Jump to content

կույր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«կույր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Կույրերը

Դասական ուղղագրութեամբ՝ կոյր

վանկեր՝ կույր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն, սողդերեն, պարսկերեն kōr:

Ածական

  1. տեսողությունից՝ տեսնելու ունակությունից զուրկ, չտեսնող, աչազուրկ
  2. լավ չտեսնող, վատ տեսնող, տեսողությունը թույլ, կարճատես
  3. (հատուկ կրթ․) տեսողության լրիվ խանգարումով, երբ անձի տեսողությունը նորմայի 1/10-ից ցածր է
  4. (փխբ․) առանց տեսնելու՝ նայելու կատարվող՝ իրագործվող ◆ Կույր (կերպով) շախմատ խաղալ։
  5. (փխբ․) աչքը չբացված, չլուսավորված ◆ Կույր մարդիկ, որ խարխափում են տգիտության մեջ։
  6. (փխբ․) անհայտ, անհասկանալի, անմեկնելի ◆ Աստղերի կույր լեզուն։ Հովհաննես Շիրազ
  7. (փխբ․) դատելու՝ ընտրություն կատարելու ընդունակությունից զուրկ ◆ Կույր գործիք դառնալ մեկի ձեռքին։
  8. (փխբ․) անքննադատ կերպով ընդունված, անվերապահ ◆ Կույր հավատ։
  9. (փխբ․) անիմաստ, չիմաստավորված, աննպատակ ◆ Կույր է այն մահը, որ չունի ոգու ներշնչում։ ԴՄ
  10. (փխբ․) ելք՝ դուռ՝ լուսամուտ չունեցող ◆ Կույր հանք՝ քարայր։
  11. ((փխբ․), անհանձնարարելի) բութ, ոչ հատու

Գոյական

  1. չտեսնող՝ տեսողությունից զուրկ մարդ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աչազուրկ, կույրաչյա, կույրաչք, (հզվդ․) անաչք, անաչյա, լուսազուրկ, լուսագար, ակնկույր, ակնատ, անականի, մատույր, լուսակորույս, (գվռ․) ակնանվեր, կիր,
  2. տե՛ս անմեկնելի
  3. տե՛ս անվերապահ
  4. տե՛ս անիմաստ
  5. տե՛ս բութ
  6. տե՛ս միամիտ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։