Jump to content

ծամ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ծամ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս փոխառություն կովկասյան (քարթվելական) աղբյուրից. հմմտ. վրացերեն ςami, ςamsami «արտևանունք», sa-m-isi «գեղմ». Աբաևը տալիս է վրացերեն ςami «մազ», sa-ςm-isi «գուրձ, մազահագուստ»։

Գոյական

[խմբագրել]
  1. (հվքկն․) կանացի երկար մազեր
  2. մազերի երկար հյուսք
  3. ընդհանրապես՝ երկար մազեր
  4. (փխբ․) կրակի՝ լույսի ճառագայթների փունջ՝ խուրձ
  5. (գվռ․) ջիղ
  6. (գվռ․) սամի

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հյուսք, հյուսակ, գիսակ, գես
  2. տե՛ս ջիղ
  3. տե՛ս սամի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ծամ անել - մազերը հյուսել, հյուսքեր անել
  2. ծամ սպիտակացնել - տարիքն առնել, ալեհեր դառնալ
  3. ծամը կտրվի (կտրի) - անարգական անեծքային արտահայտություն՝ խայտառակվի՛, անարգվի՛, անարգանքի ենթարկվի՛
  4. ծամը կտրել (պատմ․) - մազերը կարճ կտրել կամ խուզել (անառակելու համար պատժելու միջոց)
  5. ծամը կտրած - անամոթ, անառակ, լիրբ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. (ժղ․) ծամելը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս ծամում
  2. տե՛ս ծամվածք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մի ծամ - մի անգամ բերանը դնելու և ծամելու չափով
  2. մի ծամ ծամոն դառնա - բամբասանքի առարկա դառնալ

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]