թագ
Արտաքին տեսք
Հայերեն
վանկեր՝ թագ
Ստուգաբանություն
[խմբագրել]թագ2
[խմբագրել]Գոյական
- տե՛ս թաք ◆ փախան, վրանը մտան, վերստին թաք կացան ետևն արաբ իշխան։ Հովհաննես Թումանյան
Ստուգաբանություն
[խմբագրել]թագ1
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից (թերևս արամեական միջնորդությամբ. հմմտ. t>թ). հմմտ. միջին պարսկերեն tāg, արամեերեն (< իրանական) tāγ:
Գոյական
- թանկագին քարերով զարդարված և դրվագազարդ գլխանոց, որ կրում են թագավորներն ու կաթողիկոսներն ◆ Գագիկը… ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայական թագ: (Րաֆֆի) ◆ Նա թագի շուրջառի ծանրությունից քրտնած սկսում էր իր քարոզը։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) պսակվող զույգի պսակավոր գլխանոցներից յուրաքանչյուրը ◆ Մեր թագավորն էր կարմիր, իրեն արևն էր կարմիր, թագն էր կարմիր, հա՜յ կարմիր։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) թագավորական իշխանությւոն ◆ Շապուհ արքան Մերուժանի այդքան ծառայությունների համար անպատճառ կտա նրան արշակունիների թագը: (Րաֆֆի) ◆ Թափվում են թագերն հնօրյա և գահերը լինում են կործան։ (Վահան Տերյան)
- (փխբ․) թագավոր արքա ◆ Եվ արձակեց՝ հրաման ուրարտական թագերին: (Ավետիք Իսահակյան)
- (փխբ․) լեռան գագաթ՝ կատար ◆ Ով դուք սրբազան Մասիս, Արագած, էդ ձեր երկնամուխ գոհար թագերով: Հովհաննես Թումանյան ◆ (Լուսինը) դուրս էր եկել սարերի ատամնավոր թագի միջից։ (Մկրտիչ Խերանյան)
- (փխբ․) ձվի կեղևի երկու թասակաձև մասերից յուրաքանչյուրը ◆ Երբ որ ձուն միջից երկու անեմ և միջուկն ուտեմ, կմնան կեղևի երկու թագերը։ Շեքսպիր
- (փխբ․) (հզվդ․) անլույս որևէ վայրի մի կետում ընկա արևի լույսը ◆ Կդնե արփին բոցն թագն իր բոսոր ծովեն շատ անգին իրիկվան մեջ խոր։ (Միսաք Մեծարենց)
- (փխբ․) գեղեցկությամբ կամ այլ բարեմասնություններով ամենակատարյալը, փառք ու պարծանք ◆ Մենք մտանք իսկական շուկան, որ Գորիսի թագն էր։ (Ակսել Բակունց)
- ասամի՝ լնդից դուրս գտնվող մասը
- մարզային խաղերի ախոյանության (չեմպիոնության) խորհրդանիշ
Հոմանիշներ
[խմբագրել]- պսակ, խույր, ապարոշ
- (եկեղ․) խույր, միթր
- (եկեղ․) սաղավարտ
- տե՛ս կատար
- տե՛ս փառք
- տե՛ս ատամնապսակ
Արտահայտություններ
[խմբագրել]- թագը գլխին գալ-որևէ պաշտոն՝ իշխանություն և այլն մեկին հարմար լինի ◆ Տեսնում ես թագը գլխիդ չի գալիս, գնա կամ գլուխդ փոխիր, կամ դերդ։ (Մամուլ)
- մեկի գլխին թագ դնել-մեկին թագադրել
- թագ կապել-թագադրվել ◆ Իշխան Վլադմիրը թագ էր կապումԿիև մայրաքաղաքում։ Հովհաննես Թումանյան
- թագ ու գահ-թագավորությւոն, իշխանություն ◆ Փառք աստծու, հայրիկ, թագ ունեմ ու գահ։ Հովհաննես Թումանյան
- թագ(ն) ու պարծանք(ը) - գեղեցկությամբ, քաջությամբ, խելքով և այլն բարեմասնություններով ամենակատարյալը ◆ Դու ես մեր թագն ու պարծանքը։ (Խաչատուր Աբովյան) ◆ Հզոր արծիվ մեր սարերի, թագ ու պարծանք մեր աշխարհի։ Հովհաննես Թումանյան
- թագ(ն) ու պսակ(ը)
- պսակադրություն ◆ Դուրս գնա, կորի՜, այ լիրբ անզգամ, սև ու սուգ լինի թագ ու պսակդ։ Հովհաննես Թումանյան ◆ Թող քո թագ ու պսակին չարժանանամ։ (Անահիտ Սահինյան)
- գեղեցկությամբ և այլ բարեմասնություններով ամենակատարյալը. փառք ու պարծանք ◆ Այնտեղ յուրյան ընկերացավ և նվարդն յուր սիրուն՝ թագն ու պսակը հայաստանի շքեղագեղ կույսերուն։ (Րաֆֆի)
- գլուխգործոց ◆ Զվարթնոցը մեր ճարտարապետության թագն ու պսակն է։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Մկրտիչ Խերանյան
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Քաղվածք/Միսաք Մեծարենց
- Հայերեն բառեր եկեղեցական իմաստով
- Քաղվածք/Մամուլ
- Քաղվածք/Խաչատուր Աբովյան
- Քաղվածք/Անահիտ Սահինյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից