Jump to content

իզուր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ի•զուր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ապարդյուն կերպով, առանց ցանկացած արդյունքին հասնելու ◆ Խնձորենու տակ իզուր փնտրեցի թաշկինակս։ (Ավետիք Իսահակյան) ◆ Իզուր կանցնի թե քո աղաչանքը և թե խնդիրքը։
  2. անտեղի, ավելորդ տեղը, անհարկի ◆ Մարդիկ որ կարծես իզուր են կրում կոչումը մարդու։ Եղիշե Չարենց ◆ Սխալվում ենք, այդ անունը իզուր են կպցրել մեզ։ (Րաֆֆի) ◆ Աթա ապերն այդ խոսքն իզուր ասաց։ (Ակսել Բակունց)
  3. ոչ իրավացիորեն, հանիրավի ◆ Էնքան իզուր հաց ուտող կա։ (Ակսել Բակունց)
  4. աննպատակ կերպով, չպատճառաբանված, որևէ նպատակով կամ բանական պատճառով չհիմնավորված

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. զուր, ապարդյուն, վայրապար, ընդունայն
  2. (հնց․) ընդվայր, տարապարտ, տարապարտուց

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. Իզուր տեղը - նույնն է՝ իզուր ◆ Իզուր տեղը մայրիկը իրեն կգցի նրա առաջ։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Ինչու իզուր տեղը մեռնել։ (Րաֆֆի)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։