Jump to content

ուրիշ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ու•րիշ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Դերանուն

  1. այլ, ոչ նույն ◆ Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, ինչ որ ես չեմ ասե- նա կասի վաղը։ Եղիշե Չարենց
  2. տարբեր, այլ հատկանիշներով բնորոշվող ◆ Հիմա ուրիշ եմ ես, հիմա ուրիշ ես դու։ (Գարեգին Սևունց)
  3. ինչ-ինչ, որոշ, այլ ◆ Ուրիշ հանգամանքներում նա գուցե և լռեր, բայց այս դեպքում նա չկարողացավ իրեն զսպել։ Եր
  4. հոգնակի` ուրիշներ: թվարկվածներից բացի նաև այլ անձինք ◆ Մի քանիսը նստել էին, մի քանիսը դեռ շարունակում էին կանգնած վիճել, ուրիշները նայում էին խաղացողներին։
  5. կողմնակի` օտար մարդ(իկ) ◆ Ինչո՞ւ մեզ վերաբերող գործերը ուրիշներին ես պատմում։
  6. գործածվում է եղանակավորող բառի իմաստով` հիացմունք արտահայտելու համար ◆ Սանամի աղջիկն ուրիշ էր։ (Խաժակ Գյուլնազարյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. այլ, մյուս
  2. տարբեր
  3. այլ, որոշ, ինչ-ինչ
  4. կողմնակի, օտար

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ուրշի ապուրին աղ գցել - տե՛ս օգնել, սատարել
  2. ուրիշ բան է
    1. խնդիրը տարբեր է` այլ բնույթ կստանա, եթե
    2. արտակարգ բան է, հիանալի է, սքանչելի է
  3. ուրիշ բան է, եթե - խնդիրը տարբեր է` այլ բնույթ կստանա, եթե
  4. ուրիշ խոսքով - այլ խոսքերով ասած, այլ կերպ արտահայտվելով` բացատրելով
  5. ուրիշ կերպ
    1. այլ կերպով` եղանակով
    2. այլ բնույթ` վախճան` ելք ունենալով
  6. ուրիշ տեղ
    1. այլ վայրում
    2. այլ միջավայրում, այլ մարդկանց մոտ
    3. կողմնակի` օտար մարդկանց միջավայրում` մոտ
  7. ուրիշի բերանով հաց ուզել` ուտել - ուրիշի խոսքով շարժվել
  8. ուրիշի (ուղղակի կամ անուղղակի) խոսք - խոսողի` հեղինակի կողմից ուղղակիորեն կամ վերապատմելով մեջ բերվող ուրիշի միտք` արտահայտություն
  9. ուրիշի խոսքով շարժվել - ուրիշի թելադրանքով վարվել

Աղբյուրներ

[խմբագրել]