Jump to content

պատկեր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դիմապատկեր

Դասական ուղղագրութեամբ՝ պատկեր

վանկեր՝ պատ•կեր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ միջին պարսկերեն *patkar. հմմտ. հին պարսկերեն patkara, պարսկերեն paikar:

Գոյական

  1. գեղանկարչական ստեղծագործություն թղթի, կտավի, տախտակի վրա, նկար
  2. որևէ բանի ընդօրինակված վերարտադրություն, նկար, լուսանկար
  3. առարկայի անդրադարձած տեսք, երևույթ
  4. տեսք, կերպարանք, դեմք
  5. տեսարան, բնապատկեր
  6. այն, ինչ որ կարելի է պատկերացնել, մտքով վերարտադրել (փխբ․)
  7. որևէ բանի ընդհանուր վիճակը, դրությունը, իրավիճակը ◆ Մի քանի խոսքով նա վառ գույներով ներկայացրեց իր հայրենիքի տխուր պատկերը: (փխբ․)
  8. որևէ բանի վառ և արտահայտիչ նկարագրություն (գրավոր կամ բանավոր խոսքով) ◆ Հ. Թումանյանը վարպետորեն ներկայացրել է նահապետական հայ գյուղի պատկերը: (փխբ․)
  9. նկարագիր, բնութագիր ◆ Այս մարդու պատկերը մեզ այնքան էլ պարզ չէ։ (Ե. Տեր-Մինասյան) (փխբ․)
  10. տեսիլք, ուրվական ◆ Ու խուլ պատկերներ տգեղ, այլանդակ, ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց։ Հովհաննես Թումանյան (փխբ․)
  11. թատերական երկի գործողության մաս, բաժին, որ պահանջում է յուրահատուկ բեմահարդարում (գրկն․) (թատր.)
  12. նմանակ, նմանություն ◆ Իսկական հոր պատկերն է։ (Նաիրի Զարյան)
  13. էություն, բնույթ ◆ Էնգելսի կլասիկ աշխատությունները բացահայտեցին հասարակության զարգացման հնագույն շրջանների պատկերը:
  14. ձև, կերպարանք, տեսք ◆ Յուր կասկածանքին մի որոշ պատկեր տալու նա ոչ մի կերպ չկարողացավ։ (Նար-Դոս)
  15. պատկերներ գյուղական կյանքից
  16. գեղարվեստական խոսքի մեջ պատկերավոր արտահայտություն ◆ Այս կապը զգացվում է պոեմի պատկերների մեջ։
  17. որևէ ապրումի, զգացմունքի, հոգեվիճակի և այլն արտաքին դրսևորումը դեմքի, աչքերի և այլն արտահայտությամբ, արտահայտություն, դրսևորում ◆ Յուր անուշ ժպիտով… նա ծածկեց յուր ներքին ճնշման արտաքին պատկերը (Մուրացան) (փխբ․)
  18. որևէ բանի ընդհանուր գաղափարը ներկայացնող քաղվածքների, նյութերի և այլն ժողովածու ◆ պատկեր հայ դպրության
  19. կուռքի քանդակ, նկար, արձան (հնց․)
  20. սրբապատկեր (հնց․)
  21. կինոֆիլմի, ներկայացման և այլն առանձին ցուցադրվող հատված
  22. գործածվում է հիացմունք արտահայտելու համար, գեղեցիկ, սքանչելի, հրաշագեղ ◆ Ինչ կին է, պատկեր է, պատկեր
  23. (պաշտանվ․) որևէ բանի կերպարը, վերարտադրությունը, տեսքը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նկար (գեղանկարչական ստեղծագործություն)
  2. լուսանկար, նկար, պատկերք (որևէ բանի ընդօրինակված վերարտադրություն) (ժղ․)
  3. կերպարանք, տեսք, դեմք
  4. տե՛ս բնապատկեր
  5. տեսարան, տեսիլ (դրամատիկական ստեցծգործության հատված) (թատր.)
  6. տե՛ս իրավիճակ
  7. տե՛ս նկարագրություն
  8. տե՛ս նկարագիր
  9. ուրվական
  10. տե՛ս նմանակ
  11. տե՛ս բնույթ
  12. տե՛ս ձև
  13. տե՛ս արտահայտություն
  14. տե՛ս քանդակ
  15. տե՛ս սրբապատկեր
  16. տե՛ս պատկերագիր
  17. տե՛ս սիմֆոնիկ պատկեր, էտյուդ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պատկեր վար բերող - տե՛ս գող, ավազակ
  2. պատկերը հանել, պատկերը քաշել
    1. նկարել
    2. լուսանկարել
  3. կենդանի պատկեր
  4. պատկեր է

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։