Jump to content

փող

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փող

վանկեր՝ փող 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ պարսկերեն pūl:

Գոյական

[խմբագրել]
  1. դրամ, մետաղադրամ կամ թղթադրամ
  2. մետաղյա կամ թղթե դրոշմանիշ, որպես յուրահատուկ ապրանք, որը կատարում է ընդհանրական արժեքի դեր (տնտգ․)
  3. հարստություն, կապիտալ, կարողություն
  4. վարձատրություն, վարձ
  5. որևէ բանի համար կատարվող ծախսում, որևէ կարգի ծախսի դրամանական գումար (ճանապարհածախս, սննդի միջոց և այլն)
  6. կաշառք (փխբ․)
  7. առհասարակ, դրամը իբրև վաճարման միջոց (փխբ․)
  8. մետաղադրամի միավոր = մեկ կամ կես կոպեկի
  9. (տնտգ․) համընդհանուր վճարման միջոց, որը կարող է փոխանակվել ապրանքներով և ծառայություններով և օգտագործվել պարտքերի վճարման համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դրամ, մետաղադրամ, թղթադրամ, դրամ, մամոնա (բնստ․), պլիկ (գվռ.), փարա (առքի և վաճառքի արժեչափ) (բրբ․),
  2. տե՛ս դրամանիշ
  3. տե՛ս հարստություն
  4. տե՛ս վարձ
  5. տե՛ս ծախսում
  6. տե՛ս կաշառք
  7. (նորբ․) ստակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. փող գտնել (առավել. հարցական կամ ժխտական ձևերով) - շատ հարուստ լինելը, այնքան հարուստ լինել, որ փողը աջ ու ձախ վատնելուց չմտածել
  2. փող դուրս գալ - եկամուտ, շահ բերել
  3. փող խաղացնել - որևէ գործ գլուխ բերելու համար կաշառք տալ
  4. փող կտրել -
    1. նույնն է՝ դրամ կտրել
    2. նույնն է՝ փող գտնել
  5. փող շինել - ունեցածը դրամի վերածել, որևէ բանի վաճառելով դրամի վերածել
  6. փողի հետ խաղալ, փաղ անել -
    1. դռամն անխնա կերպով շռայլել
    2. շան փող ունենալ
    3. շարունակ դրամի հետ գործ ունենալ
  7. փողի տոպրակ, քսակ -
    1. շատ փող ունեցող, մեծ հարստության տեր
    2. մեծ հարստություն
  8. փող աշխատել
  9. փող ետ գցել
  10. փող պոկել
  11. փողի հետ խազ անել
  12. գտած փող
  13. արծաթ, ճերմակ փող
  14. մեջտեղ, մեջտեղը փող խաղացնել
  15. սև փող
  16. փողը չիր է
  17. փող շփել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

[խմբագրել]
  1. հրազենի խողովակաձև մասը, որով դուրս է նետվում գնդակը կամ արկը որոշակի ուղղությամբ
  2. զանազան առարկաների՝ սարքերի ևն խողովակաձև մաս ◆ Ծխամորճի փող:
  3. (կզմխս․) խողովակի ձև ունեցող զանազան հյուսվածքային գոյացությունների անվանումը ◆ Լսողական փող:
  4. (երժշտ․) պղնձյա երաժշտական զանազան փողային գործիքների ընդհանուր անվանումը
  5. մասնավորապես՝ շեփոր
  6. (հնց․) նույնն է՝ եղջերափող
  7. (փխբ․) փողահարություն, փող հնչեցնելը, փողահարելը
  8. (պաշտանվ․) հրազենի հիմնական մասը՝ նախանշանակված որոշակի արագությամբ և անհրաժեշտ ուղղությամբ արկ (ական, նռնակ, գնդակ) նետելու համար․ մի կողմից փակաղակով փակած պողպատե խողովակ
  9. (երժշտ․) շեփոր, պղնձյա փողային նվագարանների (գործիքների) խմբում ամենաբարձր հնչողություն ունեցողը, ունի գլանաձև փողանցք, որը վերջում դառնում է կոնաձև և ավարտվում ձագարաձև փողաբերանով, հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից և դարեր ի վեր եղել է բնական նվագարան (առանց վենտիլների)

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. պարանոց, վիզ
  2. կոկորդ
  3. որկոր, կերակրափող

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. տե՛ս փողք

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Փող: