սենյակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [sɛnˈjɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ սենեակ
վանկեր՝ սեն•յակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս կապ ունի հնդեվրոպական *sk՛i («թույլ փայլել, ստվեր») արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ. համեմատության համար՝ հատկապես մի կողմից՝ հունարեն 0σκηνή (0skiní, «վրան, բեմ, սրահ»), մյուս կողմից՝ ռուսերեն сень (senʹ, «հովանի»), сени (seni, «սրահ, նախասենյակ»):
/միջին լատ. caminata/
Գոյական
- բնակարանի կամ շինության յուրաքանչյուր բաժանմունքը, որ մյուսներից բաժանված է պատերով (միջնորմներով) և ունի իր դուռը (դռները)՝ պատուհանները և այլն ◆ Այդ կոկիկ սենյակը տիկնոջ առանձնարանն էր։ (Րաֆֆի)
- հյուրանոցի համար ◆ Նա «Լոնդոն» հյուրանոցում բաց արեց Բազենյանի սենյակի դուռը և ներս մտավ։ (Նար-Դոս)
- հատուկ բաների հատկացված բաժանմունք հիմնարկություններում, կայարաններում և այլն ◆ Մոր և մանկան սենյակ: ◆ Հանգստի սենյակ: ◆ Խաղերի սենյակ :
- (փխնն․) սենյակում հավաքված մարդիկ ◆ Սենյակը դարձյալ աղմկեց։
Հոմանիշներ
[խմբագրել]- սրահ, օթախ (գվռ․)
- համար, հյուրանոցահամար
Արտահայտություններ
[խմբագրել]- սենյակը չափել, սենյակի երկարությունը չափել - սենյակում քայլել՝ գնալ-գալ, անձուդարձ անել սենյակում ◆ Շահյանը իր սովորության համաձայն չափում էր սենյակի երկարությունը։ (Նար-Դոս)
- սենյակում նստած - շրջապատից կտրված, առանց նրա հետ շփվելու, մեկուսացած ◆ Սենյակում նստած չի կարելի գրել կյանքի մասին։ («Սևան, պատմվածք պատմվածք գրելու մասին»)
- առագաստի սենյակ - հարսի ու փեսայի ննջարան
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | սենյակ(ը) | սենյակներ(ը) |
Սեռ. | սենյակի | սենյակների |
Տր. | սենյակի(ն) | սենյակների(ն) |
Հայց. | սենյակ(ը) | սենյակներ(ը) |
Բաց. | սենյակից | սենյակներից |
Գործ. | սենյակով | սենյակներով |
Ներգ. | սենյակում | սենյակներում |
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։