման վրա ձևավորված, մարդկանց հասարակական խմբավորում, օրենքով վավերացված ժառանգական իրավունքներով ու պարտականություններով
  2. մարդկանց զբաղմունքի ընդհարության վրա հիմնված խմբավորում
  3. դասակարգ (հնց․)
  4. (նորբ․) կենդանիների, բույսերի ու հանքերի դասակարգման խոշոր բաժանմունք, որը իր հերթին ստորաբաժանվում է ավելի փոքր ենթաբաժանմունքների
  5. իմաստային ձևաբանական հատկանիշով միավորվող և որոշ խումբ կազմող բառերի ամբողջություն
  6. արդարադատության բնագավառի աշխատողների կոչումների աստիճան, կարգ
  7. երգիչների կանգնելու տեղը եկեղեցում, սեղանի աջ և ձախ մասերում
  8. աշակերտներին սովորելու համար մի առարկայից մեկ անգամ տրված նյութ◆ իր խայլուն ընդունակությունների շնորհիվ Վոլոդիան հիշողության մեջ էր պահում նոր դասը և նրան մնում էր միայն տանը կրկնել Ուլյանովա
  9. առանձին առարկային հատկանցված ուսումնական ժամ, դասաժամ ◆ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատիտակին նստոտում, սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք Հովհաննես Թումանյան
  10. խրատ, որ ձեռք է բերվում փորձով◆ իսկ կինոթատրոնի դեպքը մեծ դաս է մեզ համար (Գարեգին Սևունց)
  11. (լեզվբ․) տե՛ս քերականական դաս
  12. (փիլ․) ըստ որոշ հատկանիշի առանձնացված առարկաների վերջավոր կամ անվերջ համակցություն, որը պատկերացվում

է իբրև մի ամբողջություն

  1. (գրադ․) բաժին (դասակարգության մեջ)
  2. (սոց․) սոցիալական խումբ օրենքով կամ ավանդույթով՝ ամրագրված իրավունքներով և նախապաշարմունքներով
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. դասակարգ, խավ
  2. տիպ, տիպար, ազգ, կարգ, ընտանիք, տեսակ, խումբ, խմբավորում
  3. առարկա, նյութ
  4. ուսումնառություն
  5. դասաժամ, ժամ, ժամանակ
  6. տեղ, բաժանմունք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. դաս առնել ◆ նրանք ներս էին մտնում իսկ ինքը պտտվում էր դպրոցի շուրջն այնքան, մինչև դաս էին առնում նրանք ու դուրս գալիս (Անահիտ Սահինյան)
  2. դաս քաղել◆ Առար դասդ, --ասաց Բաբիկը , --դե հիմա հանգստացիր կգաս մեկ էլ գանգատվելու
  3. դաս տալ◆ երկու տարի աշակերտներին դաս տալուց հետո… վերջապես համոզվել էր նա, որ զուր էին բոլոր ջանքերը (Րաֆֆի)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  • Արամ Բաբայան, Գրադարանային տերմինների բառարան (ռուս-հայերեն և հայ-ռուսերեն) (ԿՈՒԼՏՆՈՒՍ հիմնարկների գործերի կոմիտեի հրատարակություն), Երևան — 265 էջ։
  • Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։