Jump to content

շարունակություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [ʃɑɾunɑkutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ շարունակութիւն

վանկեր՝ շա•րու•նա•կութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. որևէ բանի շարունակվող մասը՝ հատվածը ◆ Ճանապարհի՝ լեռան շարունակություն։
  2. որևէ իրողության՝ երևույթի հետագա զարգացում՝ ընթացք ◆ Դժպաղտության շարունակությունը տեղի ունեցող երկրորդ հանդիպումից հետո։
  3. հաջորդաբար հրատարակվող աշխատություններր՝ հոդվածների՝ հոդվածաշարերի և այլն յուրաքանչյուր ինքնուրույն մասը ◆ Բանավեճի շարունակությունը եղավ նրա հոդվածը։
  4. երևույթների՝ դեպքերի՝ և այլնի զարգացումով առաջ եկած հետևանք ◆ Արքայազնի սպանության շարունակությունը եղավ պատերազմի սատարումը։
  5. նույնն է՝ շարունակում
  6. (հրտ․) բազմահատոր կամ շարունակվող հրատարակչության յուրաքանչյուր պրակը
  7. շարունակվող հոդվածի յուրաքանչյուր մասը, որը տպագրվում է պարբերական հրատարակության հաջորդ համարում
  8. գրվածք կամ այլ նյութ, որը երկի հետևյալ մասն է

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս ընթացք
  2. տե՛ս մաս, հատված
  3. տե՛ս հետևանք

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։