Jump to content

հյուսել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հիւսել

վանկեր՝ հյու•սել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. թելերը՝ լարերը և այլն իրար հետ գործելով մի ամբողջություն կազմել ◆ Ինչքան ավելուկ է տալիս կանաչին… նանի, թող գնամ քաղեմ ու հյուսեմ: Հովհաննես Թումանյան
  2. գործելով մի բան պատրաստել ◆ Եվ ես կհյուսեմ պսակ քո գլխին։ Հովհաննես Հովհաննիսյան
  3. (փխբ․) հորինել, իրար միացնելով կազմել մի ամբողջություն, շարադրել
  4. (փխբ․) կցկցել, սարքել
  5. (փխբ․) կազմել, ձևացնել
  6. (փխբ․) շինել, սարքել, կառուցել
  7. (փխբ․) ստեղծել, ստեղծագործել, հորինել ◆ Կարծես թե ես եմ այդ երգը հյուսել: (Վահան Տերյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գործել, հինել, ոստայնանկել, մանվածել, (հնց․) հյութել, հոսնել
  2. հյուսքել, (գվռ․) հյուստկել, ճողել
  3. կցկցել, կապակցել, շարամանել, բոլորել (գվռ․)
  4. տե՛ս շարադրել
  5. տե՛ս հորինել
  6. տե՛ս կազմել
  7. տե՛ս սարքել, շինել
  8. տե՛ս ստեղծել, ստեղծագործել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]