հիշել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hiˈʃɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ յիշել
վանկեր՝ հի•շել
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. հայերեն (< իրանական) հուշ, հիշատակ։
Բայ
- մտքում պահել, հիշողության մեջ պահել, չմոռանալ ◆ Հիշում եմ, սիրուն գիշեր էր գարնան: Հովհաննես Հովհաննիսյան
- հիշողության մեջ վերականգնել, միտքը բերել, միտքը գալ, մտաբերել ◆ Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած: Եղիշե Չարենց
- մեկի կամ մի բանի մասին խոսել, անունը տալ, հիշատակել
- ճանաչել
- մտքումը պահել, չմոռանալ (տեղը հանելու, վրեժը լուծելու և այլնի համար)
- թվարկել, իրար ետևից ասել
- նշել, նշանավորել, տոնել
- մեկի, մի բանի դերը, վաստակները հիշելով արժեքավորել, գնահատել
- անմահացնել, հավերժացնել, հիշատակը վառ պահել
- (փխբ․) հիշատակել, վկայակոչել, մեջ բերել
- (բրբ․) հայհոյել, հիշոց տալ
Հոմանիշներ
[խմբագրել]- մտաբերել, վերհիշել, ուշաբերել (հզվդ․), միտքը բերել, միտքը գալ, միտքն ընկնել, միտն ընկնել, միտք անել, միտքը պահել, մտքին լինել, միտքը լինել, գլուխը գալ, միտքը մնալ, միտքը պահել, բերան անել (բրբ․), բերան բերել, մտին լինել
- հիշատակել, անունը տալ
- տե՛ս հայհոյել
Արտահայտություններ
[խմբագրել]Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։